Փոխարժեք: $ , ,
Վաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն. Սուրենյան Դանակահարություն՝ «Սիթիում»․ բժիշկները պայքարում են բաժնի պատասխանատուի կյանքի համար․ Shamshyan Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում (ուղիղ) Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հույս ունի 100 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. դեսպան ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նոր նախագիծ է ներկայացվել Արդարադատության կողմից Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք. նոյեմբերի 30-ի աստղագուշակ Մահաբեր համաճարակ է մոլեգնում Երևանում և մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ

Ադրբեջանը խնդիր է դրել «միջանցք» անվան տակ վերցնել ամբողջ Սյունիքը. Բալասանյան

Տեսանյութեր

44-օրյա պատերազմից երկու տարի անց սահմանին իրավիճակը կրկին պատերազմական է: Ռազմական գործողությունների թեժացման վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՄԲԿԱՀԱՐՎՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՉԲԱՑՎԱԾ` ՓԱԿՎԵՑ»

— Պարոն Բալասանյան, ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը, եւ ի՞նչ հետեւություններ պետք է անենք իրադրությունից:

— Սրանով Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այն երկիրը չէ, ում հետ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել կամ մտածել խաղաղ գոյակցության մասին: Նաեւ այն երկիրը չէ, ում կարելի է բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ հանձնել` հույսով, որ ռազմական գործողություններ չի սկսելու: Ռազմական փորձագետները նշում են, որ սկսված ռազմական գործողությունների թիրախային հարվածները հասցվում էին նաեւ այն դիրքերից, որոնք վերցրել էին Սեւ լճի շրջանում, Կապանի հատվածում եւ այլն: Այսինքն` հերթական անգամ հայկական դիվանագիտությունը, կարելի է ասել, ձախողվեց: Ավելին` Ադրբեջանի հետ խաղաղության եւ ընդհանրապես Եվրամիության կողմից թմբկահարվող խաղաղության դարաշրջանը, կարծես թե, չբացված` փակվեց:

— Անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Կարծում եմ` Հայաստանի ղեկավարությունը ճիշտ քայլ արեց` դիմելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Բայց, անկեղծ ասած, ես լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում, ու հասկանալի չդարձավ, թե որ հոդվածով են դիմել` երկրո՞րդ  թե՞ չորրորդ: Դատելով ՀԱՊԿ-ի քարտուղարության կողմից տարածված հաղորդագրությունից` դիմել են կոնսուլտացիաների համար: Համենայնդեպս, տպավորություն է ստեղծվում, որ երկրորդ հոդվածով են դիմել, որպեսզի կոնսուլտացիաներ սկսվեն: Սա ի՞նչ կարող է տալ Հայաստանին, այս պահին դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ կոնսուլտացիաներով գործն առաջ չի գնում: Ինչպես Ղազախստանի պարագայում, պետք էր դիմել հենց չորրորդ հոդվածով եւ ընդամենը հաշված ժամերի ընթացքում խաղաղապահ գումարտակ կկոչվեր, թե` ռազմախումբ կլիներ տեղում:

«ՊԵՏՔ Է ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔԸ ՊԱՅԹԵՑՎԻ՞ ԱԹՍ-ՈՎ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻՏԱԿՑԵՆՔ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՒԺԻ ԼԵԶՈՒՆ»

— Նիկոլ Փաշինյանը դիմել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Ի՞նչ կարող ենք ակնկալել այս կողմից:

— Ընդհանրապես չհասկացա համաշխարհային հանրությանը սպոնտան դիմելու նպատակը եւ տրամաբանությունը: Եթե դու դիմում ես ՀԱՊԿ-ին` որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, դիմում ես Ռուսաստանի Դաշնությանը` որպես ե՛ւ քո դաշնակից, ե՛ւ եռակողմ համաձայնագրի կողմ, այդ դեպքում հարց է առաջանում` Էմանուել Մակրոնին կամ, ասենք, Միացյալ Նահանգների պետքարտուղարին դիմելու շարժառիթները որո՞նք են, եւ ի՞նչ աջակցություն է ակնկալվում այս երկու ուժային կենտրոններից: Չէ որ ակնհայտ է, որ նրանք ուղղակի բավարարվելու են` կողմերին հանդարտության կոչ անելով:

— Թուրքիան հայտարարել է, որ լիովին սատարում է Ադրբեջանի գործողություններին եւ ընդգծել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության ու կայունության հնարավոր է հասնել միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ օրինական իրավունքների պահպանմամբ»: Փաստորեն, ամբողջ Արցա՞խն են ուզում:

— Կարծում եմ` Ադրբեջանը, տեսնելով միջազգային հանրության եւ նաեւ Հայաստանի որոշ պատասխանատու շրջանակների դանդաղկոտությունը կամ իրավիճակով ճիշտ չկողմնորոշվելը, չի բավարարվելու Արցախով: Նրանք խնդիր են դրել «միջանցք» անվան տակ վերցնել ամբողջ Սյունիքը: Այն թիրախային հարվածները, որոնք հասցվում է, միայն Արցախի հատվածը չէ: Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանը հյուսիսից դեպի հարավ գտնվում է հարձակման տակ: Այսինքն` Վարդենիսը, Մարտունին խնդիր են դրել, ըստ էության, կտրել Սելիմի լեռնանցքով եւ դուրս գալ դեպի Վայոց ձոր, որովհետեւ Արենի գյուղի վրա էլ են հարվածներ եղել: Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հասկանում այդ քայլերի հաջորդականությունը, բայց ինձ համար առնվազն տարօրինակ է, որ արդեն որերորդ անգամ հարված ստանալով Ադրբեջանից եւ տեսնելով նրանց  ուխտադրուժ բնույթը` էլի Ազգային ժողովում խոսում են ինչ-որ համակեցության, խաղաղ գոյակցության մասին: Էլ ի՞նչ պետք է լինի` օպերայի շենքը պետք է պայթեցվի՞ իսրայելական արտադրության անօդաչու սարքերի միջոցով, որպեսզի գիտակցեն` Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն: Ադրբեջանի հետ կարելի է խաղաղ գոյակցել այն ժամանակ, երբ մենք իշխող դիրքեր կունենանք` Ադրբեջանի դիրքերի նկատմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Վաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն. ՍուրենյանԴանակահարություն՝ «Սիթիում»․ բժիշկները պայքարում են բաժնի պատասխանատուի կյանքի համար․ ShamshyanԿառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում (ուղիղ)Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հույս ունի100 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի ՔիսինջերըԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. դեսպանԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նոր նախագիծ է ներկայացվել Արդարադատության կողմիցՁեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք. նոյեմբերի 30-ի աստղագուշակՄահաբեր համաճարակ է մոլեգնումԵրևանում և մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Հանդիպումը՝ Տավուշում. արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ-ն նախապատրաստական աշխատանքներ են տանում ՏավուշումԻնչ ցուցում են տվել նախկին նախագահները Շահրամանյանին Բաքվի բերդից. Բացառիկ«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ ու մեկ բան խնդրելԵրկիրն այսօր ծածկելու է այս տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորիկներից մեկը«Փաստ». ՔՊ-ի քաղաքական դպրոցի ինտրիգները. Ով է լինելու դպրոցի կոորդինատորըՎաղվանից ջերմ աշուն«Հրապարակ». Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի նիստում«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպի հետքերով. գնդակը՝ իրավապահների դաշտումԿոնգրեսական. ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում ռեալ ծրագիր չունիՌուսական ավիացիան Ավդեեւկայի թունելներում ուկրաինացիներին խոցել է նորագույն կառավարվող հրթիռներով (Տեսանյութ) «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը «փորձությունների» է ենթարկում աշխատակիցներին«Փաստ». «Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել»ՔՊ-ականները պատրաստվում են. Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով. «Ժողովուրդ»Ինչպես «Աստղային պատերազմներում». ռուսների նոր զենքը ցնցել է ամերիկյան փորձագետին. NewsweekԲավականաչափ տեսանյութեր կան, որ ճակատում կան ուկրաինուհիներ, այդ թվում՝ հղիներ. ԿՀՎ նախկին վերլուծաբանԲԱՄԲԱՍԱՆՔԱլիևը հաշվել է Փաշինյանի ատամները, թուրքին լավ չի ճանաչում, հասնելու է իր ամառանոց. Շարմազանով«Նախկինների 12000-ին կգա փոխարինելու նիկոլին վճարվող 160000 դրամը». Աննա ՄկրտչյանՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔԱմեն չորրորդ հայը Նիկոլին դավաճան է համարում, ունենք մեկ հնարավորություն. Աշոտ ԱնդրեասյանԱվագանու սթափ գիտակցող անդամներն այս նախագիծը պետք է տապալեն. մեքենան կայանելը 12 հազար դրամից դառնում է 160 հազարՍպասեք նոր գործընթացների. հնարավոր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ. ԲալասանյանՆիկոլ Փաշինյանը բերելու է մեզ գերեզմանների խաչմերուկ. Աշոտ Անդրեասյան (ԱՆՈՆՍ)Երեւանի ավագանիում կրքերը չեն հանդարտվումԵկեք երկրի անունը դնենք գժանոց, գնանք. Հրանտ ԲագրատյանԻսրայելը փորձ կանի՞ հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանըՊատրաստվեք անշրջելի փոփոխությունների. խուսափեք զրպարտություններից և ստերից. Ինչ է սպասվում գալիք տարումԱյսպես կոչված` «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը փորձում է հաստատել միջազգային կապեր. Արա ՊողոսյանԾիածան Սեւանի վրա. Ալլա ՀակոբյանԱրևմուտքը Նիկոլին ասում է՝ էլ Բրյուսել, Փարիզ մի արի, գնա Անկարա, էրդողանն ինչ ասի՝ դաբրո կտանք. ՇարմազանովՍուրեն Պապիկյանը ներկա է եղել բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությանըԻնչու՞ բնական տոնածառը կարող է վտանգավոր լինել երեխայի համարՄոսկվան անթաքույց ակնարկում է, որ փոխում է նախկին խաղի կանոններըԻնչ շշնջաց Բլինկենը Նիկոլի ականջինՉգիտեմ`որ մի հիմարն ա, իմ անվան տակ խաբեությամբ են զբաղվում. Տիգրան Ասատրյանն ահազանգում է.starnews.amԻՆՉԻՑ Է ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՑԱԾ ՉՆԱԽԱԳԱՀ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸԴոլարն ու եվրոն թանկացել ենԷդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին103 տարեկանում մահացել է Թամանյան դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода