«Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը». Հուլուսի Աքար Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումը Հանցավոր աշխարհի պատրիարքը ազատ է արձակվել Իլհամը վախեցա՞վ, թե՞ Նիկոլը համոզեց.Yerevan Times ՓԱՆՋՈՒՆԻ Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է ԶԱՐՄԱՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔ «ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱ­ՑԻ­ԱՆ ՓՈՐ­ՁՈՒՄ ԵՆ ԼԵ­ԳԻ­ՏԻ­ՄԱՑ­ՆԵԼ

Վերլուծություն

ԹԵՐԹԸ ՏՊԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՑ ՐՈՊԵՆԵՐ ԱՆՑ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՏԵՎՅԱԼԸ.

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ

Ա­պա­գա կա՛, կա՛ ա­պա­գա: Ադր­բե­ջա­նը Նի­կո­լից նվեր ստա­ցած Կով­սա­կա­նում «Զան­գե­զուր» ա­նու­նով օ­դա­նա­վա­կայան է կա­ռու­ցել, ուր վայ­րէջք կա­տա­րողն ան­մի­ջա­պես տես­նե­լու է «Բա­րի գա­լուստ Զան­գե­զուր» հսկա­յա­կան գրու­թյու­նը: Այ­սինքն` հա­րև­ան մա­զութ­նո­ցը բա­ցե­ի­բաց հայ­տա­րա­րում է Սյու­նի­քի նկատ­մամբ իր հա­վակ­նու­թյուն­նե­րի մա­սին: Եվ, ի դեպ, ա­մեն օր հայ­տա­րա­րե­լով Հա­յաս­տա­նի կող­մից իբր հնչող կրա­կոց­նե­րի մա­սին, նա­և զոր­քե­րում թիվ 1 մար­տա­կան պատ­րաս­տու­թյուն է հայ­տա­րա­րել: Թուր­քա­կան օ­դա­նա­վերն էլ Գան­ձա­կի օ­դա­նա­վա­կա­յան ա­մեն օր զենք և «ալլա­հո­ւակ­բար» գրո­հա­յին­ներ կրում... Նույն վի­ճա­կը, ինչ 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ից ա­ռաջ:

ԻՆ­ՉՈ՞Ւ Է ԽՈՒՆ­ՏԱՆ Ա­ՄԵՆ ԳՆՈՎ ՁԳՏՈՒՄ ԸՆԴ­ԴԻ­ՄՈՒ­ԹՅԱ­ՆԸ ԲԵ­ՐԵԼ ԱԺ

Այն, ինչ հա­ջող­վել է 2 տա­րի ա­ռաջ, ձգտե­լու են կրկնել` հա­մա­ցան­ցում շատ է տա­րած­ված այն կար­ծի­քը, որ այս ան­գամ էլ կա­պի­տու­լյան­տա­կան «խա­ղա­ղու­թյու­նը»` նա­և «Զան­գե­զու­րի մի­ջանցք» տա­լով, կար­վի «խո­սաց­ված» պա­տե­րազ­մով: Նա­և բա­վա­կա­նին տա­րած­ված է այն կար­ծի­քը, որ ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով ագ­րե­սիվ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տա­րա­ծու­մը հա­մա­ձայ­նեց­ված է մա­զութս­տա­նի և նի­կո­լա­խուն­տա­յի մի­ջև, որ­պես­զի քա­ղա­քա­ցի­նե­րին պա­տե­րազ­մի ա­հի ներ­քո պար­տադ­րեն թուր­քե­րի կող­մից թե­լադր­ված ա­մո­թա­լի «խա­ղա­ղու­թյու­նը»: Սա­կայն, ինչ­պես մատ­նան­շեց Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը, գլխա­վոր սպառ­նա­լի­քը այս­պես կոչ­ված իշ­խա­նու­թյունն է: Իսկ սոց­հար­ցում­նե­րը վկա­յում են` կա­պի­տու­լյան­տի վար­կա­նիշն ըն­դա­մե­նը 16 տո­կոս է (ինչը սոս­կա­լի թիվ է, քան­զի այդ­քա­նը զո­րակ­ցում են պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյա­նը), իսկ կե­սից ա­վե­լին դեմ են Նի­կո­լի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նին»:

Այ­սինքն` հան­րու­թյու­նը դուրս է գա­լիս շո­կա­յին վի­ճա­կից, ուշ­քի է գա­լիս, մար­դիկ ա­վե­լի ու ա­վե­լի նա­խընտ­րե­լի են հա­մա­րում սար­սա­փե­լի վեր­ջը, քան ան­վերջ սար­սա­փը, ին­չը չի կա­րող չան­հանգս­տաց­նել խուն­տա­յին: Այդ պատ­ճա­ռով խուն­տան, իր կո­լա­բո­րա­ցի­ո­նիստ մանկ­լա­վիկ­նե­րով հան­դերձ, ու­ղի­ներ են փնտրում, որ­պես­զի լե­գի­տի­մաց­նեն Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյու­նը և Ազ­գի ա­պա­գան լիկ­վի­դաց­նող «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»: Լե­գի­տի­մաց­նե­լու ձևն էլ մեկն է` խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյա­նը ցան­կա­ցած գնով վե­րա­դարձ­նել ԱԺ: Սրանք հո­ժար կլի­նեն, ե­թե ան­գամ ա­մեն օր ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­ներն ի­րենց վրա նե­տեն ջրի բո­լոր շշե­րը, Նի­կո­լին նախ­շեն բո­լոր տե­սա­կի մակ­դիր­նե­րով, մի­այն թե մաս­նակ­ցեն ԱԺ աշ­խա­տանք­նե­րին...

Դրա հա­մար է տխրահռ­չակ Ա­լեն Սի­մո­նյա­նը սպառ­նում, որ ման­դատ­նե­րից զրկե­լու գոր­ծըն­թաց կա­նեն (նույն հա­ջո­ղու­թյամբ կա­րե­լի է փոր­ձել ոզ­նուն մերկ հե­տույ­քով վա­խեց­նել), նա­և տա­րա­տե­սակ սուտ­նի­կո­լու­թյուն­ներ տա­րա­ծում: Մաս­նա­վո­րա­պես, նա ա­սել է,թե ընդ­դի­մու­թյու­նը 2021-ի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը չի վի­ճար­կել: «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Ար­սեն Բա­բա­յա­նի խոս­քով. «Այս առն­չու­թյամբ 2 նկա­տա­ռում ու­նեմ.

1) Ա­լեն Սի­մո­նյա­նը կամ ցի­նի­կա­բար ստում է, կամ հի­շո­ղու­թյան է­ա­կան կո­րուստ ու­նի:

2021 թվա­կա­նի ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներն ընդ­դի­մու­թյան կող­մից վի­ճարկ­վել է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում: Այդ մա­սին կա ՍԴ ո­րո­շու­մը: Դա­տաքն­նու­թյու­նը տև­ել է 6 կամ 7 օր, որն ամ­բող­ջու­թյամբ հե­ռար­ձակ­վել է նա­և հան­րա­յի­նի ե­թե­րում:

2) Խորհր­դա­րա­նա­կան 2017 թվա­կա­նի ընտ­րու­թյուն­նե­րը, ո­րի հաղ­թողն էր ՀՀԿ-ն, Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի վի­ճար­կել: Ա­վե­լին, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րել է, որ այդ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լի­ար­ժեք ար­տա­ցո­լում են քվե­ախ­ցի­կում յու­րա­քան­չյուր ընտ­րո­ղի կա­տա­րած ընտ­րու­թյու­նը: Հայ­տա­րար­վածն առ­կա է ին­տեր­նե­տում, «Ազա­տու­թյան» ե­թե­րում»:

Սա­կայն և՛ «Պա­տիվ ու­նեմ», և՛ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյուն­նե­րը մտա­դիր չեն մաս­նակ­ցել ԱԺ աշ­խա­տանք­նե­րին` գե­րա­դա­սե­լով «Հա­յաս­տա­նի ի­րա­կան օ­րա­կար­գը» խո­րագ­րով հան­րա­յին քննար­կում­ներ, ո­րոնք նման­վում են «զու­գա­հեռ խորհր­դա­րա­նի»: Իսկ ՔՊ-ն գրպա­նա­յին «արտա­խորհր­դա­րա­նա­կան ֆոր­մա­տով» հարց լու­ծել չի կա­րող, քան­զի այդ­տեղ հա­վաք­ված լու­սանց­քա­յին ու­ժե­րը, ո­րոշ ռուս վեր­լու­ծա­բան­նե­րի գնա­հա­տա­կա­նով, «լու­սանց­քայ­նաց­նում են հենց Փա­շի­նյա­նին»: Եվ ի­րոք, ԿԸՀ կեղծ տվյալ­ներ ներ­կա­յաց­նե­լու հա­մար դատ­ված «անդուն­դը սա­սա­նող» Տիգ­րան Ար­զա­քան­ցյա­նը, որ հայտ­նի «քցո­ղի» և խա­բե­բա­յի համ­բավ ու­նի, կամ քա­ղա­քա­պետ ա­ռա­ջադր­ված Ռո­տեն­բեր­գը, ում հա­յե­րեն խոս­քը հայ­հո­յան­քի է նման­վում, ի՞նչ պի­տի ա­նեն: Կամ սպա­րա­պետ եղ­բոր ծաղ­րան­կար Ա­րամ Սարգ­սյա­նը... Կամ հիս­թե­րիկ Խզմա­լյա­նը` «ալկաշ ակ­բար» Ռու­բեն Հախ­վեր­դյա­նով: Կամ, կնե­րեք, «գործ տվող­նե­րի» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Էդ­մոն Մա­րու­քյա­նը: Եվ նույ­նիսկ այդ լու­սանց­քա­յին թի­մից հե­ռա­ցող կու­սակ­ցու­թյուն ար­դեն կա...

ԻՆՉ­ՊԵՍ Ա­ՊԱ­ԳԱ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ ԳՑԵԼ «ՆԱԽ­ԿԻՆ­ՆԵ­ՐԻ» ԳՐՊԱ­ՆԸ

Գե­ներալ­նե­րի վրա պա­տե­րազ­մա­կան պար­տու­թյան մեղ­քը կոտ­րե­լու «օպե­րա­ցի­ան» կար­ծես այդ­քան էլ չի ստաց­վում: Եվ ա­հա ծնվեց նոր քա­րոզ­չա­կան օ­պե­րա­ցի­ա` փոր­ձել թվա­յին մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րի մի­ջո­ցով «ապա­ցու­ցել», թե «նախ­կին­նե­րի» օ­րոք բա­նա­կի վրա քիչ էր ծախս­վում, իսկ Նի­կո­լի օ­րոք` ա­ռա­վել քան շատ: Եվ ծնվեց այս­պի­սի մի բան` «2018-2021 թվա­կան­նե­րին Հա­յաս­տա­նը 280 մլն դո­լա­րի զենք է ներկ­րել. ՀՀ որ ղե­կա­վա­րի օ­րոք որ­քան գու­մար է ծախս­վել սպա­ռա­զի­նու­թյան վրա», ուր ՔՊ-ացված բյու­րոկ­րա­տի­ա­յի աստ­ղա­բաշ­խա­կան պար­գև­ավ­ճար­նե­րը փոր­ձում են «նաղ­դել» որ­պես պաշտ­պա­նա­կան ծախս, ու տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել, իբր Նի­կո­լը 3 տա­րում ա­վե­լի շատ զենք է գնել, քան Սերժ Սար­սյա­նը 10 տա­րում: Դրա առն­չու­թյամբ պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը նկա­տում է. «Ահա այս­պես են դա­վա­դիր ռե­ժի­մին սպա­սար­կող լրատ­վա­մի­ջոց­նե­րը կեղ­ծի­քի մի­ջո­ցով մա­նի­պու­լյաց­նում հա­սա­րակ ժո­ղովր­դին ու մա­տաղ ա­նում նրանց ե­րե­խա­նե­րին նի­կո­լիզ­մի շա­հե­րին:

Ին­չու՞մ է կա­յա­նում մա­նի­պու­լյա­ցի­ան:

Ե­թե հա­նենք Նի­կո­լի ձեռք բե­րած անն­պա­տա­կա­հար­մար ու անհր­թիռ ինք­նա­թիռ­նե­րի վրա մսխած շուրջ 130 մլն դո­լա­րը և եր­րորդ երկ­րից սպի­սատ ար­ված Օ­ՍԱ-ԱԿ հա­մա­կար­գե­րի վրա ծախ­սած շուրջ 28 մլն դո­լա­րը, ա­պա կստաց­վի, որ Նի­կո­լի ժա­մա­նակ ար­ված ար­դյու­նա­վետ ծախ­սը 3 տա­րի­նե­րի հա­մար կազ­մել է ոչ թե 280, այլ շուրջ 120 մլն դո­լար (տա­րե­կան 40 մլն): Բա­ցի այդ, չեմ բա­ցա­ռում, որ սրանք այդ թվի մեջ հաշ­ված լի­նեն նա­և այժմ դա­տա­րա­նում գտնվող անն­պա­տա­կա­հար­մար ճա­նաչ­ված հրթիռ­նե­րի ծախ­սե­րը և այլն: Մի խոս­քով, ին­չեր չեն ա­նի սրանք` մարդ­կանց խա­բե­լու հա­մար:

Ի­րա­կա­նում Նի­կո­լի ժա­մա­նակ, ԶՈւ-ը փաս­տա­ցի չեն հա­մալր­վել անհ­րա­ժեշտ սպա­ռա­զի­նու­թյամբ: Սրանք փո­խել են 2018-24թթ. ար­դի­ա­կա­նաց­ման ծրա­գի­րը և ձեռք չեն բե­րել օ­րի­նակ` անհ­րա­ժեշտ ՀՕՊ հա­մա­կար­գե­րը: Հոդ­վա­ծը ճիշտ կլի­ներ վեր­նագր­վեր «ՀՀ ո՞ր ղե­կա­վա­րի օ­րոք են մսխվել ռազ­մա­կան ծա­սե­րը»: Այդ դեպ­քում Նի­կոլն ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տար կլի­նի և մրցա­կից չի ու­նե­նա»:

Ներ­կա­յաց­նենք կոնկ­րետ թվեր 2008-2018թթ. ժա­մա­նա­կա­հատ­վա­ծից: 2008թ. Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան բյու­ջեն կազ­մել է 125,5 մլրդ դրամ՝ ո­րից 120,5 մլրդը զուտ ռազ­մա­կան ծախ­սերն են ե­ղել:

2009 թվա­կա­նին՝ ՊՆ բյու­ջեն կազ­մել է 149,6 մլրդ դրամ, ո­րից 144,3 մլրդն ուղղ­վել է ռազ­մա­կան կա­րիք­նե­րին: Այ­սինքն նա­խորդ տար­վա հա­մե­մատ պաշտ­պա­նա­կան բյու­ջեն ա­ճել է 19,2%-ով, կամ 24,1 մլրդ դրա­մով:

2009 թ.-ին հա­մաշ­խար­հա­յին ֆի­նան­սա­կան ճգնա­ժա­մի ազ­դե­ցու­թյան հե­տև­ան­քով 2010թ. ՀՀ պե­տա­կան բյու­ջե­ի ե­կա­մուտ­նե­րը 2009թ. նկատ­մա­մաբ նվա­զել են 17,2%-ով, կամ 159,9 մլրդով: Հե­տև­ա­բար  2010թ. ՊՆ բյու­ջեն հա­մա­պա­տաս­խա­նա­բար նա­խա­տես­վել էր   135,7 մլրդ (որից 130,3 մլրդ զուտ ռազ­մա­կան ծախ­սեր)՝ նա­խորդ 2009թ. հա­մե­մատ նվա­զե­լով 13,9 մլրդով կամ 9,2%-ով: 2011թ. ՊՆ բյու­ջեն կազ­մել է 146,2 մլրդ դրամ, ո­րից 140,1 մլրդն ուղղ­վել է ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյա­նը: Ֆի­նան­սա­կան ճգնա­ճա­մից հե­տո մեկ տար­վա ը­նաց­քում այն գրե­թե վե­րա­կանգ­նել է 2009թ. ցու­ցա­նի­շը՝ ա­ճե­լով մոտ 9%-ով:

2012թ` 154,5 մլրդ՝ ո­րից 148,3 մլրդը հատ­կաց­վել է ռազ­մա­կան կա­րիք­նե­րին: 2011թ. բյու­ջե­ի նկատ­մա­մաբ 2012թ. ռազ­մա­կան բյու­ջեն ա­վե­լա­ցել է 8,3 մլրդով կամ 5,6%-ով:

2013թ` 182,7 մլրդ դրամ՝ ո­րից 176,3 մլրդ դրամն ուղղ­վել է ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյա­նը: Այ­սինքն 2012թ. նկատ­մամբ 2013թ.-ին պաշտ­պա­նա­կան բյու­ջեն ա­վե­լա­ցել է 28,2 մլրդով կամ 18%-ով:

2014թ` 194,1 մլրդ դրամ՝ ո­րից 187,1 մլրդ դրա­մը հատ­կաց­վել է ռազ­մա­կան կա­րիք­նե­րին: 2013թ. հա­մե­մատ 2014թ. պաշտ­պա­նա­կան բյու­ջեն ա­ճել է 11,4 մլրդ դրա­մով կամ 6,2%-ով:

2015թ.-ին` մոտ 199 մլրդ դրամ, ո­րից 191,6 մլրդը ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյա­նը: 2014թ.-ի հա­մե­մատ ՊՆ բյու­ջեն ա­վե­լա­ցել է 4,9 մլրդ դրա­մով կամ 2,5%-ով: 

2016թ` 207,3 մլրդ դրամ՝ ո­րից 199,6 մլրդ դրա­մը հատ­կացվել է ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյան ա­պա­հով­ման ծախ­սե­րին: 2015թ. նկատ­մա­մբ պե­տու­թյան պաշտ­պա­նա­կան ծախ­սե­րը 2016թ.-ին փաս­տա­ցի ա­ճել են 8,3 մլրդ դրա­մով կամ 4,15%-ով:   

2017թ` 209,8 մլրդ դրամ՝ ո­րից 202,1 մլրդը զուտ ռազ­մա­կան կա­րիք­նե­րի հա­մար: 2016թ. նկատ­մա­մբ 2017թ. բյու­ջեն ա­վե­լա­ցել է 2,5 մլրդ դրա­մով կամ 1,2%-ով:  

2018թ` 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դո­լար), ո­րը նա­խորդ 2017թ. նկատ­մա­մաբ ա­վե­լա­ցել է 38,1 մլրդ դրա­մով կամ 18,1%-ով: Ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյա­նը 2018թ. տրա­մադր­վել է 238,2 մլրդ դրամ՝ ո­րը 2017թ. հա­մե­մատ ա­վե­լաց­վել է 36,1 մլրդ դրա­մով: 

Հարկ է նշել, որ 2015թ. ստո­­րագր­վել և վա­վե­րաց­վել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազ­մա­կան նշա­նա­կու­թյան կա­րիք­նե­րի հա­մար 200 մլն ԱՄՆ դո­լա­րի (96 մլրդ ՀՀ դրամ) ար­տո­նյալ միջ­պե­տա­կան վար­կը, որն ամ­բող­ջո­վին ուղղ­վել է ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյա­նը: Հա­մա­ձայ­նագ­րով նա­խա­տես­ված սպա­ռա­զի­նու­թյունն ու տեխ­նի­կան ամ­բող­ջո­վին մա­տա­կա­րար­վել է 2016-2017թթ. ըն­թաց­քում: Բա­ցի այդ 2017թ. ՌԴ հետ ստո­րագր­վել է մեկ այլ ռազ­մա­կան նշա­նա­կու­թյան ար­տո­նյալ հա­մա­ձայ­նա­գիր, ո­րով ՀՀ ռազ­մա­կան կա­րո­ղու­թյուն­ներն ա­վե­լաց­վել են ևս 100 մլն ԱՄՆ դո­լա­րին (48 մլրդ դրամ) հա­մար­ժեք սպա­ռա­զի­նու­թյամբ:

Այ­սինքն` «մերժ­ված Սեր­ժի» օ­րոք պաշտ­պա­նա­կան բյու­ջեն գրե­թե ամ­բող­ջո­վին ծախս­վում էր զուտ ռազ­մա­կան նպա­տա­կով, իսկ կա­պի­տու­լյան­տի օ­րոք հատ­կա­պես 2020-ից հե­տո սպա­ռա­զի­նու­թյան գնում­ներ չտե­սանք, այ­լա­պես այս պո­պու­լիստ­ներն ան­պայ­ման կթմբկա­հա­րե­ին: Դե, սրանց «զենքն» էլ պար­գև­ավ­ճար­ներն են, ե­րևի թղթադ­րամ­նե­րի տրցա­կով են փա­խուս­տի մատ­նե­լու Ա­լի­և­ին...

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 



«Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը». Հուլուսի ԱքարՄարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումըՀանցավոր աշխարհի պատրիարքը ազատ է արձակվելԻլհամը վախեցա՞վ, թե՞ Նիկոլը համոզեց.Yerevan TimesՓԱՆՋՈՒՆԻԱդրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔ«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՊաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода