Ադրբեջանի ՊՆ-ն հանկարծակի որոշել է սպառնալ իր զենքով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանկարծակի որոշել է սպառնալ իր զենքով։
«ՌՕՈՒ-ի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, օդային տարածքը մշտական հսկողության տակ է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,- անսպասելիորեն հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Ապա ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «օգոստոսի 13-ին հայկական կվադրոկոպեր է հայտնաբերվել եւ նստեցվել, որը, իբր, փորձում էր հետախուզական թռիչքներ իրականացնել Շուշիի շրջակայքում գտնվող ադրբեջանական դիրքերի վրայով»։
Ադրբեջանական բանակի անձնակազմը պատրաստ է կանխել ցանկացած սադրանք, հայտնարարում է Ադրբեջանի ՊՆ-ն։