«Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները չեղարկվել են
Հայտարարություններ
«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի եւ 18-ի համերգները չեղարկվել են։ Այս մասին տեղեկանում ենք նրանց Ֆեյսբուքյանէջից:
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի եւ 18-ի համերգները չեղարկվել են:
Ցավակցում ենք «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասվում է հայտարարության մեջ։