Էրզրումում ընթացող Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը արդեն իսկ երկու մեդալ է ապահովել
ՍպորտՄրցումային 4֊րդ օրը 1/4-րդ եզրափակչում փայլուն հաղթանակ տոնեց ու կիսաեզրափակիչ դուրս եկավ 66կգ քաշային բռնցքամարտիկ ՍԱՄՎԵԼ ՍԻՐԱՄԱՐԳՅԱՆԸ։ 1/4 եզրափակչում, մեր մարզիկը մրցեց Իսրայելը ներկայացնող Էրիկ Լալմիևի հետ ու հաղթելով մեծ առավելությամբ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Օգոստոսի 14֊ին բրոնզե մեդալ էր ապահովել նաև 42կգ քաշային ՀԱՄԵՍՏ ՍԱՖԱՐՅԱՆԸ, որը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։
Հովհաննես Սարգսյան