ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով Գազայում սով է սպասվում. ԱՀԿ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն

«ԽԵՂՃՈՒԿՐԱԿ ԳԻՔՈՐԻ» ԾԽԱԾԱԾԿՈՒԹԻ ՆԵՐՔՈ

Վերլուծություն

Վեր­ջերս կա­պի­տու­լյան­տը, դուրս գա­լով պե­տա­կա­նա­քան­դու­թյան եզ­րա­փա­կիչ փուլ, ա­վե­լի ու ա­վե­լի շատ իր քա­րոզ­չա­մե­քե­նա­յով տպա­վո­րու­թյուն է փոր­ձում ստեղ­ծել, թե ին­քը «խեղ­ճուկ­րակ Գի­քոր» է, և ի՛նչ կա­րող է ա­նել, ե­թե շուրջ­բո­լո­րը դա­վա­ճան գե­նե­րալ­ներ են, ով­քեր «անփու­թո­րեն» տա­նուլ տվե­ցին պա­տե­րազ­մը, ու հի­մա էլ նրա գրպանն են գցել: Դե, իսկ «նախ­կին­ներն» էլ էն­պես են թա­լա­նել, որ ինչ ա­ներ խեղճ Գի­քո­րը:

ՄԵՂՔՆ ՈՒ­ՐԻ­ՇԻ ՎՐԱ ԳՑԵ­ԼՈՒ «ԳԵՂ­ՑԻ ՇՈՒՍՏ­ՐԻ­ՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ»

Հի­մա էլ Գի­քո­րի կեց­ված­քով Պու­տի­նի հրա­վե­րով գնում է Վլա­դի­վոս­տոկ, մի­այն թե ով է «գյու­ղա­ցի Համ­բոն», ոչ ոք չգի­տի: Կա­պի­տու­լյան­տը մա­զա­չափ իսկ չի ա­մա­չում իր` մի­ջազ­գա­յին և միջ­պե­տա­կան ա­մո­թա­լի լու­սան­կար­նե­րից, ուր լրիվ խղճուկ, «չմո­յի» տեսք ու­նի: Ընդ­հա­կա­ռա­կը` խեղ­ճու­թյան ի­մի­ջը նրան ձեռք է տա­լիս, քան­զի օգ­նում է հրե­շա­վոր պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեղ­քը բար­դել ու­րիշ­նե­րի վրա:

Եվ ա­հա հեր­թը հա­սավ գե­նե­րալ­նե­րին: Ա­ռա­ջին «զո­հը» բա­վա­կա­նին խորհր­դան­շա­կան ֆի­գուր է` գե­նե­րալ Մի­քա­յել Ար­զու­մա­նյա­նը: Ար­ցախ­ցի այդ գե­նե­րա­լը 2018-ին հրա­ժա­րա­կան էր տվել, որ­պես­զի կա­րո­ղա­նար «մաս­նակ­ցել հե­ղա­փո­խու­թյա­նը», իսկ 44-օրյա պա­տե­րազ­մի վեր­ջին օ­րե­րին նրան նշա­նա­կե­ցին ՊԲ հրա­մա­նա­տար: Եվ հի­մա` 1000 է­ջա­նոց մե­ղադ­րա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը շա­լա­կած, կա­լա­նա­վոր­ված է:

Դա բնա­կան է` «հե­ղա­փո­խու­թյու­նը» օ­րի­նա­չա­փո­րեն խժռում է նա­խև­ա­ռաջ իր զա­վակ­նե­րին: Ընդ­դի­մա­դիր­նե­րի` Ար­թուր Վա­նե­ցյա­նի և Սեյ­րան Օ­հա­նյա­նի վրա Շու­շի­ի ան­կու­մը բար­դել չստաց­վեց, հի­մա բար­դում են «յու­րա­յին­նե­րի» վրա: Հեր­թը հա­սավ Ջա­լալ Հա­րու­թյու­նյա­նին: Ծան­րա­գույն մե­ղադ­րանք­ներ ա­ռա­ջադ­րե­ցին, թե ան­փու­թո­րեն հրա­ման­ներ է տվել հա­կա­հար­ձակ­ման, ո­րոնք ձա­խող­վել են: Մինչ­դեռ նույ­նիսկ ե­րե­խան գի­տի, որ գե­նե­րալ­նե­րին դե­պի պար­տու­թյուն տա­նող կար­գադ­րու­թյուն­ներ տվող­ներն են Նի­կո­լը, մեկ էլ ան­ձամբ Է­ռա­տոն, ում` բուն­կեր­նե­րում գտնվե­լը ոչ մի նոր­մի մեջ չէր տե­ղա­վոր­վում և պի­տի բա­ցառ­վեր: Ջա­լա­լի օ­րի­նակն էլ պարզ ցույց է տա­լիս, որ կա­պի­տու­լյան­տի հան­ցա­վոր հրա­ման­նե­րը հնա­զան­դո­րեն կա­տա­րե­լը, հե­տո ա­մեն ին­չի մա­սին հա­վա­տար­մո­րեն լռե­լը չի փրկում «փու­ռը գնա­լուց»: Դե, ե­թե պաշ­տոն զբա­ղեց­նող և Նի­կո­լին ծա­ռա­յել շա­րու­նա­կող Ջա­լալն է փու­ռը գնում, էլ ի՞նչ ա­սել պաշ­տո­նա­թող­նե­րի մա­սին: Դե թող «ջան­նե­րը յու­ղեն Օ­նիկ Գաս­պա­րյա­նը և մյուս­նե­րը»:

Ան­շուշտ, աշ­նա­նա­յին ա­ռա­ջին հան­րա­հա­վա­քին մի­ան­գա­մայն տե­ղին էր ՀՀԿ ԳՄ ան­դամ, «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջա­նյա­նի կո­չը. «Խո­սա­ցե՛ք, պա­րո­նայք սպա­ներ»: Մա­մի­ջա­նյա­նը կոչ ա­րեց գե­նե­րալ­նե­րին չլռել, պատ­մել` ո՞վ է ի­րենց հան­ցա­վոր հրա­ման­ներ տվել, որ հան­գեց­րել են այս­պի­սի ա­ղե­տի: Ան­շուշտ, մենք Հայկ Մա­մի­ջա­նյա­նի պես բա­րե­կիրթ չենք, և սրանք մեզ հա­մար ո՛չ պա­րո­նայք են, ո՛չ էլ ա­ռա­վե­լևս սպա­ներ, այլ վախ­կոտ և փոք­րո­գի կա­րի­ե­րիստ­ներ, ում մնում է ա­սել` ինք­նա­պահ­պան­ման բնազդ չու­նե՞ք, մի՞թե չեք ու­զում ճշմար­տու­թյու­նը պատ­մե­լով փրկել ձեր կյան­քը... Ա­յո՛, կյան­քը, քան­զի պար­զից էլ պարզ է, թե ին­չու Նի­կո­լի պա­սով դհոլ­չի դա­տա­խազն ա­ռա­ջար­կում է վե­րա­կանգ­նել մա­հա­պա­տի­ժը: Զի դա «վնգստա­ցող դա­տա­վոր­նե­րի» առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում դառ­նում է ա­վե­լորդ բան ի­մա­ցող­նե­րի ֆի­զի­կա­կան վե­րաց­ման օ­րի­նա­կան մի­ջոց: Ողջ մնալ չե՞ք ու­զում, ինչ­պես կա­սեր Ա­շո­տյա­նը` «погонистые вы наши»:

Ի դեպ, խո­սե­լով սե­փա­կան կյան­քը փրկե­լու օ­րի­նակ ու­նենք` գե­նե­րալ Մով­սես Հա­կո­բյա­նը, ով ոչ մի­այն բա­ցա­հայ­տեց դա­վա­ճա­նու­թյան ո­րո­շա­կի դրվագ­ներ, այ­լև տե­ղե­կաց­րեց, որ ձայ­նագ­րել է բա­նա­վոր ստա­ցած հրա­ման­նե­րը: Մո­սին սրան­ցից ոչն­չով լա­վը կամ վա­տը չէ, սա­կայն նա ողջ է ու ա­զա­տու­թյան մեջ, իսկ մյուս­նե­րը` թի­րա­խա­վոր­ված ու մա­հա­պատ­ժի սպառ­նա­լի­քի ներ­քո:

Եվ ե­թե խո­սեն, ա­պա մի­այ­նակ չեն մնա: Նա­խան­շան­նե­րը կան: Ար­ցա­խի պա­հես­տա­զո­րի սպա­նե­րի մի­ու­թյու­նը խո­րին վրդով­մունք է հայտ­նում 2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար նշա­նակ­ված Մի­քա­յել Ար­զու­մա­նյա­նին կա­լա­նա­վո­րե­լու կա­պակ­ցու­թյամբ. «Հայտ­նի է, որ Ար­ցա­խի հա­մար ծանր ու բարդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում է Գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ար­զու­մա­նյա­նը ստանձ­նել բա­նա­կի հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նը, քան­զի նա պա­տաս­խա­նա­տու զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րից էր: Հաշ­վի առ­նե­լով նրա ու­նե­ցած փոր­ձը և կյան­քի լա­վա­գույն տա­րի­նե­րի ներդ­րու­մը Ար­ցա­խի բա­նա­կա­շի­նու­թյան մեջ՝ մենք պա­հես­տա­զո­րի սպա­ներս, կոչ ենք ա­նում վե­րա­նա­յել Մի­քա­յել Ար­զու­մա­նյա­նի նկատ­մամբ ընտր­ված՝ ա­նա­զա­տու­թյան մեջ պա­հե­լու հետ կապ­ված խա­փան­ման մի­ջո­ցի նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը, ինչ­պես նա­և ա­պա­հո­վել օ­րի­նա­կա­նու­թյան և ար­դա­րու­թյան բո­լոր պայ­ման­նե­րը բա­վա­րա­րող օ­բյեկ­տիվ ու բազ­մա­կող­մա­նի նա­խաքն­նու­թյուն»:

Սա դեռ չխո­սա­ցած կար­գա­վի­ճա­կով` ար­դեն տի­րու­թյուն ա­նող­ներ կան: Իսկ խո­սե­լու դեպ­քում դրանք կստվա­րա­նան: Ընդ­դի­մու­թյու­նը, բնա­կա­նա­բար, տեր կկանգ­նի նրանց, ով­քեր կօգ­նեն ջրի ե­րես հա­նել դա­վա­ճա­նու­թյան շղթա­յի բո­լոր օ­ղակ­նե­րը: Նա­և ժո­ղո­վուր­դը տեր կկանգ­նի (երբե՛ք չշփո­թել նի­կո­լա­կան ժե­խա­վուր­դի հետ):

Կա­րե­լի է նա­և վստահ լի­նել` գե­նե­րալ­նե­րին «փու­ռը տա­լուց» հե­տո Նի­կո­լը սկսե­լու է «փու­ռը տալ» նա­և ՔՊ-ական­նե­րին` բո­լո­րին, ինչ­քան կպա­հանջ­վի, մի­այն թե փրկի իր իշ­խա­նու­թյու­նը և դրա­նով իսկ` իր ո­ղոր­մե­լի կյան­քը...

305279944-5319717108123543-2125674653792907677-n 

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆ­ՏՈՒ ԹԻ­ՐԱ­ԽԱ­ՎՈ­ՐԵԼ ՀՀ ԵՐ­ՐՈՐԴ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻՆ

Օ­դում փո­փո­խու­թյուն­նե­րի շունչ է: Այդ պատ­ճա­ռով եր­կու նոր-հին դեմք ե­րև­ա­ցին աս­պա­րե­զում, ա­ռայժմ թե­րևս հան­րա­յին կար­ծի­քը շո­շա­փե­լու, «հե­տա­խու­զե­լու» փու­լում: Նախ­կին վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի հնա­րա­վոր վե­րա­դար­ձը քա­ղա­քա­կա­նու­թյուն շո­շափ­վում է մա­մու­լում, իսկ հայտ­նի մե­ծա­հա­րուստ Ռու­բեն Վար­դա­նյա­նը հրա­ժար­վել է ՌԴ քա­ղա­քա­ցի­ու­թյու­նից և տե­ղա­փոխ­վել Ար­ցախ: Կա­րա­պե­տյա­նին ան­հա­պաղ սկսե­ցին հայ­հո­յել Սա­քուն­ցի և Բա­բա­ջի պես հա­կա­հի­գի­ե­նիկ կեր­պար­նե­րը, իսկ Վար­դա­նյա­նի շուրջ հյուս­վե­ցին կոնս­պի­րո­լո­գի­ա­կան վար­կած­ներ` մե­կը մյու­սին հա­կա­սող:

Դա «ծանր­քա­շա­յին­նե­րի» մա­սով, ով­քեր ի­րենց ծանր են պա­հում: Իսկ տա­րա­տե­սակ մանր-մունր­նե­րը փոր­ձում են քա­ղա­քա­կան դաշ­տում ինք­նա­հաս­տատ­վել` տիտ­ղո­սա­յին ընդ­դի­մու­թյան վրա կեղտ թա­փե­լով: Հատ­կա­պես թի­րա­խա­վո­րում են ՀՀԿ-ին և եր­րորդ նա­խա­գա­հին: Իսկ թե ին­չու է այդ­պես` վեր­լու­ծենք ընդ­դի­մու­թյան ծրագ­րե­րը: Սեպ­տեմ­բե­րի 2-ի հան­րա­հա­վա­քի հիմ­նա­կան բա­նա­խոս­նե­րը` Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը և Հայկ Մա­մի­ջա­նյա­նը մատ­նան­շե­ցին հրա­ժա­րա­կա­նի և իմ­պիչ­մեն­թի սցե­նար­նե­րը, ո­րոնք եր­կուսն էլ պա­հան­ջում են զանգ­վա­ծա­յին ժո­ղովր­դա­կան ճնշում: Ի­մպիչ­մեն­թի հա­մար հար­կա­վոր է ՔՊ-ից տա­նել շուրջ 20 քվե, ին­չը հնա­րա­վոր է մի­այն շատ ծանր ճնշում­նե­րով:

Այն պայ­ման­նե­րում, երբ կա­պի­տու­լյան­տը սկսեց խեղ­ճուկ­րակ Գի­քո­րի դեմք ըն­դու­նե­լով «փու­ռը տալ» յու­րա­յին­նե­րին, ա­վե­լա­նում է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ո­րոշ ՔՊ-ական­ներ սե­փա­կան վի­ճա­կը թե­թև­աց­նե­լու նպա­տա­կով սկսեն «ճիշտ պա­հին» Նի­կո­լին դա­վա­ճա­նե­լը: Դա նա­և բարձ­րաց­նում է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ հնա­րա­վոր կլի­նի Նի­կո­լին թույլ չտալ սան­ձա­զեր­ծել քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ:

Ընդ­դի­մու­թյու­նը, բնա­կա­նա­բար, Նի­կո­լի պաշ­տո­նան­կու­թյուն նա­խա­ձեռ­նե­լիս պի­տի ա­ռա­ջադ­րի վար­չա­պե­տի իր թեկ­նա­ծո­ւին: Ու թե­և բազ­միցս աս­վել է, և վեր­ջին «լայ­վում» էլ Ար­մեն Ա­շո­տյա­նը դա կրկնեց, որ Սերժ Սարգ­սյա­նը վար­չա­պե­տու­թյան չի հա­վակ­նում, սա­կայն նման է, որ այդ գոր­ծըն­թա­ցում ընդ­դի­մու­թյան ա­ռա­ջա­վոր և ար­դյու­նա­վետ ջո­կա­տի` ՀՀԿ-ի ազ­դե­ցու­թյու­նը ո­մանք (ներ­սում և դրսում) ու­զում են նվա­զեց­նել: Թե ով­քեր և ին­չու են թի­րա­խա­վո­րել ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հին` ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը ներ­կա­յաց­րեց իր ու­ղիղ ե­թե­րում, ին­չը ամ­փոփ կտանք կե­տե­րով.

— Ին­չու՞ է կրկին օ­րա­կարգ նետ­վել վնա­սա­կար, վտան­գա­վոր թե­զը ՝ «սաղ Սերժն է մե­ղա­վոր», «Սերժ Սարգ­սյանն է բե­րել Նի­կո­լին» և ում է դա ձեռն­տու:

• ՀՀԿ-ին կամ եր­րորդ նա­խա­գա­հին մե­ղադ­րե­լը բա­ցար­ձակ պա­տա­հա­կա­նու­թյուն չեն, դրանք տե­ղի են ու­նե­նում այ­սօր­վա քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նու­թյամբ, այ­սօր­վա և վաղ­վա մեր պայ­քա­րի գե­րա­կա­յու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում:

• Ընդ­դի­մու­թյան ներ­սում՝ ի­րա­կան, թե՝ ներդ­րած, տե­ղի ու­նե­ցող քննար­կում­նե­րին, դիս­կուր­սին թուրքն ու թուր­քին սպա­սար­կող Նի­կո­լը հե­տև­ում և ու­րա­խա­նում են:

• Մեկ «Սաս­նա Ծռեր» ա­հա­բեկ­չա­կան համ­բավ ու­նե­ցող խմբա­վո­րումն է այդ­պես ա­նում, մեկ ՝ ընդ­դի­մա­դիր դաշ­տում հայտն­ված «գա­ճաճ», երկ­դի­մի, կեղծ ո­րոշ գոր­ծիչ­ներ, ո­րոն­ցից շա­տե­րը 2018-ին Նի­կո­լին են սա­տա­րել, հրճվել իշ­խա­նա­փո­խու­թյամբ:

• Բո­լորս շատ լավ հի­շում ենք, ինչ է ե­ղել 2018-ին:

• Ա­մե­նա­կեղ­տոտ բա­նը, որ ու­զում են ա­նել՝ պատ­մու­թյուն վե­րա­շա­րադ­րել, մաք­րել ի­րենց վրա­յից կեղ­տե­րը, նո­րից դրսում գտնել մե­ղա­վոր­ներ:

• ՀՀԿ-ին և Սերժ Սարգ­սյա­նին մե­ղա­վոր դարձ­նե­լը հեշտ տար­բե­րակ չի, քա­նի ես և իմ ըն­կեր­նե­րը կանք, իսկ մենք ա­կա­նա­տեսն ենք ա­մե­նի, չփոր­ձեք հան­կարծ ձեր ար­կա­ծախն­դիր ձեռ­քե­րով վե­րա­շա­րադ­րել պատ­մու­թյու­նը, ո­րը դուք եք Նի­կո­լի հետ կեր­տել:

Ինչ վե­րա­բե­րում է ՀՀԿ-դիր­քո­րոշ­մա­նը և մար­տա­վա­րու­թյանն այս փու­լում, ա­պա ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը դա բա­նա­ձև­ել է Ար­ցա­խի ան­կա­խու­թյան 31-ամյա­կի իր ու­ղեր­ձում. «Քա­նի դեռ թշնա­մու ա­ռաջ տան դռնե­րը լայն ժպի­տով բա­ցող կեղծ խա­ղա­ղա­սեր­ներն են Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում մի ողջ ժո­ղովր­դի ա­նու­նից և այդ նույն ժո­ղովր­դի թի­կուն­քում ո­րո­շում­ներ կա­յաց­նում, բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րում ու եր­կիր ներ­կա­յաց­նում, Ար­ցա­խի և նրա անվ­տան­գու­թյան եր­բեմ­նի ե­րաշ­խա­վոր Հա­յաս­տա­նի հա­մար վտանգ­ներն օ­րե­ցօր ա­վե­լի մտա­հո­գիչ չա­փե­րի են հաս­նե­լու: Պե­տա­կա­նա­քանդ և ազ­գա­կոր­ծան կա­ռա­վա­րիչ­նե­րին օր ա­ռաջ հե­ռաց­նե­լը մի­այն կա­րող է այս օր­հա­սա­կան վի­ճա­կից եր­կի­րը դուրս բե­րե­լու, ար­ժա­նա­պա­տիվ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու, գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն տալ: Այս պարզ ճշմար­տու­թյու­նը չհաս­կա­նա­լը կա­րող է կոր­ծա­նա­նար լի­նել և՛ Ար­ցա­խի, և՛ Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հա­մար: Ես, մեր քա­ղա­քա­կան թի­մը, հա­մա­խոհ­ներն ու ա­ջա­կից­ներն այս գի­տակ­ցու­մով ենք պայ­քա­րել և այ­սու­հետ ևս պայ­քա­րե­լու ենք ար­տա­քին ու ներ­քին թշնա­մու դեմ»:

Իսկ ար­տա­քին թշնա­մու հետ գոր­ծակ­ցած ներ­քին թշնա­մուց ա­զատ­վե­լու քիչ ժա­մա­նակ է մնա­ցել: Նո­յեմ­բե­րին դրանք ծրագ­րել են ստո­րագ­րել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի վերջ­նա­կան և անշր­ջե­լի կա­պի­տու­լյա­ցի­ան:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս Արզումանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода