Շուշիի հանձնողին բռնել են, իսկ Արցախինը՝ ոչ
ՆերքաղաքականՓաշինյանի ներկայացրած դժբախ ու դժգույն Շուշիի անկումով տպավորություն էր, թե բավական մեղմվել էր իր կողմից 75 տոկոս Արցախի հանձնման հարցը: Ու այս ամենի համար դեղին մամուլի առանցքային թեզն այն էր, թե նախկինները հանձնեցին Շուշին՝ Փաշինյանին գահից վռնդելու համար: Թեման այնքան լավ էր մշակված, որ քաղաքի բակերում բամբասող ու ֆեյսբուքներում այդ շշուկները տարածողները վստահ պնդում էին, թե Շուշին հանձնեց ՀՀԿ-ն, Քոչարյանը, Վանեցյանը, Օհանյանը…
Փաշինյանը սեփական ստով այնքան էր, ոգեւորվել, որ արդեն ինչ ասես թափ չէր տալիս ԱԺ բարձր ամբիոնից ու դեռ մունաթ էր գալիս, թե էդ ի՜նչ վատն էր Արցախն իր դժգույն Շուշիով, թե բա՝ մեզ պե՞տք էր Շուշին, այնտեղ հայ չի ապրել, ինչ-որ մի կտոր հող ուզում են, տվեք, ինչպես կասեր Խաչատուր Սուքիասյանը՝ մեր ադրբեջանցի բարեկամներին: Սակայն այսօր Քնչական Կոմիտեն Արցախի ճանապարհից ձերբակալում է Նիկոլ Փաշինյանի նշանակած ու գեներալի կոչումով ապահովված իր վստահելի կադրին՝ ՊԲ նախկին համանատար, Արցախի նախագահի գործող խորհրդական Միքայել Արզումանյանին: Դեռ ավելին՝ ՔԿ-ն մի հաղորդագրություն է տարածել, որտեղ փաստում է, որ Շուշին հանձնել է հրամանատարի անփույթ ու ոչ ճիշտ ծառայության հետեւանքով եւ, որպես այդպիսին, ժամանակ է նշվում հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 9-ը: Այսինքն՝ 20 օրվա ընթացքում գնդապետը պետք է պաշտպաներ Շուշին՝ այն պարագայում, երբ հայտնի ձայնագրությունից պարզ է դառնում, որ անգամ Հայաստանից զենք չեն տրամադրել:
Այսքանից հետո արդարացի հարց է առաջանում՝ իսկ դիվանագիտական ձախողումների համար ո՞ւմ պետք է մեղադրել կամ կառավարման անփութության եւ ոչ բարեխղճության համար քննչականը չի՞ ուզում ձերբակալել ուղիղ պատասխանատուներին: Վերջապես հայրենիք ենք կորցրել, մատաղ կարող սերունդ ենք կորցրել: Անգամ Փաշինյանի դուխիները գողացողներին գտան, հնարավոր չէ՞ այս արհավիրքի հեղինակին էլ ձերբակալել, թե՞ այս ձերբակալությունները զուտ մեղավորներ կարգելու համար են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ