Որքան բաց կթողնի Մխիթարյանը
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։ Թեեւ իտալական ակումբի պաշտոնական կայքը հավելյալ տեղեկություն ֆուտբոլիստի վիճակի մասին ներկայացնելու է առաջիկա օրերին, Sky Sport Italia-ի լրագրող Անդրեա Պավենտիի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։
Իտալական ակումբի բժշկական շտաբի նպատակն է Մխիթարյանին պատրաստել սեպտեմբերի 3-ին սպասվող «Միլանի» դեմ խաղին։