Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video) Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan Times Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ Էրդողան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԶՐԿՎԵՑ «ԶՈՒՅԳ ԱՐԵԳԱԿՆԵՐԻՑ»

Մշակութային

 2015 թվականին «Իրավունք» թերթը` հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները, ներկայացրել էր տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն գործիչներին ու նրանց գործերը: «Տարվա լավագույն նախագիծ» էր համարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների ցանկում ներառված, ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ «Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը՝ բեմադրված Նարեկացու «Մատյան ողբերգության»պոեմի հիման վրա: «Զույգ արեգակներ» բալետը պարավեստի լեզվով ցուցադրում էր այն արժեքները, որոնք հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում եւ մասնակցել համաշխարհային մշակութային արժեհամակարգի ձեւավորմանը: Մինչդեռ վերջերս Ռ. Խառատյանի ֆեյսբուքյան հրապարակումներից իմացանք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը հանդիսատեսին զրկում է այս բալետը դիտելու հնարավորությունից: Իսկ թե որն է նման վերաբերմունքի պատճառը, փորձեցինք պարզել ներկայացման բեմադրիչի հետ զրույցում:

Պարոն Խառատյան, ըստ Ձեզ, ո՞րն է «Զույգ արեգակներ» բալետի հանդեպ նման վերաբերմունքի պատճառը: Ո՞վ է կանգնած այս որոշման հետեւում:

— «Զույգ արեգակներ» բալետը բեմադրվել է Հայոց ցեղասպանության պետական կոմիտեի եւ Մշակույթի նախարարության հաստատումից հետո, ինչի արդյունքում ընդգրկվել է պետական միջոցառումների ցանկում եւ ֆինանսավորվել է Համահայկական հիմնադրամի կողմից: Օպերային թատրոնում իմ աշխատանքի ընթացքում ցանկացած ներկայացում բեմադրելիս, ես գաղափարը եւ սցենարը ներկայացնում էի գեղարվեստական խորհրդին, որից հետո տնօրենը հաստատում էր նախագիծը եւ ներկայացնում Մշակույթի նախարարություն՝ ֆինանսկան աջակցություն ստանալու համար: Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում բոլոր հարցերը որոշվում են միանձնյա: Մինչդեռ նախկին ղեկավարին հեռացրին տնօրենի պաշտոնից, քանի որ հայտարարվեց, որ մեկ անձ չի կարող զբաղեցնել ե՛ւ գեղարվեստական ղեկավարի, ե՛ւ տնօրենի պաշտոնը:

Նկատի ունեք, ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի՞ն:

— Այո, Օրբելյանի մասին է, ով ավելի ճանաչված էր: Օպերային թատրոնի ղեկավարությունը պետք է քաջատեղյակ լինի աշխարհի զարգացումներից եւ այնպիսի խաղացանկ ստեղծի, որով ձեւավորի հանդիսատեսի մտածելակերպը, այլ ոչ թե հանդիսատեսը թելադրի թատրոնի ուղղվածությունը եւ խաղացանկը: Թատրոնի ներկայիս ղեկավարությունը անտեղյակ է այս ամենի կարեւորությունից: Միտումնավո՞ր է, կամ թե ոլորտի վերադասի կարգադրանքո՞վ են տանում հայ հանդիսատեսին այս աննպատակ ուղղությամբ, երկու դեպքում էլ սա թշնամություն է հայ ազգի հանդեպ: Հնարավոր է այս անձինք պետք լինեն որեւէ այլ ասպարեզում, բայց ոչ հայի բախտը որոշելու գործում: Ես վստահ եմ, որ կան արժանի մասնագետներ, որոնք արդար ընտրությունների արդյունքում կարող են զբաղեցնել թատրոնի տնօրենի պաշտոնը եւ որոնք կարող են ձեւավորել բարձր մակարդակի գեղարվեստական ղեկավարություն եւ գեղարվեստական խորհուրդ:

Ձեր բեմադրության հիմքում Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմն է: Չէ՞ որ Նարեկացին մեծություն է, եւ նրա ստեղծագործության հանդեպ նման վերաբերմունքը մերժում չէ՞ մեր մշակութային արժեքների հանդեպ:

— Այս բալետը չի ներկայացվում ադմինիստրարտիվ մակարդակի որոշման արդյունքում, այլ ոչ թե գեղարվեստական մակարդակի որոշման հիման վրա: Ցավալի է, բայց մեծ գաղափարներ ունենալու փոխարեն՝ ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձը անձնական շահեր է հետապնդում, թշնամություն սերմանելու նպատակ ունի, ինչի արդյունքում զարգանալու փոխարեն՝ մենք գաղափարական առումով այսօր աշխարհից հետ ենք մնում: Իմ վրդովմունքն այն է, որ թատրոնի խաղացանկով առաջ գնալու, մեր ազգային հարցերը բարձրացելու փոխարեն՝ մեր թատրոնը հետ է տանում: Ինչպե՞ս որոշվեց, որ պետք է բեմադրվի «Ռոմեո Ջուլիետ» բալետի այն տարբերակը, որը բեմադրվել է մեր թատրոնում ավելի քան 50 տարի առաջ, եւ որի պրեմիերան ես եմ պարել: Այս տարբերակը ոչ մի դրական ազդեցություն չունի ո՛չ հանդիսատեսի գեղագիտական ճաշակի ձեւավորման, ո՛չ ժամանակակից արվեստի շունչը ներկայացնելու, ո՛չ կատարողների մասնագիտական որակը բարձրացնելու վրա: Ինչի՞ հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը որոշեց, որ այս տարբերակը արժանի է ֆինանսավորման:

Ի՞նչ կարիք կար նորից բեմադրել «Ռոմեո Ջուլիետ» բալետը, երբ 2011 թվականին մեծ հաջողությամբ ներկայացվել է իմ կողմից կատարված բեմադրությունը, որը համապատասխանում է այսօրվա էսթետիկային, ռիթմին եւ տեմպին: Նույնը կարող եմ նշել Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի մասին: Առաջնայինը մեզ համար պետք է լինի՝ ձեւավորել մեր հոգեւոր արժեքները, բայց սա ներկայիս խաղացանկի ոչ մի ներկայացման մեջ չի արտացոլվում: Ստեղծվածը ջնջվում է, իսկ նորը չի համապատասխանում մեր ազգային խնդիրների լուծմանը:

Համացանցային խոսակցություններում շահարկվում է նաեւ Արմեն Սմբատյանի անունը: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն, որ նա է կանգնած այս ամենի հետեւում:

— Ես գիտեմ, որ այսօր կան պաշտոնատար անձինք, որոնք պետք է պատասխանատու լինեն այսօրվա վիճակի համար: Իսկ Արմեն Սմբատյանի առումով ոչինչ չեմ կարող ասել: Օպերայի ադմինիստրատիվ ղեկավարը պետք է այնքան գիտակ եւ պատրաստված լինի, որ չենթարկվի արտաքին ազդեցություններին եւ կարողանա այնպիսի միջավայր եւ պայմաններ ստեղծել, որպեսզի իրականացվի գեղարվեստական ղեկավարության ծրագրերը: Ես միշտ նշում եմ, որ օպերան մեր երկրի փոքր մոդելն է: Եվ մեր օպերայի խաղացանկը ցույց է տալիս, թե որ ուղղությամբ ենք զարգանում: Ու այսօր անհասկանալի է, թե ուր է տանում մեզ Օպերային թատրոնը, որովհետեւ այսօրվա Օպերային թատրոնի խաղացանկում ստեղծագործությունների մեծ մասը եւ նույնիսկ այն գործերը, որ հիմա են բեմադրվում՝ 60-ական թվականների մտածելակերպն է ներկայացնում: Դա մեզ համար անցած էտապ է:

Այսինքն՝ նոր խոսք, ժամանակի շունչ չկա՞ Օպերային թատրոնում:

— Այո, ժամանակի շունչը չկա: Քանի որ թատրոնը ղեկավարվում է մեկ անձի կողմից, ով հետ է մնացել այսօրվա գաղափարներից եւ խուսափում է իր շուրջը տեսնել աշխարհում հաջողություն ունեցող, աշխարհի զարգացումներին տեղյակ արվեստագետների եւ ստեղծագործողների եւ իր որոշումներով մեր ազգին տանում է իրեն ծանոթ հետահայաց ուղղությամբ:

Եթե դեմ առ դեմ հանդիպեիք ոլորտը համակարգող ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, ի՞նչ կհարցնեիք նրան:

— Ինչպե՞ս է գնահատվում ֆինանսավորմանը ներկայացված գործի գեղարվեստական արժեքը, ինչո՞ւ չի գործում թատրոնի գեղխորհուրդը, եւ ինչպե՞ս է որոշվել, որ հենց այդ անձը պետք է առաջնորդի, թե մեր ազգն ու հանդիսատեսը ինչով պետք է կրթվեն եւ նրանց զգացական աշխարհն ինչ ներկայացումներով պետք է ձեւավորվի: Ի՞նչ ներկայացումներ են նախատեսված, որոնք կաջակցեն մեր երիտասարդների ինքնաբացահայտմանը, ինքնագնահատմանը, որոնք կօգնեն ենթագիտակցության մեջ ձեւավորել հայրենասիրությունը, այլ ոչ թե այլ ազգի «սիրությունը»: Հարգելով այլ մշակույթները՝ պետք է զարգացնենք մերը եւ առաջնորդվենք մեր գաղափարներով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըՀնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода