Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Ձեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակից Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ Կոչ ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան

ԽՈՒՆ­ՏԱ­ՅԻ «ԲԵՐ­ԴԻ ՈՒ­ՂԵ­ԳԻ­ՐԸ»

Վերլուծություն

Չէ՛, նկա­րում պատ­կեր­վա­ծը ֆո­տո­շոփ չէ, Տա­վու­շի ՔՊ-ակա­նի ի­րա­կան նա­խընտ­րա­կան պաս­տառ է: Մենք ա­վե­լաց­րել ենք մի­այն Նի­կո­լի դի­մա­կը, և ու­րիշ ո­չինչ: Ի դեպ, հա­րև­ան Շի­րա­կի մար­զում մեր հու­մո­րա­սեր քա­ղա­քա­ցի­ներն այդ պաս­տառ­ներն ար­դեն կնքել են «բեր­դի պու­տյով­կա»: Հի­մա մենք չգի­տենք` այդ ՏԻՄ թեկ­նա­ծուն ով է, բայց են­թա­գի­տակ­ցա­բար շատ ճիշտ պաս­տառ է սար­քել: Այդ ամ­բողջ կա­պի­տու­լան­տա­կան կոդ­լի հա­մար ի­րոք «բեր­դո՛ւմ» և մի­մի­այն «բեր­դո՛ւմ» ա­պա­գա կա, այ­լա­պես զայ­րույ­թից պայ­թող քա­ղա­քա­ցի­նե­րի ձեռ­քից չեն պրծնի: Թե­և «բեր­դում» ցմահ նստե­լու են, բայց գո­նե գե­րեզ­ման ու­նե­նալն է ե­րաշ­խա­վոր­ված` այդ­պի­սին է քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­նե­րի կար­գը:

ԱՆ­ԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՀԱՐ­ՃԵ­ՐԸ

Կա­պի­տու­լյան­տի բրյու­սե­լյան կադ­րե­րը ա­ռա­վել քան զզվե­լի են: Այս­պես կոչ­ված «մարմ­նի լե­զուն» ա­մեն ինչ ա­սում է, ա­սում է, որ դար­ձել է լրիվ կուռ­կու­ռի ձագ: Կա­տա­րյալ չմո: ՀՀ ո­րև­է ղե­կա­վար եր­բև­է այդ­պի­սի տեսք չի ու­նե­ցել, գո­նե կեց­ված­քից ՀՀ բո­լոր երեք նա­խա­գահ­նե­րի պա­րա­գա­յում դժգո­հե­լու բան հաս­տատ չկա: Ինչ վե­րա­բե­րում է բուն բո­վան­դա­կու­թյա­նը, Ար­մեն Ա­շո­տյա­նի բնո­րոշ­մամբ, կա­պի­տու­լյան­տի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը «Վե­րած­վել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հեշ­տո­ցի»: Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ. «Բրյու­սե­լյան հան­դի­պու­մը, ինչ­պես եւ կան­խա­տե­սում է­ի, Նի­կո­լի հա­մար դառ­նում է Ար­ցա­խից վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վե­լու հիմ­քը»: Ամ­փոփ կե­տե­րով դա ու­նի հե­տև­յալ տես­քը, և ի­րոք «սա պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հեր­թա­կան ա­րարն է».

1. Փաս­տո­րեն, Ադր­բե­ջա­նի պա­հան­ջը կա­տար­վում է. կող­մե­րը սկսում են «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» նա­խա­պատ­րաս­տու­մը, իսկ ԱԳ նա­խա­րար­նե­րը մեկ ամս­վա ըն­թաց­քում պի­տի հան­դի­պեն, որ աշ­խա­տեն տեքս­տի նա­խագ­ծե­րի վրա:

2. Նշված պար­բե­րու­թյան մեջ ակն­հայտ է, որ այդ հա­մա­ձայ­նա­գի­րը չի վե­րա­բե­րե­լու Ար­ցա­խի հիմ­նախնդ­րին, այ­սինքն` պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը բրա­խում է Ար­ցա­խը, այն թող­նե­լով Ռու­սաս­տա­նի կամ բախ­տի հույ­սին կամ Ադր­բե­ջա­նին՝ հո­շո­տե­լու: :

3. Ի դեպ, ե­թե նա­խորդ հան­դիպ­ման հայ­տա­րա­րու­թյան մեջ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը» դար­ձել էր «Ղա­րա­բաղ», ա­պա հի­մա ընդ­հան­րա­պես ո­րե­ւէ հի­շա­տա­կում չկա, ինչն ամ­բող­ջու­թյամբ կրկին ար­տա­հայ­տում է Բաք­վի տե­սա­կե­տը:

Եվ ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ Ա­լեն Սի­մո­նյա­նը մին­չև սեպ­տեմ­բե­րի 5-ը մեկ­նեց ար­ձա­կուրդ` շտապ ար­ձա­կուր­դից կան­չե­լով Ռու­բեն Ռու­բի­նյա­նին: Չէ՞ որ պատր­վակ է պետք` ԼՂՀ ան­կա­ղու­թյան հռչակ­ման օ­րը` սեպ­տեմ­բե­րի 2-ին, Ստե­փա­նա­կերտ չգնա­լու հա­մար: Այ­լա­պես, ժո­ղովր­դա­կան խոս­քով ա­սած, Ա­լի­և­ը իր հար­ճի` Նի­կո­լի «ականջ­նե­րը կկտրի, կսար­քի չո­բա­նի շուն»:

Քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նի բնո­րոշ­մամբ. «ՀՀ Կա­ռա­վա­րու­թյու­նը զա­նա­զա­նում է հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման խնդի­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախնդ­րից: Հայ­տա­րա­րու­թյուն­ներն այն­պես են ձև­ա­կերպ­ված կար­ծես խոս­քը եր­կու տար­բեր՝ մի­մյանց հետ կապ չու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին է: Տե­սեք նա­խօ­րե­ին Բրյու­սե­լում կա­յա­ցած Մի­շել-Փա­շի­նյան-Ալի­և հան­դիպ­ման մա­սին պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նը և կհա­մոզ­վեք դրա­նում:

Կար­ծում եմ՝ ա­վե­լորդ է հի­շեց­նել, որ այս մո­տե­ցու­մը Բաք­վում է ձև­ա­վոր­վել: Դա Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շումն է, որն ար­դեն ըն­դուն­վել է պաշ­տո­նա­կան Ե­րև­ա­նի կող­մից: Եվ դա ոչ այլ ինչ է, քան Ար­ցա­խի ու հայ ժո­ղովր­դի շա­հի ստո­րա­դա­սում թշնա­մու երկ­րի մշա­կած օ­րա­կար­գին:

Հայ­կա­կան պե­տու­թյու­նը եր­բեք այս­քան հա­կա­հայ­կա­կան չի ե­ղել, որ­քան այ­սօր: Եվ այդ պե­տու­թյու­նը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ է սկսում Ադր­բե­ջա­նի հետ (Բաք­վի հա­ջորդ պա­հան­ջը): Թե ինչ է ստաց­վե­լու դրա վերջ­նար­դյուն­քում, վստահ եմ, նույն­պես պարզ է՝ խա­ղա­ղու­թյան փո­խա­րեն մեր ժո­ղո­վուր­դը ստա­նա­լու է նոր հար­ված­ներ և նոր կո­րուստ­ներ: Ա­հա թե որ­տեղ է գնում այս գնաց­քը…»:

Այդ «գնաց­քի» հեր­թա­կան «վա­գո­նը» տե­սանք Վե­դի­ում: Հա­յաս­տա­նի ոս­տի­կա­նու­թյան պե­տի տե­ղա­կալ Ա­րա Ֆի­դա­նյա­նը, մեկ­նա­բա­նե­լով մա­մու­լում և սոց­ցան­ցե­րում տա­րած­ված լու­րերն ու թուր­քե­րի մաս­նակ­ցու­թյամբ տե­սա­նյու­թը (ինչ-որ թուր­քեր փոր­ձել են քեֆ ա­նել Վե­դի­ում, հայ­հո­յել են հա­յե­րին, ին­չից հե­տո ան­կոչ հյու­րե­րի ու տե­ղա­ցի­նե­րի մի­ջև բա­խում է ե­ղել), ա­սել է, որ Ոս­տի­կա­նու­թյու­նը տե­ղե­կաց­վել է, որ տե­ղի է ու­նե­նում մի­ջա­դեպ՝ քաշք­շուկ կամ վի­ճա­բա­նու­թյուն մի խումբ ան­ձանց մի­ջև, ո­րին ար­ձա­գան­քել է: Որ մի օր այս օ­րը գա­լու էր, պարզ էր ճիշտ այն օր­վա­նից, երբ Նի­կո­լը կարգ­վեց վար­չա­պետ: Հի­մա հար­ցը հե­տև­յալն է՝ որ­քա­նո՞վ կա­րե­լի է վստահ լի­նել, որ Ոս­տի­կա­նու­թյու­նը, որ Նի­կո­լի գրպա­նում է ամ­բող­ջու­թյամբ, իս­կա­պես մին­չև վերջ հե­տա­մուտ կլի­նի մի­ջա­դե­պի բա­ցա­հայտ­մա­նը, կամ ե­ղե­լու­թյան մա­սին ճշմար­տու­թյու­նը կա­սեն հան­րու­թյա­նը: Օ­րի­նա­չափ է, որ մի օր սրա շա­րու­նա­կու­թյու­նը կլի­նի Ե­րև­ա­նում: Ա­պա­գան ե­կել է` պատ­վա­զուրկ ժե­խի ընտ­րած ա­պա­գան:

ԲԱ­ՆԱ­ԿԻՆ «ԴԱ­ՎԱ­ՃԱՆ» ԿԱՐ­ԳԵ­ԼԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ Է

Azatich 

Ար­դեն ա­ռիթ ու­նե­ցել է­ինք նշե­լու, որ զու­գա­հեռ­վել էր Ար­ցա­խի ՊԲ նախ­կին հրա­մա­նա­տա­րի ձեր­բա­կա­լու­թյու­նը և Բեր­ձո­րի և Ա­ղավ­նո­յի տնե­րը վա­ռե­լու քրե­ա­կան վա­րույ­թը: Ի­րենց տնե­րը վա­ռող­նե­րի դեմ քրգործ հա­րու­ցե­լը Ար­ցա­խի ոս­տի­կա­նու­թյու­նը մեր­ժեց ար­դա­րաց­ման հիմ­քով` հան­ցա­կազ­մի բա­ցա­կա­յու­թյամբ, հի­շա­տա­կե­լով հան­րա­յին մեծ ու­շադ­րու­թյու­նը: Չէ, չկար­ծեք, որ ոս­տի­կա­նու­թյու­նը հայ­րե­նա­սեր է, գա­ղու­թա­րա­րին ծա­ռա­յող նույն աղբն են: Պար­զա­պես Ար­ցա­խում հի­շում են 1960-ական­նե­րի դեպ­քը` որ ա­զե­րի «ման­կա­վար­ժը» տան­ջա­մահ էր ա­րել հայ ե­րե­խա­յին, սո­վե­տա­կան КГБ-ի խիտ շար­քե­րով շրջա­պատ­ված` մեղմ դա­տե­ցին, սա­կայն ար­ցախ­ցի­նե­րը, ծե­ծե­լով պա­հա­կախմ­բին, թուրք վիժ­ված­քին սե­փա­կան ձեռ­քե­րով մա­հա­պատ­ժի են­թար­կե­ցին...

Իսկ գե­նե­րալ Մի­քա­յել Ար­զու­մա­նյա­նին կա­լա­նա­վո­րի­ցին ու նշա­նա­կե­ցին Շու­շին հանձ­նե­լու մե­ղա­վոր: Ադր­բե­ջա­նա­գետ Ան­ժե­լա Է­լիբռ­գո­վան ի­րա­վա­ցի­ո­րեն հար­ցեր է հնչեց­նում.

1. Ո՞վ է հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյուն դրսև­ո­րել պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաստ­ման փու­լում,

2. Ո՞վ է սխալ կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել բա­նա­կում ա­ռանց­քա­յին պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­նե­րի նշա­նա­կում­նե­րի հար­ցում նա­խա­պա­տե­րազ­մա­կան փու­լում,

3. Ո՞վ է զեն­քի գնման պլա­նը տա­պա­լել,

4. Ո՞վ է զոր­քի բա­ցա­զատ­ման հրա­ման տվո­ղը,

5. Ո՞վ է Ջրա­կա­նի ուղ­ղու­թյան ճեղք­ման պա­տաս­խա­նա­տուն,

6. Ո՞վ է Հադ­րու­թի, Կով­սա­կա­նի, Սա­նա­սա­րի, Վա­րան­դա­յի պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կերպ­ման պա­տաս­խա­նա­տուն:

«Հեր­թով, կար­գով էս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը սկզբից տվեք, ոնց, երբ ու ին­չի ադր­բե­ջա­նա­կան զոր­քը հա­սավ Շու­շի: Օ­դից չեն ի­ջել քա­ղաք, որ ձեր ա­րև­ին շուստ­րի­ու­թյուն եք ա­նում, վեր­ջից սկսում»,- նշում է նա:

Ի դեպ, փոր­ձել են ան­գամ ստել, թե Ար­զու­մա­նյա­նին լե­գեն­դար Քյո­խի ցուց­մուն­քի հի­ման վրա են բռնել: Ար­ցա­խի հե­րոս այն գե­նե­րալ­ներն էլ, ում ոչ ոք չի կա­րող դնել կաս­կա­ծի տակ` Լև­ոն Մնա­ցա­կա­նյա­նը, Օ­գա­նովս­կին, Քյո­խը, շատ բարձր են գնա­հա­տել գե­նե­րալ Ար­զու­մա­նյա­նին: Եվ ակն­հայ­տից էլ ակն­հայտ է, որ խուն­տան Նի­կո­լի դա­վա­ճա­նու­թյու­նը փոր­ձում է գցել գե­նե­րալ­նե­րի գրպա­նը: Ար­թուր Վա­նե­ցյա­նից ու Սեյ­րան Օ­հա­նյա­նից ան­ցան Մի­քա­յել Ար­զու­մա­նյա­նին, «ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կա­յի» տխրահռ­չակ պա­րագ­լուխ Տա­րոն Չա­խո­յանն էլ հրա­պա­րա­կավ փոր­ձեց շան­տա­ժի են­թար­կել ընդ­դի­մու­թյա­նը, թե` ձեր գրպան­նե­րում էլ բան կգտնենք:

Այդ կեղ­տոտ խա­ղը քաջ հայտ­նի է որ­պես տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի հնարք` «դա­վա­ճա­նու­թյուն» բա­ռի կող­քին այն­քան հի­շա­տա­կել բա­նա­կի, գե­նե­րալ­նե­րի, Ար­ցախ ա­զա­տագ­րած հե­րոս­նե­րի ա­նուն­նե­րը, որ ար­դեն պատ­մու­թյու­նում ի­րա­կան դա­վա­ճան Նի­կո­լի ա­նու­նը մո­ռաց­վի, սա­կայն որ­պես «դա­վա­ճան» հիշ­վի մեր բա­նա­կը ու մեր հե­րոս­նե­րը:

Այն բա­նակ­ը, ո­րը գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք բո­լո­րիս ա­պա­հո­վու­թյան ան­սա­սան ե­րաշ­խա­վորն էր, և ո­րը գա­ղու­թա­րար­նե­րի գոր­ծա­կալ­նե­րի այս բո­լու­կը քան­դեց...

Ի դեպ, քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Թև­ա­նյանն էլ մատ­նան­շում է Շու­շի­ի հանձ­նե­լու ստույգ ամ­սա­թի­վը` այն օ­րը, երբ «Սեր­ժին մեր­ժող» խա­ժա­մու­ժի կուռք Նի­կո­լը հրա­ժար­վեց Սերժ Սարգ­սյա­նի բա­նակ­ցա­յին ժա­ռան­գու­թյու­նից և մեր երկ­րին դա­տա­պար­տեց պար­տու­թյան. «Շու­շին (և ոչ մի­այն Շու­շին) հանձն­վել է Շու­շի­ի ա­զա­տագր­ման օ­րը՝ 2018 թվա­կա­նի մա­յի­սի 9-ին, ժա­մը 17:00-ից 18:00-ը ըն­կած հատ­վա­ծում:

Օրն ու ժա­մը հայտ­նի են, քան­զի այդ օ­րը և այդ ժա­մին Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ստե­փա­նա­կեր­տում ա­սու­լիս հրա­վի­րեց: Նա Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան թե­մա­յով ա­րեց մի շարք վտան­գա­վոր, անգ­րա­գետ, պո­պու­լիս­տա­կան և «հե­ղա­փո­խա­կան» հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոն­ցով դրեց բա­նակ­ցու­թյուն­նե­րի տա­պալ­ման հիմ­քե­րը՝ 2020-ին հնա­րա­վո­րու­թյուն տա­լով թուրք-ադրբե­ջա­նա­կան զույ­գին պա­տե­րազմ սկսել:

...Դրա­նից հե­տո հայտն­վեց Ջոն Բոլ­թո­նը և դի­վա­նա­գի­տա­կան տգի­տու­թյու­նը հա­մադր­վեց այլ գոր­ծըն­թաց­նե­րի հետ:

Այն­պես որ, Ար­ցա­խի պե­տա­կա­նու­թյան կորս­տի և մաս­նա­վո­րա­պես Շու­շի­ի հանձն­ման օրն ու ժա­մը հայտ­նի են: Ինչ­պես նա­և հայտ­նի է թիվ մեկ մե­ղա­վո­րի ու պա­տաս­խա­նա­տո­ւի ա­նուն, ազ­գա­նու­նը: Մնա­ցածն ար­դեն մանր ժու­լի­կու­թյուն­ներ են, բամ­բա­սանք­ներ, լկտի ստեր, հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ և մեծ սրի­կա­յու­թյուն»:

Փաս­տո­րեն հաղ­թա­նակ և հա­ջո­ղու­թյուն ա­պա­հո­վող բա­նակ­ցա­յին ժա­ռան­գու­թյու­նից հրա­ժար­վե­լը հա­մըն­կավ մեր Ե­ռա­տո­նը պղծե­լու օր­վա հետ: Եվ սրանք դեռ հա­մար­ձակ­վում են սե­փա­կան ճի­վա­ղա­յին ո­ճի­րը վե­րագ­րել «նախ­կին­նե­րին»: Եվ ծրագ­րել են Հա­յաս­տա­նը թուր­քին վերջ­նա­կան նվեր տա­լը և վերջ­նա­կան կա­պի­տու­լյա­ցի­ան ա­նել նո­յեմ­բե­րին... Քիչ ժա­մա­նակ ու­նենք խուն­տա­յին վերջ տա­լու, և ի դեպ այդ հար­ցում ոչ մի գեր­տե­րու­թյուն մեզ չի օ­ժան­դա­կի: Զի չեն կա­րո­ղա­նա­լու գտնել Նի­կո­լին հա­վա­սար տա­կան­քի, որ Նի­կո­լին փո­խա­րի­նեն: Հարկ է բո­լո­րին փաս­տի ա­ռաջ դնել, և դա կախ­ված է բո­լո­րիցս:

Սեպ­տեմ­բե­րի 2-ին ես գնա­լու եմ Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րակ: Իսկ դո՞ւ:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

0109-Urartu 

ՆԱԽ­ԿԻՆ­ՆԵ­ՐԸ ԹԱ­ԼԱ­ՆԵԼ ԵՆ ԲԱ­ՆԱ­ԿԸ

Բեր­ված քա­րե հու­շար­ձա­նը տրա­մադր­վում է Նի­կո­լին՝ որ­պես հու­մա­նի­տար օգ­նու­թյուն:

Այն ի­րա­կա­նում զե­կույց է, որն Ար­գիշ­տի ար­քա­յին է հղել նրա գլխա­վոր ռազ­մա­կան տե­սու­չը: Տե­սու­չը բո­ղո­քում է, որ բա­նա­կի գան­ձա­պե­տը գո­ղա­ցել է զին­վոր­նե­րին որ­պես աշ­խա­տա­վարձ հատ­կաց­վող գու­մա­րից 280 սիկղ ար­ծաթ, մի հա­զա­րա­պետ յու­րաց­րել է նե­տե­րի 48 եր­կա­թե ծայ­րա­պա­նակ՝ հա­վա­նա­բար սեւ շու­կա­յում ի­րաց­նե­լու նպա­տա­կով, իսկ մի գնդի պա­հես­տից չպարզ­ված հան­գա­մանք­նե­րում պա­կա­սել է 532 չափ ցո­րեն:

Այս փաս­տաթուղ­թը Նի­կո­լը կա­րող է պա­հան­ջել բրի­տա­նա­կան թան­գա­րա­նից եւ դրա հի­ման վրա ա­պա­ցու­ցել, որ նախ­կին­ներն են թա­լա­նել բա­նա­կը, իսկ Շու­շին վա­ղուց հանձն­ված էր թշնա­մուն:

Ա­ՂԱ­ՍԻ Ե­ՆՈ­ՔՅԱՆ



Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода