Եթե գոնե մի անգամ եղած լինեիք Քելբաջարում, կհասկանայիք, որ Քարվաճառ չի. ՔՊ-ական պատգամավոր
Ներքաղաքական«Բարի երեկո, եկել եմ ասեմ, որ հարյուրից մեկ մի օր հանդիպեցինք, մեր Աշոտի հարսանիքի ենք՝ քելբաջարցիքով: Նկարում Քելբաջարի բրիգադի բուժկետի՝ գժական, թույն, յուրահատուկ մաքուր մարդկային որակներով, հստակ արժեհամակարքով, պատասխանատու, աշխատասեր, սկզբունքային, գաղափարական, հավասարակշիռ, զգոն տղերք են՝ զինվորներս, որոնք միշտ՝ ուժե՜ղ, հանդո՜ւգն եւ ամենակարեւորը՝ տոկո՜ւն են», - գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Քելբաջար հատուկ եմ գրում, որովհետեւ շատերիցդ, եթե գոնե մի անգամ եղած լինեիք Քելբաջարում, կհասկանայիք, որ Քարվաճառ չի: Եվ ուշադրություն, միանգմից պաթոսին եւ էմոցիային չենք տրվում, հատուկ նշում եմ, ոչ թե նրա համար, որ դա ադրբեջանական անուն է կամ հայկական, այլ ըստ տեղանքի անունի բովանդակության եւ հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը: Եթե ձեր պաթոսն ու էմոցիաներին չտրվեք, սառնասիրտ մտածեք, մի քիչ էլ չալարեք ուսումնասիրեք՝ միանշանակ կընկալեք: Շնորհակալություն ուշադրության համար, հարգանքով՝ Նավակ Ճոճող»: