Սոլովյովի հերթական սկանդալային հայտարարությունը
ՄիջազգայինՌուս հայտնի հեռուստալրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը իր հեղինակային հաղորդման ուղիղ եթերում կրկին դուրս է եկել հունից:
Այս անգամ նրան վրդովվեցրել է այն փաստը, որ Ղրիմի ակումբներից մեկում ուկրաինական երգ է հնչել:
Սոլովյովն առաջարկել է այրել այդ հաստատությունը, իսկ բոլոր մեղավորներին՝ դատել:
Հիշեցնենք, որ օրերս Սոլովյովը հայտնվել էր մեկ այլ սկանդալի կենտրոնում: Խոսելով ԵՄ երկրների կողմից ՌԴ քաղաքացիներին վիզա տրամադրելու սահմանափակումների մասին՝ նա նշել էր, որ ռուսական զորքերը պետք է մտնեն Լատվիա՝ ռուսախոս բնակչության իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև հրթիռակոծեն «Փարիզը, Լոնդոնն ու Բեռլինը»: