Էրդողանը Պուտինին եւ Զելենսկուն հրավիրել է Թուրքիա հանդիպման
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է դիվանագիտական ճանապարհով նպաստել Ուկրաինայում պատերազմի ավարտին, եւ երկու առաջնորդներին հրավիրել է Թուրքիա հանդիպման, հայտնում է Anadolu-ն։
«Ես հայտարարել եմ, որ մենք շարունակելու ենք նպաստել պատերազմի լուծմանը դիվանագիտական եւ բանակցությունների ճանապարհով։ Ճիշտ այնպես, ինչպես ես ասացի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին Սոչի կատարած այցի ժամանակ, ես հիշեցրի (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկուն, որ մենք կարող ենք հանդիպում անցկացնել նրանց միջեւ»,- ասել է Էրդողանը Լվովից վերադառնալուց հետո, որտեղ նա նախօրեին հանդիպել էր ուկրաինացի գործընկերոջ եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Նա նաեւ հայտարարել է, որ նախատեսում է Պուտինի հետ քննարկել Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ Զելենսկին պահանջել է հեռացնել ռուսական ականներն այդ տարածքից։ «Մենք Պուտինի հետ կքննարկենք այդ հարցը, եւ մենք նրան հատուկ կխնդրենք, որպեսզի Ռուսաստանն իր ներդրումն ունեն այդ գործում՝ որպես համաշխարհային խաղաղությանն ուղղված կարեւոր քայլ»,- հավելել է նա։