«Սուրմալու»-ում կամավորական աշխատանքեր իրականացնելիս այրվածք է ստացել դերասան Դավիթ Ղարիբյանը
ՄշակութայինԱրդեն երրորդ օրն է, ինչ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում «Իրավունք»-ի աչքից չվրիպեց այն, որ կամավորական աշխատանքեր իրականացնելիս այրվածք է ստացել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոդյուսեր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ: Նրան առաջին օգնություն ցույց տվեցին տեղում գործող «Կարմիր խաչի» կետում եւ չնայած հորդորներին գնալ հիվանդանոց՝ Դավիթ Ղարիբյանը մինչեւ այս պահը շարունակում է մնալ տեղում՝ իր օգնությունը ցուցաբերելով փրկարարներին եւ մյուս կամավորներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ