Բաբուխանյանը կոչ արեց միանալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին աջակցող հռչակագրին Բոլոր նիկոլները, էնպիսի պատիժ են ստանալու կյանքից՝ փոշմանեն, որ ծնվել են. Թերեզա Մխիթարյան Մեր դրամավարկային քաղաքականությունն, ավաղ, հիվանդ է. Աշոտ Թավադյան Տեղեկատվությունն ամենամեծ ազգային զենքն է. Արիստակեսյան Վստահ ասում եմ՝ մենք ունեինք միջոց Բերձորն ու Աղավնոն փրկելու. Աբգար Ափինյան Հակառուսականությունը մթագնել է սեփական պատմության արժեւորման ընթացքը. Սաֆարյան Քաղաքական ավանտյուրիստների ձեռքը կրակն ենք ընկել. Սուրեն Վարդումյան Հայաստանը գրավել են 2018-ին՝ գունավոր հեղափոխության տեխնոլոգիայով. Հարությունյան Երբ երկիրը գտնվում է վտանգի մեջ, Սուրբ եկեղեցին է դառնում ժողովրդին միավորող փարոս. Մանվելյան Ռուսաստանի քաղաքներում զորահավաք է


Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն

Իրավական

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորապես վշտակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա արդյունքում բռնկված հրդեհի կամ փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս է, որ անհետ կորածները կգտնվեն ողջ և առանց առողջությանը պատճառված էական վնասների:

 

Գործակալության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի հիմքում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն տալու կամ անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ փորձի մասին տեղեկացնելու լիազորությունն է և «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա հետևանքով բռնկված հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների տվյալների (լուսանկարների) հրապարակման կապակցությամբ մտահոգություններն են:

Մասնավորապես, եթե անհետ կորածների տվյալների հրապարակման նպատակները և հրապարակվող տվյալների համաչափությունը առերևույթ խնդրահարույց չեն, քանի որ դրանք հրապարակվում են անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու և նրանց որոնելու հարցում հանրային աջակցություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:

 

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման (ներառյալ` հրապարակման) ընդհանուր կանոնները և սկզբունքները, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը:

Մարդու մասին տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները բախվում են միանգամից երկու մրցակցող շահի՝ մի կողմից արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների հետ։ Երկու իրավունքներն էլ հիմնարար են և պահանջում են առանձնահատուկ հարգանք։

Անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաև այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը, ինչպես նաև դրանց դոկտրինալ մեկնաբանությունների, ՀՀ դատարանների, ՍԴ (ՍԴՈ-997 որոշում) և ՄԻԵԴ դատական գործերի՝ լրագրության սկզբունքների նախանշած կանոնները (օրինակ՝ Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979թ.), Յանովսկին ընդդեմ Լեհաստանի (1999թ.), Կարհուվարան և Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004թ.), Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (1976թ.), Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1991թ.), Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի (1992թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործեր), որոնցով էլ հավասարակշռվում է (լրագրողի) խոսքի ազատության և տեղեկություն ստանալու և տարածելու ազատությունները` մի կողմից, լրագրողի կողմից անձնական տվյալների օգտագործման դեպքում անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ մյուս կողմից:

Տվյալ դեպքում խոսքը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ իրադարձության՝ պայթյունի, ինչպես նաև դրա արդյունքում հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների, վիրավորների և անհետ կորածների մասին է:

Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարևոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարևորությունը և տվյալների մշակման հնարավոր ռիսկերը:

Այսպես, անձնական տվյալների մշակման և մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման կոնկրետ (սպեցիֆիկ) նպատակ և գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել:

Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի և օրինական, այսինքն` հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը և կարևորությունը:

Երկրորդ, անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ, այսինքն՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:

Այս առումով կարևոր է հաշվի առնել, որ որպես կանոն խոսքը տվյալները համացանցում հապարակելու մասին է, երբ հրապարակված տվյալները առանց որևէ ժամկետի և տարածության սահմանափակման, այն է՝ անժամկետ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, և ըստ այդմ կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց (զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների և ողջ գտնվելուց հետո նրանց) կյանքին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի (ինչպես ցանկացած այլ իրադարձության) լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները (լրագրողները) և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք (այնքանով, որքանով սոցիալական ցանցերում ըստ էության յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես բովանդակություն ստեղծող, «լրատվամիջոց») պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները և տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:

 

 

Telegram: https://t.me/iravunk

Բաբուխանյանը կոչ արեց միանալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին աջակցող հռչակագրինԲոլոր նիկոլները, էնպիսի պատիժ են ստանալու կյանքից՝ փոշմանեն, որ ծնվել են. Թերեզա ՄխիթարյանՄեր դրամավարկային քաղաքականությունն, ավաղ, հիվանդ է. Աշոտ ԹավադյանՏեղեկատվությունն ամենամեծ ազգային զենքն է. ԱրիստակեսյանՎստահ ասում եմ՝ մենք ունեինք միջոց Բերձորն ու Աղավնոն փրկելու. Աբգար ԱփինյանՀակառուսականությունը մթագնել է սեփական պատմության արժեւորման ընթացքը. ՍաֆարյանՔաղաքական ավանտյուրիստների ձեռքը կրակն ենք ընկել. Սուրեն ՎարդումյանՀայաստանը գրավել են 2018-ին՝ գունավոր հեղափոխության տեխնոլոգիայով. ՀարությունյանԵրբ երկիրը գտնվում է վտանգի մեջ, Սուրբ եկեղեցին է դառնում ժողովրդին միավորող փարոս. Մանվելյան Հայաստան - Ուկրաինա. ֆուտբոլիստների գնահատականներն՝ ըստ WhoScored-ի Ռուսաստանի քաղաքներում զորահավաք էԽաղաղ գործընթացը առաջ է մղվում անվստահության, ատելության և թշնամանքի մթնոլորտում. Արամ ՍաֆարյանՌոբերտ Արզումանյանը` Հայաստան-Ուկրաինա խաղի ելքի մասինՊատերազմը չի լինելու մի բակում կամ շենքում, լինելու է կործանարար մեր պետականության համար. ԳեւորգյանՆիկոլը նույն խոսքերը կրկնելու է այն տարբերությամբ, որ առաջին դեպքում հանձնվեց Արցախի 75%, երկրորդ դեպքում կհանձնվի Հայաստանի սուվերեն տարածքի մի հատվածը․ Արթուր ԹովմասյանՊայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել. News.amՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների մոբիլիզացիայի մասին տեղեկությունըՀաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին, ընտանիքիս, բարեկամներիս, ընկերներիսՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվի. Պարզաբանում է ԿԸՀ նախագահըԱրշակունյաց պողոտայում բռնկված հրդեհի հետեւանքով շինության տարածքում առկա է փլուզման վտանգ. ԱԻՆՈ՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցելՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում. ԲալասանյանThe Sun. Եղիսաբեթ II թագուհու մահվան օրը արքայազն Հարրին Մեգան Մարքլի պատճառով վիճել է հոր հետՈր նախաճաշն է նպաստում քաշի արդյունավետ նվազմանըԱրցախից որեւէ ջոկատ չի մասնակցել սեպտեմբերի 13-ին Ջերմուկի հարակից դիրքերում ընթացող ռազմական գործողություներին․ Ռոլանդ ԱյդինյանՌուսական բանակը Տու-214Р է կիրառել Ուկրաինայի թիրախների դեմՀայաստանի առաջ ծառացած փորձությունների հաղթահարման ուղիների վերաբերյալ իր տեսակետով է կիսվել «Նավակ ճոճողը» Armenian infoՍտեղծել այս ծայրահեղ ծանր իրավիճակից երկիրը պատվով ու հաղթանակով դուրս բերող կորիզ. ԱղեկյանՊուտինի միջուկային սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել. ԲորելՀանրային հեռուստաընկերությունը լռության օրը հեռարձակել է Սիսիանի ՔՊ֊ական թեկնածուի հարցազրույցը` խախտելով օրենքըՊուտինը թույլ է տվել զինվորական պայմանագիր կնքած օտարերկրացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալԱդրբեջանի եւ Թուրքիայի համար ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը երկնային մանանա էր. ՆահապետյանՎերին Լարսի անցակետում երթեւեկությունը կաթվածահար է (Տեսանյութ)Բրիտանիան որոշում է կրճատել հարկերը՝ տնտեսությունը խթանելու համարԹեհրանը եւս մեկ անգամ Բաքվին հայտնել է աշխարհաքաղաքական և սահմանների ցանկացած փոփոխության անընդունելիության մասինՎերջին անգամ գրեց` մամ ջան չտխրես. Հայկոյի մայրիկի բացառիկ հարցազրույցն ու նրա կյանքի վերջին վայրկյաններըՄինչև 10 տարվա ազատազրկում՝ դասալիքների և ինքնակամ հանձնված գերիների համար․ Պուտինը վավերացրեց որոշումըԵրևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոնՌԴ ՊՆ փոխնարար Դմիտրի Բուլգակովն ազատվել է պաշտոնից․ ո՞վ է փոխարինել նրանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱրցախից ջոկատներ չեն ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար․ ՀՀ ՊՆ խոսնակը հերքում էՀայաստան-Ուկրաինա. մեկնարկային կազմերԱդրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում. Հասանովը հրամայել է զգոն լինելԶոհվածների ծնողները սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից, հավաքվում են Եռաբլուրում. հայտարարությունՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Ուկրաինայի ընտրանու դեմ խաղի համարՆԱՏՕ-ն մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի հետ. Ռումինիայի նախագահԱդրբեջանական սադրանքի հետևանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը․ երեք վիրավոր ունենԱնուշը ծառայակցի կնոջը խնդրել էր՝ ինչ էլ լինի, զավակներին «անտեր չթողնի». բացառիկ մանրամասներ.Starnews.amԻնչ օգտակար հատկություններով է օժտված դարչինը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 57.8750 1 = 56.0809 1 = 0.01728 $