Iravunk.com | ՈՐ­ՊԵՍ­ԶԻ ՄԵԶ ՉԴԱ­ՏԵՆ ՀԱՅ ԾՆՎԵ­ԼՈՒ ՀԱ­ՄԱՐ
Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան Ինչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին Լարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից 1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետ Սերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. Դանիելյան Ես պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս Արզումանյան Մի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. Գասպարյան Էս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ Պետրոսյան

ՈՐ­ՊԵՍ­ԶԻ ՄԵԶ ՉԴԱ­ՏԵՆ ՀԱՅ ԾՆՎԵ­ԼՈՒ ՀԱ­ՄԱՐ

Վերլուծություն

Կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը «ջհան­դամ­վեց» Բրյու­սել, սա­կայն շտա­պեց թող­նել չա­րա­գու­շակ հետ­քեր: Ա­ղավ­նո­յի և Բեր­ձո­րի տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի դեմ քրե­ա­կան վա­րույթ է սկսվել սե­փա­կան տնե­րը վա­ռե­լու և թուր­քին չթող­նե­լու հա­մար... Ո՛չ, սա հո­գե­բու­ժա­րա­նում գրված տո­ղեր չեն, այլ զար­հու­րե­լի փաստ: Եվ ի լրումն շտապ ձեր­բա­կա­լե­ցին Ար­ցա­խի ՊԲ նախ­կին հրա­մա­նա­տար Մի­քա­յել Ար­զու­մա­նյա­նին և նշա­նա­կե­ցին մե­ղա­վոր Շու­շին հանձ­նե­լու հա­մար:

ՍԱ­ՏԱ­ՆԻԶ­ՄԻ ԳԵ­ՐԱ­ԳՈՒՅՆ ԱՍ­ՏԻ­ՃԱ­ՆԸ

Ար­ցախ­ցի Նա­րի­նե Ա­վա­նե­սյա­նը զայ­րույ­թով ար­ձա­նագ­րում է. «Մարդ­կանց ի­րենց հայ­րե­նի­քից, տնե­րից, ապ­րուս­տի մի­ջոց­նե­րից թուր­քի վաս­տակ­նե­րը զրկել են, բայց որ ի­րենց սե­փա­կան տներն այդ մար­դիկ հրկի­զել են՝ ի­րենց նկատ­մամբ քրե­ա­կան գործ են հա­րու­ցել:

Սրանց չի կա­րե­լի թուր­քի հետ հա­մե­մա­տել, թուրքն իր հայ­րե­նակ­ցի վե­րա­բե­րյալ այս­քան ա­նա­սուն չի կա­րող լի­նել:

Իսկ հնա­րա­վո­րի չի՞ մի օր էլ Շու­շին, Քար­վա­ճա­ռը, Բեր­ձորն ա­զա­տագ­րող­նե­րի նկատ­մամբ էլ քրե­ա­կան գոր­ծեր հա­րու­ցեք, մեր նկատ­մամբ, որ տա­րի­ներ շա­րու­նակ ռմբա­կո­ծու­թյուն­նե­րի տակ նկուղ­նե­րում ապ­րել ենք ու Ար­ցա­խը չէ­ինք հանձ­նել…

Հե­տո մարդ­կանց մի­ջո­ցով փո­խան­ցում է, որ իր մա­սին քըխ բա­ներ չգրեմ: Բա քո մա­սին ինչ­պե՞ս ար­տա­հայտ­վեմ, այ շան թու­լա»:

Թե Ար­ցա­խի որ պաշ­տո­նյան է ար­ժա­նա­ցել «շան թու­լա» տիտ­ղո­սի` շատ շու­տով կի­մա­նանք, հի­մա դի­մակ­նե­րը պատռ­վում են տի­ե­զե­րա­կան ա­րա­գու­թյամբ, սա­կայն փաս­տը մնում է փաստ, որ գա­ղու­թա­րար­նե­րի կա­մա­կա­տար կա­պի­տու­լյանտ Նի­կո­լի ցան­կա­ցած հանձ­նա­րա­րու­թյուն կա­տա­րո­ղը, խուն­տա­յի հետ խա­մա­գոր­ծակ­ցող հան­ցա­կի­ցը` կո­լա­բո­րան­տը, մի­ան­շա­նակ թուր­քից վատ­թար է: Զի նա պտու­տակն է մի հրե­շա­վոր մե­խա­նիզ­մի, ո­րը հե­տև­ո­ղա­կա­նո­րեն Հա­յոց լեռ­նաշ­խար­հում ի­րա­կա­նաց­նում է գե­րա­գույն սա­տա­նիս­տա­կան ա­ռա­ջադ­րանք: Ա­յո՛, այդ­պես է, այ­լա­պես ին­չո՞ւ նույն Ա­լի­և­ը «հաղ­թա­նակ­ներ» է նվեր ստա­նում հատ­կա­պես իր և իր քվա­զի­պե­տու­թյան հա­մար խորհր­դան­շա­կան օ­րե­րին: Քա­շա­թաղն էլ նվեր ստա­ցավ հենց Մեհ­րի­բա­նի ծննդյան օ­րոք, իսկ մինչ այդ գրվել էր, որ Ար­ցա­խի հե­րոս Ժան­նա Գալս­տյա­նի կող­մից «գյալ­մա» ո­րակ­ված տխրահռ­չակ Հայկ Խա­նու­մյա­նը Ա­ղավ­նո­յի բնա­կիչ­նե­րին ար­գե­լել էր տներն այ­րել: Այ­սինքն` մարդ­կանց սե­փա­կա­նու­թյու­նը բա­ցե­ի­բաց վա­ճա­ռել են թշնա­մուն և հոգ են տա­րել, որ «ապրան­քը» փչաց­նող չլի­նի: Իսկ, օ­րի­նակ, «Բեր­ձոր» ցու­ցա­նա­կը թո­ղել է­ին տե­ղում, որ թուր­քը ջար­դի, ե­րև­ի գնորդ չէ­ին գտել: Այս չար­չի­նե­րի հա­մար դրանք սոսկ տա­ռեր են, այլ ոչ թե սրբա­զան այ­բու­բե­նի նշան­ներ, ու թե­և փո­ղից հոտ չի գա­լիս, սրանք չեն հաս­կա­նում, որ ի­րեն­ցից և ի­րենց ժա­ռանգ­նե­րից մա­նաթ­նե­րի գար­շա­հո­տը առ­հա­վետ պոկ չի գա:

Ինչ վե­րա­բե­րում է գե­նե­րալ Ար­զու­մա­նյա­նին և մյուս գե­նե­րալ­նե­րին, ում վրա Նի­կո­լը հի­մա «դուրս է գրում» սե­փա­կան դա­վա­ճա­նու­թյու­նը, ա­պա նրանց հիմ­նա­կան մեղքն այն է, որ պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում ակն­հայտ պե­տա­կան դա­վա­ճա­նին ձեր­բա­կա­լե­լու փո­խա­րեն կա­տա­րում է­ին նրա հրա­ման­նե­րը: Ի­րենց մեղ­քը չքա­վե­ցին նա­և 2021-ին Նի­կո­լի հրա­ժա­րա­կա­նի պա­հանջ դնե­լով, քան­զի չհա­մար­ձակ­վե­ցին այդ հրա­ժա­րա­կանն ի կա­տար ա­ծել` փո­ղո­ցում ա­լե­կոծ­վող Ազ­գի ա­ջակ­ցու­թյամբ: Վա­խե­ցան պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նել, ի­րենց պա­հե­ցին ոչ թե Ազգ-Բա­նա­կի ռազ­մի­կի, այլ նյու­թա­պաշտ և մոր­թա­պաշտ չի­նով­նի­կի պես:

ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱՏ­ՎՈՒ­ԹՅՈՒՆ ՍՏԱՆՁ­ՆՈ­ՂԻՆ ԺԵ­ԽԱՍՏ­ՐՈՒԿՆ Ա­ՏՈՒՄ Է

Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն ի­րա­վամբ ար­ձա­նագ­րում է. «Մեր տա­րա­ծաշր­ջա­նում ե­թե դու հրա­ժար­վում ես ազգ-բա­նակ լի­նե­լուց, ա­պա ան­խու­սա­փե­լի­ո­րեն դառ­նում ես «ազգ՝ ազ­գագ­րա­կան թան­գա­րան»: Թան­գա­րա­նա­յին ցու­ցան­մուշ հա­յի պի­տա­կը կա­րող է անգ­լե­րեն լի­նել, կա­րող է ռու­սե­րեն, չի բա­ցառ­վում՝ թուր­քե­րեն: Մի­այն թե ադր­բե­ջա­նե­րե­նով պի­տակ­ներ չեն լի­նի, ո­րով­հե­տև «ոխե­րիմ հա­րև­ան­նե­րը» մեզ նույ­նիսկ ազ­գագ­րա­կան թան­գա­րա­նի կար­գա­վի­ճակ տա­լուն հա­մա­ձայն չեն»:

Ա­յո՛, այդ­պես է, վկան` Գեր­մա­նի­ա­յի ցու­ցադ­րու­թյու­նը, ուր գրված էր. «Ուրար­տու. Ադր­բե­ջան»: Պա­տաս­խա­նատ­վու­թյուն չստանձ­նե­լու, իր բա­ժին քայլ չա­նե­լը դրա­նով է ա­վարտ­վում: Ո­րոշ շրջա­նակ­նե­րի մոտ կրկին գայ­թակ­ղու­թյուն է ա­ռա­ջա­ցել սե­փա­կան տկա­րու­թյու­նը, ա­նա­ռողջ ամ­բի­ցի­ա­նե­րը եւ քա­ղա­քա­կան ին­ֆան­տի­լիզ­մը քո­ղար­կել «Սաղ Սերժն ա մե­ղա­վոր» պար­բե­րա­կան նո­պա­նե­րով: Դաշ­տում առ­կա մեկ այլ սխալ տե­սա­կետ էլ կա, իբր «Սաղ ժո­ղո­վուրդն է մե­ղա­վոր»: Իսկ Սերժ Սարգ­սյա­նին թի­րա­խա­վո­րում են, քան­զի նրա գլխա­վո­րած ՀՀԿ-ն պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նող­նե­րի կու­սակ­ցու­թյուն է, ա­մեն գոր­ծին պա­տաս­խա­նա­տու վե­րա­բեր­վող­նե­րի թիմ: Թի­մը գլխա­վո­րող գրոս­մայս­թե­րին ա­տում են ժեխն ու ստրու­կը, քան­զի ժե­խին ու ստրու­կին, հա­վա­սա­րա­պես` նա­և ժե­խա­պե­տին, ար­գել­ված է շախ­մատ սո­վո­րե­լը: Նրան­ցը ջեբ­կի­րու­թյունն է...

ՀՀԿ խորհր­դի ան­դամ, վեր­լու­ծա­բան Լև­ոն Նա­զա­րյանը, ար­ձա­նագ­րե­լով, որ սրանք շախ­մատ խա­ղալ չսո­վո­րե­ցին, շեշ­տում է. «Իմ հա­մակ­րան­քը Սերժ Սարգ­սյա­նի հան­դեպ սկզբուն­քա­յին է, ո­րով­հե­տև նա է մեր ան­կա­խու­թյան պատ­վա­րը, իսկ մենք վիզ­ներս ծուռ չենք ու­զում ապ­րել...

Եվ հե­տո՛, կա մի հան­գա­մանք ևս, ո­րի հա­մար շա­տերդ ա­տում եք նրան, նա մի­ակն էր, ով ու­նակ ե­ղավ տղա­մար­դա­վա­րի կտրել ու քո­ղա­զեր­ծել հյուս­ված խար­դա­վան­քի սար­դոս­տայ­նը...

Երբ դու սու­վե­րեն ես, դու ինքդ պետք է հաշ­վես քո քայ­լե­րը՝ ճիշտ շախ­մա­տի պես...

Երբ դու գու­բեր­նիստ ես, քո իսկ քայ­լե­րը հաշ­վում են քո փո­խա­րեն...»:

Վեր­լու­ծա­բա­նը մատ­նան­շում է, որ «գու­բեր­նիզ­մը» որ­պես ե­րև­ույթ, որ­պես «Հայ-ռու­սա­կան եղ­բայ­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պղծում» 2018-ի նի­կո­լիզ­մի հաղ­թար­շա­վի ուղ­ղա­կի ծնունդն ու հե­տև­անքն է: Իսկ 2020-ի կա­պի­տու­լյա­ցի­ա­յի ակ­տից հե­տո ծաղ­կեց մեզ ոչ մի­այն բա­րո­յա­կան, այ­լև ռե­ալ ֆի­զի­կա­կան մա­հով սպառ­նա­ցող «վի­լա­յե­թիզ­մը»` զազ­րե­լի թրքահ­պա­տա­կու­թյու­նը: Դրա թու­նա­վոր սեր­մե­րը Նի­կո­լը ցա­նում է դեռ պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րից ի վեր, գե­րա­զան­ցե­լով իր «հո­գև­որ հայր» Լև­ոն Ա­կո­պի­չին: 2018-ին ա­նար­վեստ և կի­սատ փոր­ձում էր «հե­ղա­փո­խա­կան» պո­պու­լիզ­մով մի կերպ քո­ղար­կել, իսկ ա­նի­ծյալ 2020-ից հե­տո խա­ղը լրիվ բաց է, և կտրուկ ին­տեն­սի­վա­ցավ նո­րա­նոր հան­ցա­կից­ներ փնտրե­լու գոր­ծըն­թա­ցը: 2021-ի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն էլ ոչ այլ ինչ էր, քան բնակ­չու­թյան մի զգա­լի մա­սին հան­ցա­կից դարձ­նե­լը: Քա­ղա­քա­կան դաշ­տին էլ մղեց մի տի­րույթ, ուր Լև­ոն Նա­զա­րյա­նի բնո­րոշ­մամբ ու­նենք. «Խար­դա­վանք­ներ, դա­վադ­րու­թյուն­ներ, գեղջ­կա­կան շուստ­րի­ու­թյուն­ներ ու շախ­մա­տի հան­դեպ ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք»: Ար­դեն կա սեպ­տեմ­բե­րի 2-ին մահ­վան օ­ղա­կում հայտն­ված Ստե­փա­նա­կերտ հաս­նե­լու պրոբ­լեմ` ՔՊ-ական­նե­րի լպիրշ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ֆո­նին, որ Ար­ցա­խի հա­մար «ապա­գա կա» Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ինչ­պես նկա­տում է ՀՀԿ խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Իշխա­նա­վոր­ներն ա­սում են՝ Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նից հրա­վեր չենք ստա­ցել մաս­նակ­ցե­լու սեպ­տեմ­բե­րի 2-ի մի­ջո­ցա­ռում­նե­րին: Փաս­տո­րեն հա­սանք տեղ. մին­չև պաշ­տո­նա­կան հրա­վեր չլի­նի՝ սրանք Ար­ցախ չեն գնում: Շու­տով Ա­լի­ե­ւը Շու­շի կհրա­վի­րի թեյ խմե­լու ու մու­ղամ լսե­լու… ե­րև­ի խե­լոք էլ կգնան: Մեզ բո­լո­րիս հաս­նում է…»: Կգնան, հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի դես­պան­նե­րը խոր­շում են գնալ, բայց սրանք չեն խոր­շի:

Ազ­գին ու պե­տու­թյա­նը մա­հով սպառ­նա­ցող այս վի­ճա­կից ելք կա­րող է գտնել մի­այն վճռա­կան և պա­տաս­խա­նա­տու փոք­րա­մաս­նու­թյու­նը, ո­րին ա­ռաջ­նոր­դում է ոչ թե հեր­թա­կան «փրկի­չը», այլ սառ­նա­սիրտ հաշ­վար­կո­ղը: Եվ ընդ­հան­րա­պես մո­ռա­ցեք «փրկիչ» և «փրկու­թյուն» կա­տե­գո­րի­ա­նե­րը, դրանք ան­ցած դա­րաշր­ջա­նի մնա­ցուկ­ներ են: Հի­մա պա­տաս­խա­նա­տու մարդ­կանց ժա­մա­նակն է: Հա, ու որ­պես պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­ցի­ներ կող­քից զազ­րա­խո­սե­լու փո­խա­րեն սեպ­տեմ­բե­րի 2-ին ե­կեք Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րակ` մեկ մո­մը նա­խընտ­րե­լի է խա­վա­րին հաս­ցե­ագր­ված հա­զա­րա­վոր նզովք­նե­րից:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода