Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի հետ կապված վարժանք են անում

Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս եւ Իգդիր նահանգներում Մեծամորի ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հետ կապված վարժանքներ են իրականացնում։
Թուրքական Mıllıyet–ի փոխանցմամբ՝Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները, բժիշկների եւ անվտանգության ոլորտի աշխատակիցների հետ ուսումնական վարժանքներ են իրականացրել Մեծամորի ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հետ կապված։