Ես մի բան գիտեմ, որ սուգը հավերժ է, եթե կան Նիկոլն ու իր խունտան. Տիգրան Վարդանյան
ՆերքաղաքականԽոսքս վերաբերվում է էն մարդկանց, ովքեր սատարում են Նիկոլին և իր խունտային` 2018-ից սկսված խնդրում եմ ասել, թե ի՞նչ է փոխվել:
Ասում էին, որ կոռուպցիա կա, պետք է արմատախիլ անեն, բայց հենց իրենք են մինչև կոկորդները թաղված կոռուպցիայի մեջ:
Ասում էին, որ թալանը` կոպեկ առ կոպեկ պետք է ետ բերեն, բայց չորս տարի շարունակ չկա գեթ մեկ մարդ, ով թալանի համար դատապարտված լինի:
Ասում էին, որ ներդրումներ պետք է լինի, բայց մինչ օրս ոչ մի էական ներդրում չի եղել: Բացի մեկից` Թուրքիայից ու Ադրբեջանից միլիոնավոր դոլարներ են մտել Հայաստան, ավելի ճիշտ ՔՊ-ի գրպանը:
Ասում էին, որ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն են արել, բայց իրականում հակահայկական շարժմամբ` դատարկ դագաղներով եկան, բայց չորս տարվա մեջ հազարավորներին դրեցին էդ դագաղների մեջ:
Խոսում էին, որ արժեքների հեղափոխություն են արել, բայց քաղաքացիներն ու քաղաքական ուժերը սկսեցին մեկը մյուսի հետ հայհոյանքով խոսել:
Ի՞նչ են արել, այ Ձեր ցավը տանեմ, ի՞նչ, բացի ստելուց, սպանելուց, հանձնելուց, վաճառելուց: Ի՞նչ: Ես մի բան գիտեմ, որ սուգը հավերժ է, եթե կան Նիկոլն ու իր խունտան: