Եզրափակչում հայ մարզիկը վաղաժամ 11֊1 հաշվով հաղթեց մեքսիկացի Խուան Լազարո Ռուիզին
Սպորտ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնության ժամանակ, 92կգ քաշային կարգում հանդես եկող ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԸ, երրորդ տպավորիչ հաղթանակը տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ։ 1/4 եզրափակչում հայ մարզիկը վաղաժամ 11֊1 հաշվով հաղթեց մեքսիկացի Խուան Լազարո Ռուիզին։ 1/8 եզրափակչում Սերգեյը ժամանակից շուտ 10֊0 հաշվով հաղթել էր ազգությամբ ուզբեկ մրցակցին Ռավշանբեկ Ջումաբոևին, իսկ որակավորման փուլի գոտեմարտում 8֊3 հաշվով հաղթել էր թուրք Յիլդիրայ Պալային։
Հովհաննես Սարգսյան