Արուսիկ Տիգրանյանն առաջնեկի սեռն ամուսնուն հայտնել է տեսազանգի միջոցով
Շոու բիզնես
Արուսիկ Տիգրանյանն աղջիկ է ունենալու։ Նա Ինստագրամում հետեւորդներին պատմել է, որ ինքն ու ամուսինը՝ Հարութ Աբրահամյանը, ցանկացել են անպայման միասին լինել իրենց առաջնեկի սեռը իմանալու պահին:
«Ցավոք, չէինք կարող․ ինքը հիմա Իսպանիայում է եւ դեռ որոշ ժամանակ այնտեղ կլինի»,- ամուսնու գործուղման մասին պատմել է Արուսիկը, դե իսկ խնդիրը լուծել են տեսազանգի միջոցով:
«Իմ ընկերներն եկան, ու մենք իրար հետ ուրախացանք։ Մի խոսքով՝ շատ ոգեւորված եմ, լիքը էներգիա ստացա, շատ երջանիկ եմ, որ իմ կողքին լիքը լավ մարդիկ կան»,- ավելի վաղ իր սթորիներում կիսվել էր նա: