Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Զելենսկիին Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Ադրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyan Մեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել

Նիկոլաալիեւյան «պաուզան»` ռուս-ամերիկյան բախման եզրափակիչին սպասելիս

Վերլուծություն

Այն, որ նա­խօ­րե­ին Բրյու­սե­լում Շառլ Մի­շե­լի քա­վո­րու­թյամբ կա­յա­ցած Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մից բե­կում­նային, ա­սենք` ինչ-որ կոնկ­րետ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու տես­քով զար­գա­ցում սպա­սել պետք չէր, են­թադ­րու­թյուն հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Հան­դիպ­ման ար­դյունք­նե­րը, թե­րեւս, հենց այդ մա­սին են վկա­յում:

Այս­պես, հա­զիվ հան­դի­պումն ա­վարտ­ված, ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը  շտա­պեց տե­ղե­կաց­նել. «Քննարկ­վել են գե­րի­նե­րի ա­զատ ար­ձակ­մա­նը եւ ան­հետ կո­րած­նե­րի ճա­կա­տագ­րի պար­զա­բան­մա­նը, սահ­մա­նա­զատ­մա­նը եւ սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյա­նը, տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­պաշր­ջա­փակ­մա­նը, Հա­յաս­տան-Ադրբե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախնդ­րին վե­րա­բե­րող հար­ցեր: Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել ԱԳ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով շա­րու­նա­կել ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի նա­խագ­ծի մշակ­ման շուրջ: ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա մեկ ամս­վա ըն­թաց­քում: Սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի հա­ջորդ հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա Բրյու­սե­լում՝ նո­յեմ­բե­րին: Ա­ռաջ­նորդ­նե­րի ֆոր­մա­տով հա­ջորդ հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա նո­յեմ­բե­րին»: Քիչ անց մո­տա­վո­րա­պես նույ­նը ա­սաց Մի­շե­լը:

Ա­մե­նա­կա­րե­ւո­րը հենց վեր­ջին միտքն է: Այ­սինքն, թե­եւ կա­րե­լի է կռա­հել, որ կա­ռա­վա­րու­թյու­նը հան­դիպ­ման ի­րա­կան ըն­թաց­քի մի­այն չնչին մասն է տե­ղե­կաց­րել, մի­գու­ցե նա­եւ` ո­րո­շա­կի մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րով, սա­կայն հենց վեր­ջին միտքն է, որ ո­րո­շա­կի եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի տե­ղիք է տա­լիս:

Այ­սինքն, ան­կախ նրա­նից, թե ըն­թա­ցիկ ինչ աշ­խա­տանք­ներ կլի­նեն, ա­սենք, ԱԳ նա­խա­րար­նե­րի «առար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի նա­խագ­ծի մշակ­ման շուրջ» ին­չի կհասց­նի, ա­պա այդ ա­մե­նը մնում է կախ­ված այն ո­րո­շում­նե­րից, ո­րոնք կլի­նեն (կամ չեն լի­նի) Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի հան­դիպ­ման մա­կար­դա­կով: Իսկ այդ հան­դի­պու­մը ծրագր­ված է ա­մե­նա­շու­տը նո­յեմ­բե­րին: Այ­սինքն, ո­րե­ւէ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր» մինչ այդ չի ստո­րագր­վե­լու, ինչ­քան էլ որ Վա­շինգ­տո­նը փոր­ձում է ա­րա­գաց­նել այդ գոր­ծըն­թա­ցը:

Կա­րե­լի է նա­եւ այս­պես ձե­ւա­կեր­պել. նո­յեմ­բե­րին հան­դի­պե­լու ո­րո­շու­մը (եթե նույ­նիսկ դա տե­ղի չու­նե­նա) նշա­նա­կում է պա­ու­զա: Ու­րեմն, ին­չո՞ւ է պետք մինչ նո­յեմ­բեր ժա­մա­նակ ձգել: Նախ, նո­յեմ­բե­րին ԱՄՆ-ում մի­ջան­կյալ ընտ­րու­թյուն­ներ են, ո­րի ժա­մա­նակ շատ հա­վա­նա­կան է, որ ԱՄՆ-ում խորհր­դա­րա­նա­կան մա­կար­դա­կով իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի: Իսկ դա կտրուկ կեր­պով կազ­դի ինչ­պես ԱՄՆ-ի ներ­քին ի­րա­վի­ճա­կի, այն­պես էլ` ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վրա:

Հա­ջոր­դը. նո­յեմ­բե­րը ձմռան շեմն է, այ­սինքն, հենց այդ ժա­մա­նակ է, որ Եվ­րո­պա­յում  է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը եւ դրա­նից բխող մյուս բո­լոր տնտե­սա­կան, սո­ցի­ա­լա­կան եւ ներ­քա­ղա­քա­կան եւ դրա­նից բխող ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը ա­մե­նա­ցայ­տուն կեր­պով կար­տա­հայտ­վեն:

Այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում եւ սպաս­վող ռու­սա­կան հար­ձա­կում­նե­րի ար­դյուն­քում ի՞նչ ի­րա­վի­ճակ կա­ռա­ջա­նա ուկ­րա­ի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին. սա եւս ա­վե­լի ճիշտ կլի­ներ ոչ թե կան­խա­տե­սել, այլ սպա­սել փաս­տա­ցի պատ­կե­րի ստեղծ­մա­նը: Այ­սինքն, պետք է սպա­սել այն պատ­կե­րին, ո­րը կստեղծ­վի ՌԴ-ԱՄՆ հա­կա­մար­տու­թյու­նում (դեռ ԱՄՆ-Չի­նաս­տա­նը մի կողմ թող­նենք), եւ դա է, որ ցույց կտա այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­լան­սը, ո­րը կստեղծ­վի մաս­նա­վո­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Կարճ ա­սած, ի՞նչ դիրք կու­նե­նա Ռու­սաս­տա­նը եւ ի՞նչ դիրք ԱՄՆ-ն, ըստ այդմ` ո՞ւմ հրա­հանգ­նե­րին պետք է նա­խա­պատ­վու­թյուն տալ: Հենց դա է, որ այս պա­հին խիստ ա­նո­րոշ է, չար­ժե ռիս­կի գնալ, պետք է տես­նել ռե­ալ պատ­կե­րը: Իսկ դրա հա­մար պետք է ժա­մա­նակ ձգել մին­չեւ նո­յեմ­բեր: Հաշ­վի առ­նե­լով, որ այդ ընդ­հա­նուր ֆո­նից բխող այլ ի­րո­ղու­թյուն­ներ եւս ձե­ւա­վոր­ման փու­լում են: Այդ թվում` ՌԴ-Իրան-Թուր­քի­ա ե­ռան­կյան ներ­սում հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ռե­ալ պատ­կե­րը:

Ի­հար­կե, Ա­լի­եւն այս պա­հին կա­րող էր փոր­ձել վա բանկ գնալ: Ա­ռա­վել եւս, որ Թուր­քի­ան էլ իր խաղն է փոր­ձում ա­ռաջ տա­նել: Սա­կայն այս տե­սան­կյու­նից բա­վա­կա­նին տպա­վո­րիչ էր ՌԴ նա­խա­գա­հի մոտ Ղրի­մի մշտա­կան ​​ներ­կա­յա­ցու­ցիչ Գե­որ­գի Մու­րա­դո­վի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը` ի պա­տաս­խան այդ թուր­քա­կան խա­ղե­րի. «Նրանք ապ­րում են այն պա­րա­դիգ­մում եւ այն մեկ­նա­բա­նում են այն­պես, որ ե­թե Ռու­սաս­տա­նը շատ կոշտ չպա­տաս­խա­նի, որ­պես­զի քա­րը քա­րի վրա չմնա, ա­պա նոր մար­տահ­րա­վեր­ներ կա­րող են կազ­մա­կերպ­վել, եւ նրանք կգնան այս նոր մար­տահ­րա­վեր­նե­րով մին­չեւ վերջ, այդ թվում՝ Ղրի­մում: Մին­չեւ նրանք չստա­նան շատ կոշտ եւ հա­մո­զիչ պա­տաս­խան, ո­րը թույլ չի տա դրանք մեկ­նա­բա­նել որ­պես ռու­սա­կան կող­մի ինչ-որ թու­լու­թյուն…»: Ա­պա Մու­րա­դո­վը զգու­շաց­նում է. «Վաղ թե ուշ մենք ստիպ­ված ենք լի­նե­լու շատ կոշտ պա­տաս­խան տալ: Պա­տաս­խա­նեք այն­պես, որ բո­լո­րը լի­նեն, պարզ է, որ մենք ոչ մի բան հենց այն­պես չենք թող­նի եւ մի­այն դի­վա­նա­գի­տու­թյամբ չենք սահ­մա­նա­փակ­վի, ե­թե շա­րու­նա­կեք ձեր սադ­րանք­նե­րը»: Թե­եւ նա ա­ա­սում է, որ սա իր պատ­կե­րա­ցումն է, բայց մի­ամ­տու­թյուն կլի­ներ ըն­դու­նել, որ նման «անձնա­կան պատ­կե­րա­ցում» ա­ռանց «դաբ­րո­յի» կա­րող է կրեմ­լյան խո­ղո­վակ­նե­րով տա­րած­վել:

Այս­պի­սով, Ան­կա­րան մտա­ծե­լու լուրջ ա­ռիթ ու­նի, եւ ըստ այդմ, հա­զիվ թե Ա­լի­ե­ւի վա բան­կե­րին «դաբ­րո» տա: Ուս­տի­եւ, մնում է սպա­սել մին­չեւ նո­յեմ­բեր:

ՔԵ­ՐՈԲ  ՍԱՐԳ­ՍՅԱՆ



Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода