Iravunk.com | 3 ԱՆՑԱԿԵՏ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ՞Ն. Դերենիկ Խաչատրյանի վերլուծությունը
«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ   Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan Times Ալիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտ Նիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև Պարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան «Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև

3 ԱՆՑԱԿԵՏ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ՞Ն. Դերենիկ Խաչատրյանի վերլուծությունը

Վերլուծություն
Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետեր ստեղծել։
Առաջին անցակետը Սոթք-ի հատվածում է և ենթադրաբար կապելու է դեպի Վարդենիս գնացող M11 ճանապարհը հայկական կողմի ջանքերով կառուցված Սոթք-Քարվաճառ ճանապարհի հետ, որը իր հերթին Ադրբեջանը թունելներով և նոր ճանապարհներով փորձում է կապել Գանձակի և Ադրբեջանի հյուսիս-արևմտյան այլ շրջանների հետ։
Երկրորդ անցակետը Արարատի մարազում՝ Նախիջևանի սահմանին է՝ Երասխ-Սադարակ հատվածում
Երրորդ անցակետը Քարահունջ-«Էյվազլի» հատվածում է։ Սա այն հատվածն է, որը Ադրբեջանը օկուպացրել էր դեռ նախորդ տարի՝ կտրելով Գորիս-Կապան ճանապարհը և տեղադրելով անցակետ։ Ուշագրավ է, որ Ադրբեջանը նաև կառուցում է «Էյվազլի»-Սանասար և Խոդաֆերին-Սանասար-Լաչին ճանապարհները, որը իր հերթին միանալու է Հորադիզ-ՀՀ սահման ճանապարհին։
Այսպիսով ուրվագծվում է երկու ուղղություն, որոնցով իրականացվելու է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։
• Քարվաճառ-Սոթք-Վարդենիս-Մարտունի-Գետափ-Երասխ-Նախիջևան, որը հետագայում կմիանա Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջաններին
• Հորադիզ-Խոդաֆերին-Սանասար-«Էյվազլի»-Քարահունջ-Գորիս-Երասխ-Նախիջևան, որը հետագայում կարող է միանալ Սիսիանից դեպի Անգեղկոթ և Բջնակ տանող ճանապարհին
Այսինքն, այս նախագծով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է ստանալու իր համար բավականին ձեռնտու երկու ուղղություններով՝ ամենակարճ ճանապարհով Գանձակը կապելով Նախիջևանի հետ Հյուսիսից, իսկ հարավային շրջանները՝ Սյունիքի հատվածից։
Ուշագրավ է, որ ոչինչ նշված չէ հարավում՝ Մեղրիի հատվածում անցակետի ստեղծման, ինչպես նաև հյուսիսում՝ Տավուշի մարզում անցակետ տեղադրելու վերաբերյալ, որոնք այն հատվածներն են, որտեղ ենթադրաբար կարող է բացվել երկաթուղային հաղորդակցությունը։ Սրանից կարող ենք ենթադրել, որ առաջնահերթություն է տրվում ավտոմոբիլային ճանապարհների շահագործմանը, այլ ոչ թե երկաթուղիների։
Այսինքն, ընտրված տեղանքներից պարզ է դառնում, որ այս նախագիծը պետք է դիտարկել ոչ թե ընդհանուր կումունիկացիաների ապաշրջափակման, այլ Ադրբեջանին հարմար «միջանցքներ» տրամադրելու տեսանկյունից, որովհետև ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները։
Հատկանշական է նաև, որ ադրբեջանցիները փաստացի անցնելու են այն տարածքներով, որոնց նկատմամբ ամենից շատ են հավակնություններ ներկայացնում՝ մի կողմից Վարդենիսի շրջանով, մյուս կողմից՝ Սյունիքի մարզով։ Ակնհայտ է, որ այս ուղղություններով Ադրբեջանցիների տարանցումը լի է տարատեսակ սպառնալիքներով, իսկ տարանցման անվտանգության հետ կապված ցանկացած պատրվակ կամ սադրանք Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու նպատակով։
Միաժամանակ անհասկանալի է, թե այս անցակետերի շահագործումը ինչ հնարավորություն է տալու Հայաստանին՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը բարելավելու տեսանկյունից։ Արդյո՞ք հայկական բեռներն ու ուղևորները Սոթք-Քարվաճառ-Բաքու ճանապարհով են մեկնելու դեպի ՌԴ, թե՞ Քարահունջ-«Էյվազլի» ճանապարհով՝ դեպի Իրան։ Եթե այդպես է, ապա առաջին դեպքում գործ ունենք անլուծելի թվացող անվտանգային ռիսկերի հետ, երկրորդ դեպքում, ըստ էության, ստացվում է, որ Ադրբեջանին դեպի Նախիջևան տարանցման երթուղու փոխարեն ուղղակի թույլտվություն ենք ստանալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից, որը նախորդ տարի հանձնվեց Ադրբեջանին։

1

2


honda civic si wallpaper



«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանՊապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան Բաբայան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода