Փոխարժեք: $ , ,
Սիրելի երիտասարդություն, ելե՛ք ոտքի, մի՛ թողեք ստրկացնեն ձեզ ու ձեր սերունդներին. Վահագն Չախալյան Ոմն Մագդա խոսում էր ռազմական հեղաշրջումից, բայց բերման է ենթարկվում Տարոնը. սադրանք՝ ակցիայի ժամանակ Ռուս միլիարդատերն աշխատանքի թեժ գիծ է բացում արցախցիներին օգնելու համար․ Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում․ «Հետք» Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը ՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադր Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը Հայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը» Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք»

Հասարակություն

2020-ի ապրիլին, երբ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13 %-ը, վերջինս սկսել է մեծ հաջողություններ գրանցել պետական գնումների մրցույթների ճանապարհաշինության ոլորտում։ Այս մասին գրում է «Հետքը»։

Այսպես՝ եթե 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքվել էր պետգնման 3 պայմանագիր (ընդհանուր գինը՝ մոտ 12 մլն դրամ), իսկ 2019-ից մինչեւ 2020-ի ապրիլ՝ ընդամենը 1 պայմանագիր (431 հազ․ դրամ), ապա պաշտոնյա հանդիսացող Բագրատ Բադալյանի սեփականատեր դառնալուց հետո՝ 2020-ի ապրիլից, պետգնումների մրցույթներում «Ճաննախագիծ ինստիտուտը» շահել է շուրջ 40 անգամ, իսկ կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքն անցել է 1 մլրդ դրամի շեմը։

Բագրատ Բադալյանը բարձրաստիճան պաշտոնյա է դարձել 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո։ 2018-2019 թթ․ եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020 թթ․՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020-ի փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021 թթ․՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ 2021-ի հոկտեմբերից մինչ օրս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է։

Գրել էինք նաեւ, որ 2021 թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բագրատ Բադալյանն ու կինը՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանը, այդ տարվա մայիսին համատեղ սեփականության իրավունքով տուն են գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։

«Հետքը» որոշ մանրամասներ է պարզել այս գույքի վերաբերյալ։

Այսպես՝ Բադալյան եւ Ագանիսյան ամուսինները գույքը ձեռք են բերել Վաշինգտոն նահանգում գրանցված «Lennar Northwest Inc.»-ից, որն ամերիկյան «Lennar Corporation» հայտնի տնաշինական ընկերության ստորաբաժանումներից է։ Գործարքը կայացել է 2021-ի ապրիլի 28-ին, գրանցում ստացել՝ մայիսի 6-ին (հենց այս ամսաթիվն է Բադալյանն ու կինը նշել իրենց հայտարարագրերում)։ Ընդ որում՝ Բադալյանն իր հայտարարագրում տունը ներկայացրել է «դեռեւս իրավունքի պետական գրանցում չստացած գույքի» տողով, իսկ կինն այն նշել է որպես «անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված»։

Մեր ձեռքի տակ գտնվող ամերիկյան փաստաթղթի համաձայն՝ գույքը գտնվում է Մերիսվիլի հյուսիսարեւելյան հատվածի 39-րդ փողոցում (8428 39th St NE, Marysville), որտեղ, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները, շինաշխատանքներն սկսվել են 2019-ի հուլիսին (մինչ այդ այստեղ փոքր անտառ է եղել), իսկ արդեն 2021-ի հունիսին տեսանելի են 39-րդ փողոցի բոլոր նորակառույցները։

Բագրատ Բադալյանի տան հողամասի ընդհանուր մակերեսը 607 քմ է, իսկ բուն առանձնատան մակերեսն առայժմ հանրայնացված չէ։ Նույնը վերաբերում է մյուս տվյալներին՝ սենյակների քանակ եւ տեսակ, տան հարկերի քանակ, ավտոտնակի, լողավազանի առկայություն եւ այլն։

Փաստաթղթում որեւէ տվյալ չկա այս գույքի ձեռքբերման համար վերցված վարկի մասին, ինչից կարող ենք հետեւություն անել, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ամերիկյան առանձնատունը ձեռք է բերել կանխիկ (ոչ ապառիկ) միջոցներով։

Դատելով Բադալյանի 2021 թ․ հայտարարագրում նշված դրամական միջոցների ու եկամուտների ծավալներից՝ 585 հազ․ դոլարով տուն ձեռք բերելն առանձնապես խնդիր չէ բիզնեսի սեփականատեր այս պաշտոնյայի համար։

Նկատենք, որ Խաղաղ օվկիանոսի մաս կազմող Փյուջեթ ծոցի ափին գտնվող Մերիսվիլ քաղաքը հիմնադրվել է 1872 թ․, ներկայում բնակչության թիվը 69.000 է։


Սիրելի երիտասարդություն, ելե՛ք ոտքի, մի՛ թողեք ստրկացնեն ձեզ ու ձեր սերունդներին. Վահագն ՉախալյանՈմն Մագդա խոսում էր ռազմական հեղաշրջումից, բայց բերման է ենթարկվում Տարոնը. սադրանք՝ ակցիայի ժամանակՌուս միլիարդատերն աշխատանքի թեժ գիծ է բացում արցախցիներին օգնելու համար․Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում․ «Հետք»Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանըՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմԿառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադրԱդրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՀայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը»Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզանԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասինԻնչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. ViceԱնցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ինՄեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններումԴավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետովՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. ԿրեմլԵվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելՈրտեղ է Դավիթ Բաբայանը իրականումԱդրբեջանցիները կալանավորել են «Հայաստան դաշինքի» պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբորըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Գերագույն ռադայի նախագահի հետ. Միջազգային սկանդալ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու ենՍոսեն որոշում է կայացրել ապրել ԱրցախումԹուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդինՀայկական քաղաքական կառույցը Ղարաբաղում ինքն իրեն ոչնչացրեց. Հաքան ՖիդանԹուրք հաղորդավարը հույս ունի, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկինԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըՍամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. Անդրանիկ ՔոչարյանՊաշտոնապես հայտարարում ենք՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «պաշտպանվելու են». ԱլիևՇահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համարԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըԲաքվի հետ կքննարկենք ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. ՊեսկովՓաշինյանի շնորհիվ հասանք էս օրին, 4 կռվի մասնակից եմ, դառա թափառական. արցախցիԱդրբեջանցիները գերեվարել են նաև Արշավիր ՂարամյանինՏիգրան Ուրիխանյանի գործը փոխանցվել է ԱԱԾ-ինԳերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը«Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել»․ Մհեր ՄկրտչյանՇատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. ԱլիևՑանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՊՆ-ում. փոխնախարարՀայաստանում բանակում ծառայող քաղաքացիական անձանց ընտանիքները կկարողանան հույս դնել փոխհատուցման վրաԿայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽՌուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. ՇոյգուԹուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի ՆախիջևանՍեպտեմբերի 29. Օրվա խորհուրդՀայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարց է ծագում, ո՞ւմ է ընդդիմությունն է կլոուն Հայկոն եւ ինչո՞վՑավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակԻնչպե՞ս Նիկոլը խաբեց ՎարդանյանինԻրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԲոլորը սպասում են` Իրանը մի բան անի, հարձակվեն. Վան Համբարձումյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода