ՌԴ-ն իր առջեւ դրված պլանը իրագործում է եւ իրագործում է փայլուն կերպով. Վահան Բաբայան
Ներքաղաքական
«Ռուսական բանակը հաջողություն գրանցելով շարժվում է առաջ: Խարկովի մարզի վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչեւը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն հակահարձակման է ուղարկել բոլոր պահուստային ուժերը, սակայն նրանք ահռելի կորուստներ են կրում, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։ Նրա խոսքով՝ կան հազարավոր զոհեր։ Հակառուսական ուժերը Հայաստանում եւս ամբողջ օրը սպասելով ռուսական բանակի անհաջողություններին, չեն կարողանում համակերպվել նրա հետ, որ ՌԴ-ն իր առջեւ դրված պլանը իրագործում է եւ իրագործում է փայլուն կերպով», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: