Փոխարժեք: $ 395.20, 416.07, 6.39
Քանի դեռ Ադրբեջանում չի հարգվում միջազգային իրավունքը, այդ երկրի հետ հնարավոր չէ պայմանագիր կնքել. իսպանացի պատգամավորի բացառիկ հարցազրույցը Եթե ուզում ենք առողջացնել քաղաքական դաշտը Հայաստանում, պետք է ապավինենք ընդդիմությանը, որը, սակայն, կազդուրման կարիք ունի Փակվելու են փողոցներ, արգելվելու է մեքենաների կայանումը, ստուգվելու են քաղաքացիներն ու նրանց իրերը Միակ ցանկությունս է, որ խաղաղություն լինի մեր երկրում Նաիրա Զոհրաբյանը տրաքացրեց Նիկոլ Փաշինյանի ֆեյք ջոկերները Սպասվում է, որ ՌԴ-ն մոտ 300 000 մոբիլիզացվածներին կտեղափոխի Բելառուս եւ կհարվածի Լվովի ուղղությամբ. «Նովայա գազետա» Մեծ Բրիտանիան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ. Բրիտանիայի ԶՈՒ նախկին հրամանատար Բաշար Ասադը հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ Ժամ առաջ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են ագրեսիայի ոչ միայն Արցախի, նաեւ ՀՀ-ի վրա. Նահապետյան Շաբաթվա ամփոփումն այսուհետ կլինի իմ ֆեյսբուքյան օգտահշվով. Աշոտ Անդրեասյան



Արվեստը եկել է փրկելու գիտությանը. ինչ է սպասվում Sensor փառատոնին

Տեսանյութեր

Արագածոտնի մարզի Օրգով համայնքում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում այս օրերին աշխատանքային եռուզեռ է: Հայերն ու ռուսները միավորվել ու օրնիբուն աշխատում են, որպեսզի հասցնեն սեպտեմբերի 10-12-ն այդ տարածքում անցկացնել Sensor երաժշտության եւ ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը:

Sensor-ն իր մասշտաբներով ու բովանդակությամբ տարբերվելու է հայաստանյան փառատոններից ու բավականին լուրջ մրցակից դառնալու հավակնություններ ունի ամբողջ տարածաշրջանում: Այս մասին է հուշում այն, որ փառատոնին պատրաստվում են հյուրընկալել աշխարհահռչակ արտիստներ շուրջ 15 երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից, Սինգապուրից, ԱՄԷ-ից եւ նույնիսկ Թուրքիայից: Իսկ Հայաստանից փառատոնին կներկայանա «ԹմբաԹա» հայտնի երաժշտական խումբը:

Ընդհանուր առմամբ՝ փառատոնին ներկա կլինեն ավելի քան 80 արտիստ, որոնց ունկնդրելու հնարավորություն կունենա շուրջ 3500 մարդ: Ընդ որում՝ նրանք ոչ միայն կվայելեն լավ երաժշտություն եւ կհիանան Հերունու գիտական միջավայրը տեսնելով, այլեւ կունենան վրանային հանգիստ անցկացնելու եւ, իհարկե, սնվելու հնարավորություն՝ սննդի վճարովի կետերից: Ընդ որում՝ մի հատված էլ փառատոնային տարածքում կոչվելու է Արցախ, որտեղ տեղահանված արցախցիները հնարավորություն կունենան արցախյան բարիքներ վաճառել այցելուներին, որի գումարն ամբողջովին մնալու է հենց իրենց: Սա կազմակերպիչները միաձայն որոշումն է:

Իսկ թե ինչպես է գիտական տարածքը սինթեզվելու արվեստի հետ՝ չվնասելով մեկը մյուսին ու ինչ է սպասվում փառատոնային օրերին, «Իրավունքը» պարզեց հենց տեղում: Ընդամենը 3 օրվա համար կազմակերպիչներն իրականացնում են ոչ միայն ամբողջ տարածքի մաքրման աշխատանքներ, այլ նաեւ վերանորոգում են տարածքում եղած ենթակառույցները, տանիքները, տնակները, կառուցում ոչ ժամանակավոր բեմահարթակներ, ապահովում լուսավորությամբ: Այո՛, Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքը մի նոր շունչ է ստանում՝ այն էլ մշակութային: Համենայնդեպս, փառատոնի համակազմակերպիչ ՆԱՏԱՇԱ ԱԲԵԼԸ վստահեցրեց, որ արվեստը եկել է փրկելու գիտությանը եւ ոչ թե վնասելու ու կարելի է ասել, որ մեկը մյուսին լրացնում են: Ի դեպ, այս գործում փառատոնի թիմը բավական լուրջ փորձ ունի: Նրանք մասշտաբային միջոցառումներ են կազմակերպել Նյու Յորքում, Բեռլինում, Բարսելոնայում, Մոսկվայում, ինչպիսին օրինակ բազմօրյա երաժշտական փառատոնն է եղել Բեռլինի ռադիոհեռարձակման կենտրոնի շենքում, որը մշակութային լուրջ նշանակութուն ունի։

301449814-2638698879595928-1234960720801504882-n

«Այն պահից, երբ մեզ ցույց տվեցին մեր հայ գործընկերներն այս տարածքը, արդեն մոտ երկու տարի է երազում էինք, որ այստեղ անենք նմանատիպ փառատոն: Այս տարի ամեն ինչ դասավորվեց այնպես, որ կարողացանք իրականություն դարձնել այն: Հենց վայրի առանձնահատկություններից ելնելով` որոշվեց փառատոնի մի փոքր տիեզերական, գիտաֆանտաստիկ թեմատիկան եւ անվանումը: Լինելու են էլեկտրոնային երաժշտություն, երաժշտական խմբերի կենդանի կատարումներ, նկարիչներն աշխատելու են մեդիա, լուսային ինտերակտիվ ինստալյացիաների ժանրում: Մենք կուզեինք այս փառատոնը դառնար ամենամյա»,-  անդրադառնալով Sensor-ի գաղափարին՝ ասաց Նատաշա Աբելը:

Փառատոնի համակազմակերպիչ, «Արմատ Քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ հիմնադիր-նախագահ ԼԵՎՈՆ ՀՈՒՆԱՆՅԱՆՆ էլ ուրախությամբ նշեց, որ իրենց թիմն արդեն փորձ ունի գտնել միջավայր ու փորձել բովանդակություն մտցնել այդտեղ՝ ձեւավորել սոցիալական միջավայր ու զարգացնել այն:

301329811-2638698749595941-956853491276086674-n

«Մենք տեղանքը ներկայացրինք մեր լավ ընկերներին, որ Արագածի լանջին այսպիսի մի հետաքրքիր տեղ կա: Տարբեր ժամանակահատվածներում այստեղ ուսումնասիրել ենք, հետազոտել եւ հասկացել, որ հնարավոր է այստեղ լինի փառատոն: Ապահովելու ենք ինչպես տարածքի կարեւոր նշանակության օբյեկտների անվնաս մնալը, այնպես էլ մարդկանց անվտանգությունը: Այստեղ կլինեն հսկիչներ, որոնք մարդկանց տեղաշարժին կհետեւեն: Այս առումով համագործակցում ենք ԱԻՆ-ի հետ, որպեսզի փառատոնի օրերին այստեղ լինեն փրկարարներ, հրշեջներ, բուժաշխատողներ եւ լեռնագնացներ: Ասեմ, որ այս օրերին վերանորոգվել են կառույցների տանիքները, աստիճանները, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն էլ իրականացվում են «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ-ի հետ քննարկման արդյունքում», - շեշտեց Լեւոն Հունանյանը:

«Արմատ Քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ  հիմնադիր-նախագահը նաեւ ընդգծեց, որ իրենց ջանքերի շնորհիվ տարածքում այնպիսի լավ պայմաններ են ստեղծվել, որ գիտությամբ զբաղվող մարդիկ ցանկության դեպքում կկարողանան էլ ավելի մեծ սիրով իրենց գործն անել: Նա նաեւ ընդգծեց, որ խստորեն պահելու են ձեռք բերված պայմանավորվածությունները եւ աստղադիտակի ներսի հատված մուտքն արգելված է լինելու՝ ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների համար:

Նշենք, որ աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝ միջոցառման խորհրդանիշը եւ լազերային մեդիա ինստալյացիա հարթակը, իսկ փառատոնի երաժշտական չորս բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։ 

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

DSC-0002
DSC-0003
DSC-0005
DSC-0006
DSC-0008
DSC-0010
DSC-0012
DSC-0014
DSC-0015
DSC-0016
DSC-0017
DSC-0022
DSC-0023
DSC-0025
DSC-0026
DSC-0062
DSC-0069
DSC-0088
DSC-0090
DSC-0092
DSC-0095
DSC-0109
DSC-0110
DSC-0111
DSC-0113
DSC-0114
DSC-0126
DSC-0128
DSC-0129
DSC-0131
DSC-0132
DSC-0134
DSC-0136
DSC-0138
DSC-0143
DSC-0145
DSC-0148
DSC-0149
DSC-0150
DSC-0152
DSC-0153
DSC-0156
DSC-0186
DSC-0187

Հ.Գ.- Հիշեցնենք, որ փառատոնի անցկացման վայր Երեւանից եւ հակառակ ուղղությամբ կարելի է հասնել Sensor-ի՝ 30 րոպեն մեկ գործող տրանսպորտային ուղերթներով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Քանի դեռ Ադրբեջանում չի հարգվում միջազգային իրավունքը, այդ երկրի հետ հնարավոր չէ պայմանագիր կնքել. իսպանացի պատգամավորի բացառիկ հարցազրույցըԱԱ-2022. Արգենտինան և Նիդերլանդները քառորդ եզրափակչում են (տեսանյութ)Եթե ուզում ենք առողջացնել քաղաքական դաշտը Հայաստանում, պետք է ապավինենք ընդդիմությանը, որը, սակայն, կազդուրման կարիք ունիՓակվելու են փողոցներ, արգելվելու է մեքենաների կայանումը, ստուգվելու են քաղաքացիներն ու նրանց իրերըՄիակ ցանկությունս է, որ խաղաղություն լինի մեր երկրումՆաիրա Զոհրաբյանը տրաքացրեց Նիկոլ Փաշինյանի ֆեյք ջոկերներըՍպասվում է, որ ՌԴ-ն մոտ 300 000 մոբիլիզացվածներին կտեղափոխի Բելառուս եւ կհարվածի Լվովի ուղղությամբ. «Նովայա գազետա»Մեծ Բրիտանիան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ. Բրիտանիայի ԶՈՒ նախկին հրամանատարԲաշար Ասադը հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետԺամ առաջ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են ագրեսիայի ոչ միայն Արցախի, նաեւ ՀՀ-ի վրա. ՆահապետյանՇաբաթվա ամփոփումն այսուհետ կլինի իմ ֆեյսբուքյան օգտահշվով. Աշոտ ԱնդրեասյանՈւկրաինական հակամարտությունը ԱՄՆ-ի վրա ավելի քիչ է ազդում, քան ԵՄ-ի. Շառլ ՄիշելՆռան հյութը կարող է օգնել քաշի կորստինԻրանը կոչ է արել ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համարԹերապևտը նշել է՝ որոնք են արյան խտությունը նվազեցնելու ամենավտանգավոր մեթոդներըՄեր ընտրությունը սահմանափակված է, երրորդ այլընտրանք չունենք. Նատալի ՍաղիյանՄակրոնը հաստատել է, որ հույս ունի շուտով կրկին խոսել Պուտինի հետԹող Երևանի «տոնական» լույսերը չկուրացնեն ձեր հոգիները. իրական ԼՈՒՅՍԵՐԸ սառը հողի տակ են, որ դուք ապրեք ու հիշեք իրենց, ոչ թե կենդանու պես մեկ ամիս հետո ուրանաք.Արամ ԳեւորգյանՍտեփանակերտ տանող ճանապարհի փակումը ռուս խաղաղապահներին Արցախից հանելու նպատակ ունի. Գևորգ ԳևորգյանՈւրուգվայի պաշտպանը հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրենինՊեմզաշենի դեպքով կալանավորվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել. մանրամասներ.Mediahub.amՄետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործիՀասարակության լռությունը կբերի անդառնալի հետեւանքների. Վահան ԲաբայանԲրազիլիայի հավաքականի 2 ֆուտբոլիստ չի շարունակի մասնակցությունը ԱԱ-2022-ումԿեղծ հայտարարության փոխարեն, Ֆրանսիան թող մի հատ տանկ նվիրեր Հայաստանին. ԲաբուխանյանԱԱ-2022. Խմբային փուլի խորհրդանշական հավաքականըՊատերազմից 5 ենք պակաս, իշխանությունը տոնածառ է տնկում. ՇարմազանովԱվելի քան երեք ժամ տեւած բանակցություններից հետո Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացվել է (լուսանկարներ)Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Արցախի կյանքի ճանապարհին. Արտակ ԶաքարյանՄեկ եվրոն գնվում է առավելագույնը 413 դրամով, վաճառվում՝ 433 դրամովԱնհամբեր սպասում եմ․․․ վաղուց չեմ եղել Երեւանում․ Սերգեյ Մակովեցկին դիմել է հայ հանդիսատեսին«Ալմա-Աթայի հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». ԲաբայանԻսրայելցի զինվորականները թքել են հայկական խաչի վրաԲանակցությունները տվել են դրական արդյունք․ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց էԶարմանալու ոչինչ չկա, որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը. Տիգրան ՎարդանյանԻսպանացի պատգամավորը Սոթքից միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ ՀՀ տարածքիցՍտեղ են ասել` էշն էր պակաս, պառաշուտով իջավ. Հենրիխ ԴանիելյանՆիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի. Արտակ ԶաքարյանԿարապետ Պողոսյան. Փոքր հաջողության մասին խոսելը կարծում եմ չի խանգարի այն մեծ կռվին, որի առաջ կանգնած ենք...Արցախում 120.000 մարդ այս պահին շրջափակման մեջ էԱվելի քան երկու ժամ է՝ Արցախ-Հայաստան միակ մայրուղին փակ է. Արցախի տեղեկատվական շտաբՍտեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու համար խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանումԱդրբեջանցիները փակել են Ստեփնակերտ-Գորիս մայրուղինԱԱ-2022․ Օրվա հանդիպումներըՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում․ ՓրայսՈւրուգվային պետք է մեծացնել ազդեցիկությունը, ՖԻՖԱ-ն միշտ մեզ դեմ է. ՍուարեսԵթե չլինեին ռուս խաղաղապահները՝ ՆԱՏՕ-աթուրքական հեղինակները Արցախում որևէ հայ չէին թողնի. Շարմազանով41-ամյա դատապարտյալը հիվանդանոցից դիմել է փախուստի ՇՏԱՊ. Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս Սա է մեր անվտանգության իրականությունը, իշխող ուժի մոտեցումը մեր անվտանգությանը. Արթուր Թովմասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 395.20 416.07 6.39
Ереван погода