Iravunk.com | Կեղծ այլընտրանքներ Սերժ Սարգսյանին
Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video) Աննան վրեժ է լուծել.Yerevan Times «Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչ ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին

Կեղծ այլընտրանքներ Սերժ Սարգսյանին

Վերլուծություն

Պատահական չէ, որ սեպտեմբերի 2–ին` Արցախի անկախության 31–րդ տարեդարձին, բազմաթիվ ԶԼՄ–ներ վերհիշել են Սերժ Սարգսյանի` 2008 թվականի նոյեմբերի 15–ի ելույթն Արցախում:

Մի փոքր մեջբերում այդ ելույթից.

Ես մշտապես ասել եմ տարիների ընթացքում և հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը: Երկրորդ՝ եթե Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ունենան ցամաքային սահման, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանա անվտանգության հզոր երաշխիքներ:

Շատ պարզ խնդիր է, և միայն խելակորույս մարդը կարող է այս ձևակերպումների մեջ գտնել միայն զիջումներ:

Ես 17–18 տարիների ընթացքում, արտահայտվելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, երբեք չեմ օգտագործել «միակողմանի զիջում» բառակապակցությունը և ոչ էլ «զիջում» բառը. փոխզիջում՝ երևի թե, այո՛, բայց զիջում՝ ո՛չ:

Այդ ուգծով էլ ՀՀ Երրորդ նախագահն առաջնորդվել և հետագա 10 տարիներին, հասնելով նրան, որ Ալիևի խոստովանությամբ, կոլիսներում Ադրբեջանին արդեն ստիպում էին հրաժարվել Արցախից: Սակայն ուշադրություն դարձրեք ենթատեքստին` «Միայն խելակորույս մարդը կարող է այս ձևակերպումների մեջ գտնել միայն զիջումներ»: Դա արտացոլում է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առկա հանրային մթնոլորտը` շատերը սվիններով էին դիմավորում անգամ փոխզիջման գաղափարը: Ու նաև դրանով է բացատրվում, թե ինչու ընտրություններին Լևոն Տեր–Պետրոսյանի «խաղաղության կուսակցությունը» ընդամենը մեկ տոկոս էր ստանում: Այնպես չէ, որ «Ղարաբաղը տանք, լավ ապրենք» տականքային գաղափարը դավանող ժեխ չկար այդ տարիներին, սակայն դրանք «տազ արած» էին ապրում, վախենալով դավաճան որակվել այն պայմաններում, երբ անգամ Սերժ Սարգսյանի ողջամիտ և «ռեալպոլիտիկում» հաջողության տանող ուղեգիծը չափազանց զիջողական համարող շերտ կար: Չմոռանանք, որ 2008-ի նախագահական ընտրություններում հենց այդ շերտը ապահովեց Լևոն Տեր–Պետրոսյանի 21 տոկոսը, քանզի ծերուկը համարվում էր «ղարաբաղցիներին մերժող» թեկնածու:

Հենց փոխզիջման մերժման տրամադրությունների հիման վրա ծնվեց այն ուժը, որը տարիների տնթացքում քանիցս փոխելով անունը, այժմ հանդես է գալիս որպես ԱԺԲ: 2016–ին դրանք «800 հեկտարը հանձնելու» հիսթերիայի ալիքը հեծնելով, կազմակերպեցին զինյալ խռովություն և զենքով գրավեցին ՊՊԾ գնդի շենքը, ուղեկցելով դա սպանություններով և պատանդառությամբ:

Իր հերթին, Նիկոլը փորձել էր հեծնել այդ զինյալ խռովությունը և դրա ալիքի վրա զավթել իշխանությունը, սակայն այն ժամանակ Պավլիկ Մանուկյանը նրան «զիբիլի վեդրո գցելու» մասին հայտնի ֆրազն ասաց: 2018–ին սակայն Նիկոլին հաջողվեց այդ նույն «ծռերին» համակրող շերտին հանել փողոց, և ԼԳԲՏ–ների, աղանդավորների և տարատեսակ ագենտուրաների հետ մեկտեղ նաև «ծռաշեղվածները» դարձան իշխանազավթման հարվածային ուժը:

Իսկ այսօր ԱԺԲ–ն փորձում է ներկայանալ որպես այլընտրանք կապիտուլյանտի դեմ պայքարող ուժերին, հանդես գալով «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա» կարգախոսով: Այդ այլընտրանքը կեղծ է, ինչպես կեղծ էր ԱԺԲ–ի «իրավանախորդների»` Սերժ Սարգսյանից ավելի հայրենասեր երևալու և Սերժ Սարգսյանին այլընտրանք լինելու ջանքը: «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա» կարգախոսը գայթակղում է բավականին շատերին, ովքեր մատնանշում են, թե բազում քաղաքացիներ Նիկոլին դեմ են, բայց «նախկիններին» էլ չեն ուզում: Այդ շերտի իրական կշիռը սակայն երևաց 2021–ի ընտրություններին, երբ նույն ԱԺԲ–ն ստացավ մեկ տոկոսից քիչ ավելին: Այդ` և՛ Նիկոլին, և՛ «նախկիններին» իբր դեմ շերտը իրականում ստախոսների ամենամասսայական շերտն է, որը 2021–ին ընտրել էր Նիկոլին, սակայն դա թաքցնում էր, որպեսզի շրջապատն իրենց չհամարի վիժվածքներ: Հենց այդպես ծնվեց «ծպտյալ նիկոլականներ» կոչվող երևույթը, որը կարելի է նույնիսկ ավելի անբարոյական համարել, քան բուն նիկոլականներին: Ու «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա» շերտի ընդարձակության պատրանքի վրա հիմնված` «երրորդ ուժ» ձևավորելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Իսկ այսօրվա իրականությունը հետևյալն է` կա՛մ մասնակցում ես Նիկոլի դեմքով ներկայացված գաղութարարների դեմ, կա՛մ կամա թե ակամա հանցակից ես: Անտարբերությունը նույնպես կոլաբորացիզմի ձև է: Եզրափակենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թարմ բանաձևով.

— Այս ցավից փախնել չի լինելու:

  • Ցավն ամեն հայի մեջ կա, ոմանց մեջ այդ ցավը կենդանի է, բաբախում է և պայքարի մղում, իսկ ոմանք արհեստականորեն այն թմրեցրել են և կարծում են այդպես էլ է հնարավոր:
  • Քանի Նիկոլն իշխանության է, ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը ապագա չունեն:
  • Ընդդիմության պայքարի գերխնդիրն այս փուլում պետք է լինի Նիկոլի հեռացումից հետո Հայաստանի և Արցախի այլընտրանքային, արժանահավատ, հիմնավորված ապագա ներկայացնելը:
  • Այսօր շատերը վախենում են ապագայից, որովհետև Նիկոլի խոստացած ապագան արյուն է, կորուստներ, նսեմացում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода