Ռուսաստանը պատասխան է սպասում Հայաստանի ԱԳՆ-ից. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
ՄիջազգայինՄոսկվան պատասխան է ակնկալում ՀՀ ԱԳՆ-ից՝ մեր դեսպանատան ուղարկած բողոքի նոտայի առնչությամբ:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և հրատարակության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը:
Նա նշել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ և սպասում են համապատասխան պարզաբանման:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ