Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.am Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com «Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա Պապինյան Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Աղավնոն ու Բերձորը հանձնելով՝ մեր պորտալարն ենք կտրում. Կիրակոսյան

Հանդիպում

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը սողոսկել էր արցախյան Բերձոր եւ Աղավնո համայնքներ ու ռեպորտաժ պատրաստել՝  մանրամասն պատմելով իր այցի մասին՝ իհարկե, խեղաթյուրելով իրականությունն ու փաստերը: Տեղի ունեցածին հաջորդեց իրարամերժ տեղեկատվություն եւ տարբեր ուղղություներով սլաքներ ուղղվեցին, թե իրականում ով էր եղելության համար թիվ մեկ մեղավորը: Այդ օրերին Աղավնոյում էր գտնվում նաեւ «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ումից մանրամասներ է պարզել «Իրավունքը»:

- Երեւանում ոչ միանշանակ լուրեր են շրջանառվում, թե ինչ է իրականում կատարվում այս օրերին Աղավնոյում: Ի՞նչ տպավորություններով եք Դուք վերադարձել այնտեղից:

- Հետաքրքիր զուգադիպությամբ՝ մասնակցել եմ Աղավնոյից մի քիչ այն կողմ գտնվող Բերձորի եկեղեցու վերջին Սուրբ պատարագին: Հոգեպես ծանր վերադարձ ունեցա… Ասեմ, որ ի զարմանս ինձ՝ արդեն փակել էին Աղավնոյի ճանապարհը, այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները: Նախորդիվ չի եղել այդպես: Ինչ վերաբերում է իրավիճակին, դժվար է բառեր գտնել ու ասել՝ հուսահատություն կար կամ ընկճվածություն: Մարդիկ իրենց ունեցվածքը, հոյակապ տները, հոյակերտ բնությունը թողնում, գնում են… Բայց ասել, թե գաղթի ճանապարհը ողբով էին բռնում, այդպես էլ չէր: Արդեն որոշված էր, թե ովքեր են գնալու Սյունիք, ովքեր Արցախի մյուս տարածքներ կամ Երեւան: Չէի ասի, թե համակերպվել են, այլ բոլորը համոզված էին, որ վերադառնալու են:

- Իսկ մյուս կողմից էլ լուրեր են հասնում, թե Աղավնոյում հերթով տներն են այրում, որ չմնա ադրբեջանցիներին ու պղծվի…

- Շատ լուրեր չափազանցված են կամ սուտ: Գուցե հիմա ինձ քարկոծեն, բայց ինձ համար տարօրինակ է տներն այրելու վերաբերյալ գեներացվող ոգեւորությունը: Այրելու իմաստը ո՞րն է, քո հե՞տքն ես այրում այդ տարածքից: Աղավնոյի գյուղապետը եւս ասում է, որ, միեւնույն է, թուրքը մտնի, թե չմտնի, իրենք վերադառնալու են, եւ պետք չէ այրել տները: Բայց այս ֆոնին Բերձորի եկեղեցու խաչքարերն ու քանդակներն էին հանում, ասում ես ՝ ինչո՞ւ եք հանում, չէ որ հայկական հետքն եք վերացնում, պարզվում է՝ հակասական որոշումներ կան: Եկեղեցին հորդորում է չհանել, չքանդել, թողնել, բայց բարերարները իրենց իրավունք են վերապահում, որ պետք է իրենց սարքած խաչքարը քանդեն ու այնտեղից տանեն:

- Երբ Դուք էիք այնտեղ, Աղավնոյում էր նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի խմբագիր Ֆաթուլաեւը: Ինչպե՞ս կարող էր նա հայտնվել այդտեղ:

- Իհարկե, հանելուկ էր, թե ինչպես է նա այնտեղ հայտնվել: Լինելով Աղավնոյում՝ մենք էլ այդ հարցի պատասխանը չգտանք: Հասկանալի է, որ խաբել է ու ներկայացել՝ որպես միջազգային մամուլի ներկայացուցիչ, եւ իբր ռուս ինչ-որ բարձրաստիճան սպա է ուղեկցել նրան: Համենայնդեպս, իր ռեպորտաժում Ֆաթուլաեւն այդպես էր ներկայացնում: Սակայն, ինքս բավականին երկարատեւ աշխատել եմ ռուսական լրատվամիջոցներում եւ ռազմական գործից էլ հեռու չեմ եւ ինձ համար խիստ կասկածելի է, որ իրեն նպատակային նկարահանում իրականացնելու համար Աղավնոյում ուղեկցել են հենց ռուսները: Այստեղ մի բան այն չէ: Գուցե նա գնացել է այնտեղ եւ որպեսզի ադրբեջանցիների հետ էլ խնդիր չլինի, ինչ-որ փոքրիկ հատված են ցույց տվել ու հետ ուղարկել: Իմ կոլեգաները, որոնք աշխատել են ռուսական լրատվամիջոցներում եւ հիմա էլ աշխատում են, կարող են փաստել, որ այդքան վստահելի լինելով հանդերձ՝ որեւէ անգամ չեն նստել ռուսական զինվորական մեքենա: Ինչ վերաբերում է Ֆաթուլաեւի ռեպորտաժին՝ նկատեցի, որ այնտեղ դրվագներ կան, որոնք տարբեր ժամանահատվածներում էին նկարված: Ուղղակի, այլ մանրամասներ չեմ ուզում նշել, որպեսզի թշնամու բերանն էլ լեզու չդնենք, բայց շատ լավ մոնտաժված ռեպորտաժ էր լրագրողական տեսակետից:

- Նկատի ունեք, որ որոշակի կադրեր զուտ տրամադրվե՞լ են Էյնուլա Ֆաթուլաեւին, այլ ոչ թե ի՞նքն է հենց տեղում նկարահանել:

- Շատ հնարավոր է, որ ուրիշից էլ է որոշակի փոքր կադրեր վերցրած, թեպետ ասեմ, որ նա  եսիմ ինչ գաղտնի նկարահանում էլ չի արել: Այդ նույն դրվագներն ինչ-որ նա էր նկարահանել եւ ցույց էր տալիս՝ իբրեւ սենսացիա, մի քանի անգամ ես եւ իմ կոլեգաներն ինքներս էլ ենք նկարահանել եւ հրապարակել, հենց ռուս խաղաղապահներն էլ են պաշտոնապես մամլո հաղորդագրություններ ու տեսանյութեր հրապարակել: Էյնուլա Ֆաթուլաեւի դեպքում, պարզապես, տեղեկատվության մատուցման ձեւն էր տարբերվող: Եվ կարծում եմ՝ հայկական կողմը սխալ մեկնաբանություններ է անում՝ ներկայացնելով, թե Ֆաթուլաեւը լավ ռուսերեն չգիտեր, խաբեց, այս արեց, այն արեց: Եթե Աղավնոյի համայնքի ղեկավար Անդրանիկ Չաուշյանի դեպքում կարող ենք ասել, որ ռուսերեն չգիտեր եւ դրա համար չի կարող տարբերել՝ լավ էր խոսում, թե՝ վատ, ապա տարօրինակ էր մյուսների նման գնահատականները: Էյնուլա Ֆաթուլաեւը վատ ռուսերենով չի կարող խոսել, ռուսերենը նրա աշխատանքային լեզուն է: Այլ հարց է, որ եթե լավ լսողություն ունես, իհարկե, ակցենտը կհասկանաս: Բացի այդ, նա չէր ասել, թե ռուսական լրատվամիջոցի թղթակից է կամ ընդհանրապես որտեղից է: Այնպես որ, պետք չէ ամեն ինչ գցել ռուսների գրպանը:

- Բայց համաձայնեք, որ անվտանգության առումով իսկապես թերացում եղել է, ընդ որում՝ բոլորի կողմից:

- Շատ մեծ թերացում է եղել: Մինչեւ Չաուշյանի աշխատասենյակ հասնելը պատկերացրեք, թե ինչքան ճանապարհ պետք է անցներ: Ի դեպ, Չաուշյանը հենց այնպես բոլորին չի ընդունում: Ավելին՝ պատերազմից հետո այս երկու տարվա ընթացքում որեւիցե մեկը ոչ միայն Աղավնո եւ շատ այլ տեղեր, նաեւ նույնիսկ Սյունիք այդպես հանգիստ չի կարող մտնել: Այդ հատվածներում կա ռուս զինվորականության առկայություն: Միեւնույն ժամանակ, ասեմ, որ Աղավնոյում եղած օրերին բավական ուշագրավ էր, որ ես նկատեցի այն նույն զինվորականին, ում մեքենան նստել էր Էյնուլա Ֆաթուլաեւը: Ընդ որում՝ հետաքրքիր էր նաեւ նրա պահվածքը: Ես երբեւիցե չէի տեսել, որ ռուսական կողմը այդպես արհամարական վերաբերմունք ունենա: Գուցե հիմա հետահայացք նետելով եմ այդպես գնահատում, բայց անկախ ամեն ինչից, պետք է ռուսական կողմը բացատրություն տա, թե ինչ է եղել: Էլի եմ ասում՝ պարզ է, որ Ֆաթուլաեւը կա՛մ խաբել է, կա՛մ այդտեղ այլ ձեւով է հայտնվել: Նա չէր կարող ռուսական պաշտպանական գերատեսչության մոտ այնքան վստահություն ունենալ կամ չգիտեմ ինչ կապեր գործադրեր, որպեսզի հայտնվեր ռազմական կոնֆլիկտային վտանգավոր գոտում: Նաեւ կասկածելի էր թվում, թե ինչու են բոլորը հրաժարվել հարցազրույց տալ իրեն, իսկ ինչ-որ բնապահպան բլոգեր Երեւանից որոշակի մեկնաբանություններ է տվել: Ասեմ, որ լինելով էկո լրագրող եւ համակարգելով մի մեծ լրագրողական ցանց՝ ինքս նման բլոգերի չեմ ճանաչում: Մինչդեռ ամեն մեկը, ով ոտք է դնում Աղավնո, բոլորս իրար ճանաչում ենք, անծանոթ մարդ չի կարող լինել: Հետեւապես, հարցերը շատ-շատ են:

- Այս օրերին շատերը եղան Աղավնոյում, որոնք բազմազան հայտարարություններով, ելույթներով ու մեկնաբանություններով են հանդես գալիս: Մեկը կոչ է անում պայքարի, մյուսը հորդորում է չլքել տները: Ի վերջո, տեղի բնակչությանն ապակողմնորոշողնե՞րն են շատ, թե՞ աջակցողները:

- Եկեք քարտերը բացենք եւ պարզ խոսենք՝ եթե ունենք սրտացավ հայեր եւ ուզում ենք պարտիզանական կռիվ, որոնք հակառակ այն ամենի, թե ինչ է Նիկոլը ստորագրել, պատրաստ են շարունակել պայքարել իրենց հողի համար, պետք է նախ հասկանանք՝ ինչո՞վ ենք պայքարելու: Իշխանությունը քեզ զենք չի տալիս, բանակ չկա, միայն ոստիկանությունն է թողնված, ընդ որում՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի տարածքում:  Ինչ վերաբերում է ռուսական կողմին, նրանք ընդամենը խաղաղապահներ են, մեր տեղը չեն կռվելու՝ ինչպես մենք իրենց համար, այնպես էլ ադրբեջանցիները: Բացի այդ, չմոռանանք, որ իրենք հրաման են կատարում միայն եւ ապահովում են ընդամենը, որ բախումներ չլինեն: Այս դեպքում ո՞ւմ վրա են հույս դնում այդ կոչ անողները: Սա կարելի է կոչել հրահրել: Իհարկե, նույնիսկ առանց զենքի կարելի է պայքարել, բայց նախ պետք է խոսքով չվնասել այդ պայքարին: Ուրեմն՝ պետք է շատ զգոն լիներ, զգույշ լինել եւ միասնական պայմանավորվածություն ունենալ: Այո՜, Աղավնոյի գյուղապետը հայրենասեր տղա է, բայց հիմար չէ, որ առանց զենքի, առանց ունենալու թիկունքում հայաստանյան ու արցախյան իշխանությունների աջակցությունը, խոհանոցի դանակով ուղղակի պայքար սկսի, ինչպես փորձում են նրան ահաբեկիչ ներկայացնել ադրբեջանցիները:

- Ի՞նչ կասեք նոր ճանապարհի մասին, որը գործելու է Աղավնոն ու Բերձորը հանձնելուց հետո:

- Ճանապարհը դեռեւս սարքված չէ: Աղավնոն ու Բերձորը հանձնելով՝ մեր պորտալարն ենք կտրում: Ես համոզված չեմ, որ այդ նոր ճանապարհը նորմալ է լինելու: Այս քայլով ընդամենն Արցախից մեզ մնացած հատվածն էլ է հանձնվելու թշնամուն: Ալիեւը չի էլ թաքցնում, միշտ է այդ մասին ասել, որ հայերն Արցախում կարող են ապրել միայն ադրբեջանական կազմում: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանն Արցախին կապող այդ փոքր թելով մարդիկ չեն գնալու գան: Արցախյան առաջին ազատամարտին նաեւ իմ հարազատներն են իրենց կյանքը տվել, որ Աղավնոն ու Բերձորն ազատագրեն, որովհետեւ դրանք սովորական բնակավայրեր չեն, այլ կենսական նշանակություն ունեն Արցախի համար: Մինչդեռ այսքանով հանդերձ դեռ կան տեղացիներ (չեմ ուզում նշել կոնկրետ, որ հանձնվող գյուղից), որոնք ասում են, թե այդ տարածքներն ադրբեջանցիներին են եղել: Հարցնում ես այդ մարդկանց՝ մինչեւ 80-90-ական թվականները դուք ադրբեջանցի արտաբերե՞լ եք, ովքե՞ր են նրանք եղել՝ որպես ազգ, սկսում են շփոթվել ու դու հասկանում ես, որ քարոզի զոհ են: Հետո էլ ասում են, թե թուրքի հետ չենք ապրի, բա որ չես ապրի, ինչո՞ւ ես ասում, թե իրենց հողն է: Ընդամենը մի 100 տարի են այդտեղ ապրել այդ քոչվորները, ինչպե՞ս կարող է իրենցը լինել, երբ Աղավնոն մեր պապենական հողն է ու 4-րդ դարի եկեղեցին՝ Ծիծեռնավանքը, մեր ներկայության վառ վկայությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода