Իսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից 36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.am Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Զելենսկիին Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Ադրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

ԿԳՄՍՆ-ն որոշել է հրաժարվել աշակերտի անբավարար գնահատման շեմից

Հասարակություն

Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինանսաբյուջետային վարչությունների, լիցենզավորման գործակալության, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչները։

Փոխնախարարը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ այսօրինակ խորհրդակցությունները նպաստում են համատեղ ջանքերով նոր գործիքակազմեր մշակելուն, որոնք թույլ են տալիս մեծացնել կրթական համակարգի արդյունավետությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի փոփոխության, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման, դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման, գնահատման, քննությունների անցկացման և վերանայման վերաբերյալ մի շարք հարցեր։

Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների՝ դպրոցներում պետք է ներդրվի կառավարման նոր մոդել` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենը պատասխանատվություն է կրելու առավելապես կրթության որակի համար, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչատնտեսական մասի համակարգողին: Օրենքի այս դրույթի կիրառման շրջանակում խորհրդակցության մասնակիցները քննարկել են «Լիազոր մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրելու կարգը հաստատելու մասին» նախագծի նախնական տարբերակը:

Փոխնախարարը մասնակիցներին առաջարկել է ներկայացնել քննարկվող կարգի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտարկումները, ինչից հետո միայն այն կամբողջացվի։

Հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից

Քննարկված մյուս հարցերը վերաբերել են դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի կիրառմանը, ավարտական՝ 9-րդ և 12-րդ դասարաններում քննությունների անցկացման ձևաչափերի պահպանմանը, փոփոխմանը և վերանայմանը, ավարտական փաստաթղթերի, մեդալների, գովասանագրերի տրամադրմանը, ինչպես նաև հանրակրթության նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր կարգին։

«Հանրակրթության նոր չափորոշչի կիրառման տեսանկյունից բավականին առաջընթաց կա։

Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն, իրականացնել բեռնաթափում։ Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից։ Կրտսեր դասարաններում միավորային գնահատումը փոխարինել ենք ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ։

Չափորոշչով սահմանված են նաև ԲՏՃՄ բնագավառում ուսուցման որակի աճը, հայագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը և այլ առաջնահերթություններ։ Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը:

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ

Անդրադարձ է եղել նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին։

Փոխնախարարի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ. «Մենք քննարկել ենք կամավոր ատեստավորման փորձնական փուլում արձանագրված խնդիրները, որոնք անպայման հաշվի կառնվեն այս սեպտեմբերին կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ժամանակ»։

Ժ. Անդրեասյանը նաև հավելել է, որ վերանայվել է ուսուցիչների վերապատրաստման քաղաքականությունը. պարտադիր ատեստավորման և ուսուցչի որակավորման տարակարգերի տրամադրման նոր մոտեցումներ են որդեգրվել, որոնք ենթադրում են ուսուցչի մասնագիտական զարգացման և աշխատավարձային քաղաքականության փոխկապակցված մեխանիզմներ։

Նախադպրոցական կրթության ոլորտում անցում կկատարվի համընդհանուր ներառման

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական կրթության մասին նոր օրենքին, որով սահմանվում է նախադպրոցական կրթության ոլորտում նույնպես անցնել համընդհանուր ներառման կրթության համակարգին, որը կներդրվի փուլերով։

Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության

ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի 2022 թ. սեպտեմբերից։

Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից, ըստ փոխնախարարի, կարևոր է հատկապես նախադպրոցական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը։ Ըստ այդմ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական ֆինանսավորմամբ:

«Նախադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային ենթակայության կազմակերպություններ են, բայց պետությունը պետք է աջակցի ԿԱՊԿՈՒ երեխաների՝ վաղ տարիքից ներառմանը, քանի որ, ըստ վերլուծությունների, հիմնական խնդիրները ֆինանսավորման հետ են կապված: Պետական ֆինանսավորումը թույլ կտա

նախադպրոցական հաստատություններում ներգրավել համապատասխան մասնագետների, ապահովել հարմարեցված միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ միաժամանակ համապատասխան գործիքակազմեր են մշակվել մասնագիտացված կառույցների հզորացման համար:

Խորհրդակցության ընթացքում ոլորտի մասնագետները բուռն քննարկումներ են ծավալել բարձրաձայնված թեմաների շուրջ, հնչել են առկա խնդիրների լուծման առաջարկություններ ու դիտողություններ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները, լուծումներն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել կրթության զարգացման հնարավորությունները։

«Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցության կազմակերպումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ և ԱՄՆՄԶԳ-ի ֆինանսավորմամբ։



Իսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNNՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելԱդրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո.Քարտեզագիրը փակագծեր է բացում ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված Ուկրաինային
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода