Iravunk.com | Միստի՞կա կամ ինչպե՞ս ԽՍՀՄ երեք քանդողները մեռան ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո
Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան «Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ Մարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրան ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Ձեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակից Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ

Միստի՞կա կամ ինչպե՞ս ԽՍՀՄ երեք քանդողները մեռան ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո

Վերլուծություն

Ինչ-որ տեղ միս­տի­կա­յի է նման, սա­կայն փաստն այն է, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից հե­տո մե­կը մյու­սի հե­տե­ւից այն աշ­խարհ գնա­ցին ե­րեք ան­ձինք, ով­քեր ԽՍՀՄ-ի փլուզ­ման հիմ­նա­կան, ա­մե­նա­ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րից է­ին: Ստա­նիս­լավ Շուշ­կե­ւի­չը եւ Լե­ո­նիդ Կրավ­չու­կը, ով­քեր 1991 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 8-ին Բե­լա­ռու­սի Բե­լո­վե­ժյան թա­վու­տում Բո­րիս Ել­ցի­նի հետ մի­ա­սին ստո­րագ­րե­ցին ԽՍՀՄ-ի լու­ծար­ման խայ­տա­ռակ փաս­տա­թուղ­թը, մա­հա­ցան մա­յի­սի 3-ին եւ մա­յի­սի 10-ին: Եվ հի­մա էլ ԽՍՀՄ-ի փլուզ­ման հա­ջորդ ա­ռանց­քա­յին մե­ղա­վո­րը՝ Մի­խա­յիլ Գոր­բա­չո­վը, գնաց նրանց հե­տե­ւից:

ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶ­ՄԱ­ՆԸ ՀԱ­ՋՈՐ­ԴԱԾ ԴԱ­ՐԱՇՐ­ՋԱ­ՆԻ Ա­ՎԱՐ­ՏԸ

Ի­հար­կե, կա­րե­լի է ա­սել՝ ի՞նչ միս­տի­կա, ե­րեքն էլ տա­րիք­ներն ա­ռած մար­դիկ է­ին: Բա­ցի այդ, ԽՍՀՄ փլուզ­ման գլխա­վոր մե­ղա­վոր­նե­րից վեր­ջի­նը՝ Ել­ցի­նը, տա­րի­ներ ա­ռաջ է մահ­կա­նա­ցուն կնքել: Այդ­պես էլ կա: Դրա­նով հան­դերձ էլ, ինչ­քան էլ տա­րիք­ներն ա­ռած, բայց այս­պես ի­րար հե­տե­ւի՞ց, ու հենց այն բա­նից ան­մի­ջա­պես հե­տո, երբ ե­րեք հան­ցա­կից­նե­րի պատ­մա­կան դա­վա­ճա­նու­թյունն ա­մե­նա­տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով հա­կա­ռակ ըն­թաց­քի մե՞ջ է մտել: Ինչ վե­րա­բե­րվում է Ել­ցի­նին, ա­պա նա այդ քա­ռյա­կից մի­ակն էր, ով մե­ղան­չեց, ա­րած­նե­րի հա­մար ժո­ղո­վուրդ­նե­րից նե­րո­ղու­թյուն խնդրեց եւ ՌԴ-ում իշ­խա­նու­թյու­նը հանձ­նե­լով ազ­գա­յին ու­ժե­րին՝ դրեց հիմքն այն գոր­ծըն­թա­ցի, ո­րը հասց­րեց հա­տուկ ռազ­մա­կան օ­պե­րա­ցի­ա կոչ­վա­ծին: Այ­սինքն, Ել­ցի­նը դեռ տա­րի­ներ ա­ռաջ էր իր պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյունն ա­վար­տել, հան­գիստ կա­րող էր հե­ռա­նալ: Իսկ այս ե­րե­քին ե­րե­ւի ինչ­-որ ուժ պա­հեց մին­չեւ այն պա­հը, որ տես­նե­ին սե­փա­կան դա­վա­ճա­նու­թյան տա­պալ­ման մեկ­նար­կը: Այ, դրա­նով ար­դեն նա­եւ նրանց պատ­մա­կան դերն ա­վարտ­վեց...

Ա­մեն դեպ­քում, ան­կախ նրա­նից, թե ին­չու այս ե­րե­քը մինչ այս պա­հը գո­յա­տե­ւե­ցին եւ ի­րար հե­տե­ւից գնա­ցին, փաստն այն է, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազմն ի­րոք փա­կում է ԽՍՀՄ-ի փլուզ­մա­նը հա­ջոր­դած պատ­մա­կան դա­րաշր­ջա­նը, իսկ Գոր­բա­չո­վի մա­հը դրա ցու­ցադ­րա­կան ե­րանգ­նե­րից մեկն է: ՀՌՕ-ն նա­եւ ի ցույց դրեց, որ ԽՍՀՄ-ի փլուզ­մա­նը հա­ջոր­դած պատ­մա­կան դա­րաշր­ջա­նի ա­վարտ աս­վա­ծը Մոսկ­վան պատ­կե­րաց­նում է Մի­ու­թյան վե­րա­կանգն­ման տես­քով:

ՆՈՐ ՄԻ­ՈՒ­ԹՅՈՒՆ

Ա­յո, հենց Մի­ու­թյան եւ ոչ թե Ռու­սա­կան կայ­ս­րու­թյան կամ ռու­սա­կան հո­ղե­րի հետ­հա­վաք­ման, ինչ­պես ան­վա­նում են տար­բեր փոր­ձա­գետ­ներ: Այ­սինքն, եր­կար ժա­մա­նակ այն տպա­վո­րու­թյունն էր, որ Մոսկ­վան փոր­ձում է կողմ­նո­րոշ­վել, թե ինչ սցե­նա­րով է ա­ռաջ շարժ­վե­լու՝ մեկ մի­աս­նա­կան Ռու­սաս­տան պե­տու­թյա՞ն, թե՞ նոր Մի­ու­թյան: Ընդ ո­րում, երբ դոն­բա­սյան հատ­վա­ծը, ա­պա նա­եւ Ուկ­րա­ի­նա­յից պոկ­ված մյուս մա­սե­րը, վեր­ջա­պես՝ նա­եւ այլ նման մի­ա­վոր­ներ, օ­րի­նակ՝ Հա­րա­վա­յին Օ­սե­թի­ան ակ­տի­վո­րեն խո­սում է­ին Ռու­սաս­տա­նին մի­ա­նա­լու հան­րաք­վե­նե­րի անց­կաց­ման ծրագ­րե­րի մա­սին, այն տպա­վո­րու­թյունն էր, թե Մոսկ­վա­յում ա­ռաջ են տա­նում մեծ Ռու­սաս­տա­նի տես­լա­կա­նը:

Բայց ա­հա հան­րաք­վե­նե­րի թե­ման կար­ծես մղվեց երկ­րորդ պլան: Փո­խա­րե­նը, նման փոքր պե­տու­թյուն­նե­րից մե­կը` Աբ­խա­զի­ան, բո­լո­րո­վին այլ ազ­դակ­ներ սկսեց հղել: Նախ, վեր­ջերս Աբ­խա­զի­ա­յի նա­խա­գահ Աս­լան Բժա­նի­ան Վլա­դի­միր Սո­լո­վյո­վին տված հար­ցազ­րույ­ցում  նույն­պես հայ­տա­րա­րեց, որ Աբ­խա­զի­ան պատ­րաստ է մի­ա­նալ Ռու­սաս­տա­նի եւ Բե­լա­ռու­սի Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյա­նը: Նա­խօ­րե­ին էլ Աբ­խա­զի­ա­յի արտ­գործ­նա­խա­րար Ի­նալ Ար­ձին­բան նույն Սո­լո­վյո­վի (թե ին­չու հենց նրա, դժվար չէ կռա­հել)` «Երե­կո Վլա­դի­միր Սո­լո­վյո­վի հետ» հա­ղոր­դա­շա­րի ե­թե­րում շա­րու­նա­կեց այդ միտ­քը` հա­վաս­տի­աց­նե­լով, որ նախ`ՀՌՕ-ի հիմ­նա­րար ար­դյունք­նե­րից մեկն Աբ­խա­զի­ան հա­մա­րում է ինք­նիշ­խան պե­տու­թյուն­նե­րի ընդ­լայն­ված մի­ու­թյուն ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի աճ: Ա­պա նա­եւ, որ Աբ­խա­զի­ան պատ­րաստ է մաս կազ­մել այդ մի­ու­թյա­նը: Այ­սինքն, այդ մի­ու­թյու­նը պետք է ձե­ւա­վո­րել Ռու­սաս­տա­նի եւ Բե­լա­ռու­սի Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան բա­զա­յի վրա: Վեր­ջա­պես, որ Աբ­խա­զի­ան այդ մա­սին խո­սում է ոչ թե տե­սա­կա­նո­րեն, այլ սկսել է գործ­նա­կան աշ­խա­տանք եւ ա­ռա­ջին հեր­թին օ­րենսդ­րու­թյան ներ­դաշ­նա­կեց­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տան­քի տես­քով:

Ա­սել, թե սա Աբ­խա­զի­ա­յի նա­խա­ձեռ­նու­թյունն է, մի­ամ­տու­թյուն կլի­ներ: Ա­վե­լի շուտ, այս ա­մե­նը հե­տե­ւյալ տպա­վո­րու­թյունն է թող­նում. Մոսկ­վա­յում ար­դեն ա­վե­լի հստակ պատ­կե­րա­ցում­ներ ու­նեն ոչ թե կոնկ­րետ Աբ­խա­զի­ա­յի, այլ առ­հա­սա­րակ` այդ կար­գի չճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ընդ­հան­րա­կան խնդրի լուծ­ման առն­չու­թյամբ. Որ­պես ա­ռան­ձին մի­ա­վոր­ներ, դրանք կմի­ա­վոր­վեն ընդ­հա­նուր պե­տու­թյան կազ­մում: Ճիշտ է, ժա­մա­նա­կին այս տես­լա­կանն է­լի է շրջա­նառ­վել, սա­կայն այդ ըն­թաց­քում խոս­վեց, որ Բե­լա­ռու­սում կան խան­դի նո­պա­ներ. ին­չու պետք է փոք­րիկ Աբ­խա­զի­ան, Մերձդ­նեստ­րը կամ Հվ. Օ­սե­թի­ան Բե­լա­ռու­սի հետ կար­գա­վի­ճակ ստա­նան: Բայց այս ա­ռու­մով Ի­նալ Ար­ձին­բան իր հի­շա­տակ­ված ե­լույ­թում բա­վա­կա­նին ու­շագ­րավ ակ­նարկ հղեց: Այս­պես, նա սկսեց պատ­մել, թե ինչ բարձր եւ ընդգր­կուն մա­կար­դա­կով է Բե­լա­ռու­սը սկսել շփվել Աբ­խա­զի­այ­ի հետ, ին­չը հու­շում է Բատ­կա­յի տրա­մադ­րու­թյուն­նե­րում ի հայտ ե­կած ո­րո­շա­կի շրջա­դար­ձե­րի մա­սին: Ե­րե­ւի սկսել է կռա­հել, որ ե­թե նոր Մի­ու­թյու­նը չդառ­նա հա­վա­սար մի­ա­վո­րում­նե­րի հա­վա­քա­տե­ղի, այլ գնա այդ տա­րածք­նե­րը ՌԴ-ի մեջ նե­րա­ռե­լու գոր­ծըն­թաց, ա­պա այդ ճա­կա­տա­գի­րը վաղ թե ուշ կչո­քի նա­եւ Բե­լա­ռու­սի դու­ռը:

Այս ա­մե­նով հան­դերձ, ա­սել, թե այս գոր­ծըն­թա­ցը կա­րող է շատ եր­կար ձգվել, իր հեր­թին սխալ կլի­ներ: Ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը շատ եր­կար ձգել Ռու­սաս­տա­նը հաս­տատ չի պատ­րաստ­վում, եւ կա այն ծա­վալ­վող լուրջ փո­ր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը, որ ար­դեն այս աշ­նա­նը ե­թե ան­գամ պա­տե­րազ­մը  չա­վարտ­վի, ա­պա առն­վազն ա­վար­տը մի­ան­գա­մայն տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի տեսք կստա­նա: Իսկ այդ դեպ­քում Մոսկ­վան ու­զի, թե ոչ, պետք է ա­րա­գո­րեն իր վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող տա­րածք­նե­րի կար­գա­վի­ճա­կը հստա­կեց­նի: Ընդ ո­րում, ե­թե Դո­նեց­կը եւ Լու­գանսկն ինչ-որ կար­գա­վի­ճակ ու­նեն, կա­րե­լի է մի փոքր էլ ձգել, ա­պա մյուս տա­րածք­նե­րի հար­ցը լրիվ օ­դից կախ­ված է. կա՛մ պետք է դրանք դարձ­նել հան­րա­պե­տու­թյուն­ներ` ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի օ­րի­նա­կով, ո­րը կլի­ներ ժա­մա­նա­կա­վոր լու­ծում: Կա՛մ պետք է բո­լոր տա­րածք­նե­րը, այդ թվում` ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն մի­ա­վո­րել, այ­սինքն` վե­րա­դառ­նալ Նո­վո­ռո­սի­ա­յի սցե­նա­րին: Կա՛մ էլ, վեր­ջա­պես, այդ տա­րածք­նե­րը նե­րա­ռել ՌԴ-ի կազ­մում` Ղրի­մի օ­րի­նա­կով: Որ տար­բե­րակն էլ, որ ո­րոշ­վի, դա պետք է ա­րագ ա­նել: Ընդ ո­րում, ե­թե ըն­դու­նենք, որ Մոսկ­վան ի­րոք վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վել է հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ստեղծ­ման եւ դրանք Մի­ու­թյան մեջ նե­րա­ռե­լու սխե­մա­յի օգ­տին, ա­պա այս դեպ­քում, նախ­կին ուկ­րա­ի­նա­կան տա­րածք­նե­րին զու­գա­հեռ, պետք է նույն տեմ­պե­րով լու­ծել նա­եւ մյուս չճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյուն­նե­րի եւ Մի­ու­թյան մաս դառ­նա­լու հա­վակ­նորդ այլ ճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի մի­ա­վոր­ման խնդի­րը:

ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ-ԱՐՑԱԽ

Այն, որ այս ա­մենն ուղ­ղա­կի­ո­րեն վե­րա­բե­րում է նա­եւ մեզ, հաս­կա­նա­լի է: Մի կող­մից, Ար­ցա­խը եւս ռու­սա­կան վե­րա­հս­կո­ղու­թյան տակ գտնվող չճա­նաչ­ված  հան­րա­պե­տու­թյուն է, ճիշտ այն­պես, ինչ­պես Աբ­խա­զի­ան կամ Հվ. Օ­սե­թի­ան: Ինչ տես­լա­կան ու­նի Մոսկ­վան` Ար­ցա­խի հետ կապ­ված. սա, ինչ խոսք, մե­ծա­պես կախ­ված է նրա­նից, թե Ար­ցախն իր հեր­թին ի՞նչ պատ­կե­րացում­ներ ու­նի նշված գոր­ծըն­թաց­նե­րի առն­չու­թյամբ: Այս մա­սին մինչ այժմ մի­այն եր­կա­կի եւ եր­կի­մաստ հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ե­ղել ինչ­պես պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տից, այն­պես էլ` Ար­ցա­խի քա­ղա­քա­կան շրջա­նակ­ներից: Գու­մա­րած, այդ­տեղ գոր­ծում է գե­րակ­տիվ ա­րեւմ­տա­մետ ուժ, այն­պես որ, շատ բան մնում է մշու­շում: Չնա­յած նրան, որ այ­լընտ­րան­քը հաս­կա­նում են բո­լո­րը` դա ադր­բե­ջա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյունն է:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան թե­ման, ըստ մի­ան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ տվյալ­նե­րի, Ռու­սաս­տա­նը տար­բեր մա­կար­դակ­նե­րով ան­գամ  ներ­կա վար­չա­կար­գի հետ քննար­կել է: Ար­ձա­գան­քը, ի­հար­կե, հաս­կա­նա­լի է, հաշ­վի առ­նե­լով նա­եւ հա­կա­ռու­սա­կան քա­րո­զար­շա­վի այն հե­ղե­ղը, ո­րը ա­մե­րի­կա­սո­րո­սյան փո­ղե­րով մի­այն թե­ժաց­նում են, եւ դա ան­հե­տե­ւանք չի մնում: Բայց մյուս կող­մից, ե­թե հի­մա կա Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան մաս դառ­նա­լու ա­ռա­ջարկ, ա­պա վա­ղը-մյուս օ­րը մի­գու­ցե խնդրենք, բայց չստա­նանք:

Չնա­յած, նույն հե­ռան­կա­րի ա­ռաջ է նա­եւ Ադր­բե­ջա­նը: Այն, որ Բա­քուն եւս կստա­նա կամ մի­գու­ցե ստա­ցել է Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան մեջ ներգ­րավ­վե­լու ա­ռա­ջարկ, մի­ան­շա­նակ է: Ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի, Ա­լի­ե­ւը, ի­հար­կե, բազ­մա­պա­տիկ ան­գամ ա­վե­լի մեծ մա­նեւ­րա­կա­նու­թյուն ու­նի: Բայց վերջ­նար­դյուն­քի հար­ցում ան­գամ դա քիչ դեր կու­նե­նա, ե­թե Ադր­բե­ջա­նի ա­ռաջ դրվի «կամ-կամ» տար­բե­րակ: Իսկ դա մի­ան­գա­մայն ռե­ալ կդառ­նա, ե­թե ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում սկսվի ի­րա­վի­ճա­կի ո­րա­կա­կան փո­փո­խու­թյան փուլ:

Կարճ ա­սած, կար­ծես թե ինչ­պես Ա­լի­ե­ւը, այն­պես էլ Նի­կո­լը փոր­ձում են դեռ ժա­մա­նակ շա­հել մին­չեւ աշ­նան վեր­ջե­րը, երբ մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ ինչ­պես ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում, այն­պես էլ ՌԴ-ԱՄՆ հա­կա­մար­տու­թյու­նում կգա հստա­կե­ցում­նե­րի փուլ: Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րե­ին Բրյու­սե­լում կա­յա­ցած Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի հան­դի­պու­մից եւս հենց այդ տպա­վո­րու­թյունն ա­ռա­ջա­ցավ:

ՔԵ­ՐՈԲ  ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 



Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода