Iravunk.com | ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՆՈՐ ՆՈՐՄԱԼ»
ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան Ինչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին Լարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից 1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետ Սերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. Դանիելյան Ես պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս Արզումանյան Մի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. Գասպարյան Էս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ Պետրոսյան Գալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստ Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ

ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՆՈՐ ՆՈՐՄԱԼ»

Վերլուծություն

Վլա­դի­վոս­տո­կում Վլա­դի­միր Պու­տի­նը շատ հան­գա­մա­նո­րեն շա­րադ­րեց, թե ինչ է ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, և ինչ­պի­սին է դրա կի­րառ­ման օ­րի­նա­կան և քա­ղա­քա­կիրթ ձև­ը: Թվում էր, թե լավ ա­ռիթ էր, որ­պես­զի Հա­յաս­տանը, ի դժբախ­տու­թյուն մեզ, ներ­կա­յաց­նող Նի­կո­լը ա­ռաջ տա­նի Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման հար­ցը, բայց ծպտուն չհա­նեց: Ե­րև­ի, թուրք տե­րե­րին խոսք էր տվել, որ ինք­նո­րո­շու­մից ու ցե­ղաս­պա­նու­թյու­նից չի խո­սե­լու: «Արա՛, Պու­տի­նը քեզ պաս տվեց, որ ինք­նո­րոշ­ման հարց բարձ­րաց­նես, ին­չո՞ւ ձեն չհա­նե­ցիր»,- վրդով­ված հար­ցադ­րում է Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը:

ԳԻ­ՔՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ՎԼԱ­ԴԻ­ՎՈՍ­ՏՈ­ԿՈՒՄ

Դե, դա­վա­ճա­նի փե­շակն էլ դա է, և ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը ֆեյս­բու­քյան ե­թե­ր­ում ար­ձա­նագ­րում է. «Կա­րև­որ հար­ցե­րից մե­կը, որ­տեղ բա­ցա­հայտ­վում է Նի­կո­լի դա­վա­ճա­նու­թյու­նը, սա է՝ ին­չու 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Հա­յաս­տա­նը չճա­նա­չեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը: Հա­յաս­տա­նը կորց­րել է առն­վազն 2 հնա­րա­վո­րու­թյուն պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ՝ ճա­նա­չել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը: Ա­ռա­ջի­նը ռու­սա­կան զի­նա­դա­դարն էր՝ հոկ­տեմ­բե­րի 10-ին, 2-րդը՝ ֆրան­սի­ա­կան զի­նա­դա­դա­րը՝ 17-ին: Եր­կու դեպ­քում էլ կող­մե­րը ըն­դու­նե­ցին այն, բայց Ադր­բե­ջա­նը կրկին խախ­տեց»: Ի դեպ, վկա­յու­թյուն­ներ կան, որ այդ ժա­մա­նակ Մոսկ­վա­յից հու­շում է­ին` ԱԺ-ով այդ­պի­սի քայլ ա­նել, սա­կայն ՔՊ-ական և ԱԺԲ-ական քա­րոզ­չա­մի­ջոց­ներն ա­ռաջ են տա­նում այն թե­զը, որ ռուս­ներն է­ին ար­գե­լում ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը:

Իսկ Վլա­դի­վոս­տո­կում Նի­կոլն ընտ­րեց գի­քո­րու­թյու­նը, խեղ­ճի ու վա­խից դո­ղա­ցո­ղի կեց­ված­քը: Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րա­րի գնա­հա­տա­կա­նով. «Նո­րին գե­րա­զան­ցու­թյուն կա­պի­տու­լյան­տի խրոխտ ե­լույ­թը ցան­կա­ցած գի­տա­կից հա­յի մոտ առն­վազն ա­մո­թի զգա­ցում պետք է ա­ռա­ջաց­ներ: Ինչ­պես ա­սում են՝ «За державу обидно».

Նի­կո­լը ա­սում է, որ աշ­խար­հում հեշտ ժա­մա­նակ­ներ չեն, և ինքն ի­րեն հռե­տո­րա­կան հարց է տա­լիս «…իսկ երբ են հեշտ ժա­մա­նակ­ներ ե­ղել»: Սա հայտ­նի ճշմար­տու­թյուն է քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար: Եր­բեք էլ հեշտ ժա­մա­նակ­ներ չեն լի­նում, և քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի խնդիրն է ա­մե­նա­բարդ ժա­մա­նակ­նե­րում ար­ժա­նա­պատ­վո­րեն պաշտ­պա­նել, կռիվ տալ և ար­դյունք­ներ ա­պա­հո­վել սե­փա­կան պե­տու­թյան ու ժո­ղովր­դի հա­մար: Իսկ ի՞նչ է ա­րել Նի­կո­լը: Ող­բեր­գու­թյուն­նե­րի, տա­րած­քա­յին ու մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի, ցա­վա­լի ու ա­մո­թա­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րի խարխ­լում­նե­րի և քա­ղա­քա­կան խայ­տա­ռա­կու­թյուն­նե­րի մի ամ­բողջ է­պո­պե­ա: Հա­յաս­տա­նում շա­տերն այդ հար­ցը կտա­յին Նի­կո­լին. «բա որ գի­տես, որ հեշտ ժա­մա­նակ­ներ չեն լի­նում, ու մի­և­նույն ժա­մա­նակ դա­վա­ճան չես, ին­չո՞ւ ես քո տգետ քա­ղա­քա­կա­նու­թյամբ մին­չև վերջ կոր­ծան­ման տա­նում Հա­յաս­տանն այս բարդ ժա­մա­նակ­նե­րի աշ­խար­հում»: Նա­և ազ­նիվ կլի­ներ, որ այդ միտքն ա­սե­լուց հե­տո Նի­կո­լը շնոր­հա­կա­լու­թյուն ա­սեր նախ­կին նա­խա­գահ­նե­րին՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի բարդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րում եր­կիրն անվ­տանգ պա­հե­լու, ու­ժե­ղաց­նե­լու, կա­յու­նաց­նե­լու և զար­գաց­նե­լու հա­մար»:

Բայց կա­պի­տու­լյանտն ի­հար­կե հա­վերժ ա­պե­րախտ է: Մին­չև հի­մա նախ­կին նա­խա­գահ­նե­րի ա­րած­ներն է լա­փում ու ի­րեն է վե­րագ­րում նրանց ստեղ­ծա­ծը: Նա գո­վեր­գում էր Եվ­րա­սի­ա­կան տնտե­սա­կան մի­ու­թյու­նը՝ ա­սե­լով, որ այն լի­ո­վին ար­դա­րաց­րել է ի­րեն, և Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է մեծ օ­գուտ­ներ քա­ղել այդ մի­ու­թյու­նից: Բայց մո­ռա­ցավ հենց այդ պա­հին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել Սերժ Սարգ­սյա­նին և այդ­պես ար­դար կլի­ներ: Իսկ ա­վե­լի ար­դար կլի­ներ, ե­թե նշեր նա­և, որ հենց ինքն էր Հա­յաս­տա­նի ել­քը Ե­ԱՏՄ-ից օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նա­կը: Նա ինք­նա­գոհ տո­նով և անգ­րա­գետ ռու­սե­րո­նով պատ­մում ու հպար­տա­նում էր Հա­յաս­տա­նի «Հյու­սիս-Հա­րավ» ճա­նա­պար­հով, ու ևս մո­ռա­ցավ շնոր­հա­կալ լի­նել Սերժ Սարգ­սյա­նից, այդ նա­խագ­ծի և կա­տար­ված հսկա­յա­կան աշ­խա­տան­քի հա­մար:

«Պե­տու­թյան շա­հերն ի­րեն չեն հե­տաքրք­րում, բայց փո­խա­րե­նը մի քա­նի ան­գամ ընդգ­ծեց, որ ին­քը հա­վա­տա­րիմ է Ռու­սա­տա­նին, և պետք չէ հա­վա­տալ այն ու­ժե­րի, ո­րոնք Մոսկ­վա­յում ի­րեն դի­տար­կում են որ­պես ա­րևմ­տա­մետ:

Նի­կո­լի վա­խե­րը հա­սան գե­րադ­րա­կան աս­տի­ճա­նի, երբ ՌԴ նա­խա­գա­հը, խո­սե­լով Ուկ­րա­ի­նա­յի մա­սին, վեր­ջի­նիս ռե­ժի­մը ո­րա­կեց ոչ լե­գի­տիմ և իշ­խա­նա­զավթ: Վլա­դի­միր Պու­տի­նը, կար­ծում եմ, քա­ղա­քակր­թու­թյու­նից ել­նե­լով, ու­ղղա­կի չա­սաց, որ փո­ղո­ցով իշ­խա­նու­թյուն զավ­թած և ա­րևմ­տյան տեխ­նո­լո­գի­ա­ներ կի­րա­ռած ռե­ժի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մեկն էլ նստած է հենց իր կող­քին:

Վլա­դի­վոս­տո­կյան ար­կած­ներն այս­քա­նով չեն ա­վարտ­վում: Նի­կո­լի ե­լույթն ու հար­ցու­պա­տաս­խա­նը կա­րե­լի է եր­կար քննար­կել: Բայց ե­ղածն էլ բա­վա­րար է, որ­պես­զի ար­ձա­նագ­րենք մեր պե­տու­թյա­նը պա­տու­հա­սած հեր­թա­կան խայ­տա­ռա­կու­թյու­նը»,- ար­ձա­նագ­րում է Ար­տակ Զա­քա­րյա­նը: Պա­տա­հա­կան չէ, որ այդ ոչն­չու­թյա­նը Պու­տի­նը դի­մեց Նի­կո­լով: Կա­րող էր Նի­կո­լիկ կամ Կո­լիկ էլ ա­սեր, կա­րող էր «ճլո­տի» էլ տար, բայց ե­րև­ի զզվեց այդ ստրկա­միտ ա­րա­րա­ծից:

ԱԶ­ԳԱ­ԴԱՎ ՎԱԽ­ԿՈ­ՏՈՒ­ԹՅԱՆ Ա­ՌԱՋ­ԽԱ­ՂԱ­ՑՈՒ­ՄԸ

Վեր­ջին մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նը նոր տե­ղե­կատ­վա­կան գրոհ է սկսել՝ ա­նընդ­հատ պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­ներ տա­րա­ծե­լով ա­ռաջ­նագ­ծում տե­ղի ու­նե­ցող հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տում­նե­րի մա­սին, ին­չը պար­տա­ճա­նաչ ձև­ով հերք­վում է ՀՀ ՊՆ-ի կող­մից: Թե ինչ է ե­ղել Բրյու­սե­լում՝ փակ դռնե­րի հե­տև­ում, և ինչ նոր պա­հանջ­ներ են ի­ջեց­վել կա­պի­տու­լյան­տին, դեռ դժվար է ա­սել, սա­կայն այն, որ Ադր­բե­ջա­նը շտա­պո­ղա­կա­նու­թյուն է դրսև­ո­րում, շատ հստակ է: Սա­կայն փաստ է, որ ՔՊ-ական քա­րոզ­չա­մե­քե­նան ու խուն­տա­յի զազ­րե­լի դեմ­քե­րը զոն­դաժ են ա­նում, թե հան­րու­թյունն ինչ­պես կըն­դու­նի թուր­քի ա­ռաջ մին­չև վերջ «կզե­լը»: Օ­րի­նակ, «դոկ­տոր մահ» Ար­սեն Թո­րո­սյա­նը հայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նից ան­կախ ճա­նա­չե­լը միշտ էլ ինք­նա­խա­բե­ու­թյուն է ե­ղել, և ան­գամ հա­սավ ար­ցա­խյան ե­րեք պա­տե­րազմ­նե­րի ա­զե­րի զո­հե­րին կա­րեկ­ցե­լուն և նրանց վեր­քե­րը լի­զե­լուն:

Դրա­նից վրդով­վեց ան­գամ այն­պի­սի դժգույն կեր­պա­րը, ինչ­պի­սին է նախ­կին ԱԳ նա­խա­րար Ա­րա Այ­վա­զյա­նը, ով հի­շեց­րեց Մադ­րի­դյան սկզբունք­նե­րով տար­վող բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին և հի­շա­տա­կե­լով Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք ե­ղած այն ի­րո­ղու­թյու­նը, որ փակ դռնե­րի հե­տև­ում, հենց Ա­լի­և­ի խոս­տո­վա­նու­թյամբ, Ա­լի­և­ին ստի­պում է­ին Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չել: Մին­չև 2018-ը Ար­սեն Թո­րո­սյա­նի պես մե­կը ոչ մի­այն հրա­պա­րա­կավ, այլ նույ­նիսկ շշու­կով, սե­փա­կան խո­հա­նո­ցում սուրճ խմե­լիս կվա­խե­նար բար­բա­ջել այդ­պի­սի բա­ներ: Քան­զի այդ ժա­մա­նակ դա հան­րայ­նո­րեն ծայ­րա­հեղ ա­մոթ էր, վկան` Գե­որ­գի Վա­նյա­նի կե­րած քո­թա­կը Գյում­րի­ում ադր­բե­ջա­նա­կան ֆիլ­մեր ցու­ցադ­րե­լու փոր­ձի հա­մար:

Եվ ա­հա հան­րա­յին հու­սալ­քու­թյան և նվաս­տաց­ման ֆո­նի վրա հայտն­վում է տե­սա­նյութ, թե ինչ­պես հայ ռազ­միկ Տա­րոն Անդ­րե­ա­սյա­նը մի­այ­նակ մարտն­չում է մի քա­նի տաս­նյակ աս­կյար­նե­րի դեմ, ար­հա­մար­հան­քով մեր­ժում` հանձն­վե­լու ա­ռա­ջար­կու­թյու­նը, թշնա­մի­նե­րին վախ­կոտ ո­րա­կում և գե­րա­դա­սում զեն­քը ձեռ­քին մեռ­նել, քան անց­նել գե­րու­թյան նվաս­տա­ցու­ցիչ դժոխ­քով: Այժմ դա ըն­կալ­վում է որ­պես բա­ցա­ռիկ հե­րո­սու­թյուն, մինչ­դեռ օ­րի­նակ 2016-ին դա մեր զին­վոր­նե­րի վար­քագ­ծի նորմն էր: Կա­րո՞ղ եք մտա­բե­րել 2016-ի քա­ռօ­րյա պա­տերազ­մի ըն­թաց­քում գե­րի հանձն­վե­լու գո­նե մեկ դեպք մտա­բե­րել: Չեք կա­րող, «նախ­կին­նե­րի» ժա­մա­նակ գե­րի հանձն­վելն ա­մոթ էր: Իսկ հի­մա գե­րի ընկ­նող­նե­րին քիչ է մնում հե­րո­սաց­նեն:

«Որ ա­սում եմ գե­րի հանձն­վո­ղը հե­րոս չի, կամ «Կա­ռա­բախ Ա­զեռ­բայ­ջան» գո­ռա­ցո­ղը հե­րոս չի, սկսում է­իք ա­կան­ջա­հա­ճո ու սրտաճմ­լիկ մտքեր ար­տա­հայ­տել: Հու­սամ հա­մա­ցան­ցում տա­րած­ված տե­սա­ձայ­նագ­րու­թյու­նից հե­տո առ­հա­վետ կլռեք, ո­րով­հե­տև տե­սա­ձայ­նագ­րու­թյան մեջ ե­րև­ա­ցող տղեն` Հե­րո­սը, մի­այ­նակ մի ձեռ­քում ավ­տո­մատ, իսկ մյու­սում` նռնակ, ադր­բե­ջան­ցի­նե­րին ա­պա­ցու­ցեց, որ Հայ ազ­գը կզող չի, որ հա­նուն Հայ­րե­նի­քի ի­րենց կյան­քը տված­նե­րը կզող­ներ չեն, որ Ար­ցա­խի հա­մար պայ­քա­րը հա­վերժ է, իսկ կյանք տա­լը` պա­տիվ: Մի­այ­նակ մի քա­նի տաս­նյակ շա­կալ­նե­րի դեմ էդ տղեն իր կյան­քը տվեց: Ին­քը հա­նուն ա­մեն ին­չի իր կյան­քը տվեց, այլ ոչ թե հա­նուն ոչն­չի: Ին­քը փամ­փուշտ­ներն օգ­տա­գոր­ծեց մի քա­նի շա­կա­լի կյանք խլե­լու հա­մար, կռվե­լու հա­մար, այլ ոչ թե զար­դեր սար­քե­լու: Էդ տղեն հե­րո­սա­բար ըն­կավ, բայց չխո­նարհ­վեց, չկզեց, չնա­հան­ջեց»,- ար­ձա­նագ­րում է ՀՀԿ խորհր­դի ան­դամ Տիգ­րան Վար­դա­նյա­նը: Սա­կայն ստրկա­միտ և թրքահ­պա­տակ ժե­խերն ու ժե­խապե­տե­րը չեն լռում, զի ամ­բող­ջո­վին կորց­րել են ա­մո­թը:

1992-ի փա­ռա­հեղ հաղ­թա­նակ­նե­րից, Շու­շին ու Բեր­ձորն ա­զա­տագ­րե­լուց 30 տա­րի անց՝ 2022-ին մենք լքե­ցինք Լա­չի­նը՝ վեր­ջին նյու­թա­կան մնա­ցոր­դը մեր եր­բեմ­նի հաղ­թա­նա­կի, ո­րը հասց­րեց 30 տա­րի ապ­րել, շնչել որ­պես նո­րից հայ­կա­կան դար­ձած Բեր­ձոր: Լքե­ցինք ան­փա­ռու­նակ, ա­նա­մոթ, ան­պա­տիվ, ինչ­պես որ մինչ այդ նույն՝ ան­փա­ռու­նակ, ա­նա­մոթ, ան­պա­տիվ կեր­պով թո­ղե­ցինք Շու­շին, Քար­վա­ճա­ռը...

Դառն ու ան­պատ­մե­լի ա­մոթ և խայ­տա­ռա­կու­թյուն է: Ա­մոթ, որն ան­պայ­ման պետք է վե­րապ­րել, ա­ռանց փոր­ձե­լու փախ­չել, խու­սա­նա­վել, ար­դա­րա­նալ: Ա­ռանց դրա հնա­րա­վոր չէ Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի ո­րև­է ա­ռողջ հո­գե­բա­նա­կան հիմք: Պար­տու­թյան ար­դա­րա­ցում­ներ փնտրե­լը, ա­ռա­վե­լևս` դրա­նով հպար­տա­նա­լը, նշա­նա­կում է Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի վրա խաչ քա­շել:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода