Սեւաստոպոլից ժամանած պատվիրակությունը հանդիպեց շարժման կրթության եւ գիտության հանձնաժողովի հետ
Ներքաղաքական
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում կայացավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կրթության եւ գիտության հանձնաժողովի հանդիպումը Սեւաստոպոլի համալսարանի ռեկտոր Վլադիմիր Նեչաեւի գլխավորած պատվիրակության հետ:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ողջունելով հյուրերին` ներկայացրեց շարժման կառուցվածքի ու գործունեության մասին: Իսկ Սեւաստոպոլից ժամանած պատվիրակության անդամները մանրամասներ ներկայացրեցին իրենց համալսարանի աշխատանքի մասին: Այնուհետեւ կողմերը քննարկեցին բուհի եւ Հայաստանի միջեւ հնարավոր համագործակցության ուղիները կրթության եւ գիտության ոլորտում: Կարեւորվեց հատկապես Հայաստանում ռուսաց լեզվի իմացությունը, ուսուցիչների վերապատրաստման հնարավորությունը, եղան ամառային դպրոցներ կազմակերպելու առաջարկներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ