Մենք մեռնելու ձեւը չգիտենք, կարող ենք միայն անմահանալ. կայացավ մայոր Ալավերդյանի հուշ-ցերեկույթը
ՏեսանյութերՀ. Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցի պատերի ներքո ոգեկոչման արարողություն էր: Տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդները» խորագիրը կրող հուշատախտակի խնկարկումը եւ 44-օրյա պատերազմի հերոս մայոր Արթուր Ալավերդյանի անունը կրող դասասենյակի բացումը, որին հաջորդեց անմահ հերոսին նվիրված «Կյանքս կյանքիդ համար» հուշ-ցերեկույթը:
Միջոցառումը ներկայացրին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Լիլիթ Ռաշոյանի գլխավորությամբ: Դպրոցի տնօրեն Թերմինե Մելքոնյանի անմիջական նախաձեռնությամբ միջոցառումը դարձավ օրվա խորհուրդը, կարգախոսը:
Հրավիրված էին բարձրաստիճան պաշտոնյաներ Պաշտպանության նախարարությունից, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանից, ՔԶ վարչական շրջանից, 44 օրյա պատերազմում զոհված Արթուր Ալավերդյանի, Թորգոմ Վարդանյանի, Ալբերտ Հովհաննիսյանի ծնողները, երգիչներ Դավիթ Ամալյանը, աշուղ Նազելի Գրիգորյանը, «Մասունք» երգի պարի ազգագրական համույթը եւ այլք: