Բերձորը նվիրում են Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը, դե հիմա բացատրեք ու համոզեք, որ սա ծրագիր չէ. Մութաֆյան
Ներքաղաքական
«Աղավնոն հանձնում են, հանձնում են ոչ թե պայմանավորված օրը այլ մեկ օր անց` օգոստոս 26-ին։ Պարզվում է` օգոստոս 26-ը Մեհրիբան Ալիեւայի ծննդյան օրն է։ Արցախի մաս-մաս հանձնումը կոնկրետ նշանակություն ունեցող օրեր են` Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին Ադրբեջանի դրոշի օրը, Քարվաճառը հանձնեցին Քարվաճառն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը, Բերձորը նվիրում են Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը։ Դե հիմա բացատրեք ու համոզեք, որ սա ծրագիր չէ ու օրվա ՀՀ իշխանությունները չեն ծառայում Ադրբեջանին։
Հայ ազգը երջանիկ է, սրճարաններում, ռեստորաններում ասեղ գցելու տեղ չկա, բոլորն ապրում են սեփական օրով ու սեփական շահով։ Իշխանությունները տալիս են կծկտուր ինֆորմացիա, ընդիմությունը լուռ է, բայց այս ամենի մեջ կա մի ուշագրավ փաստ, ֆբ տիրույթը ողողված է ընդդիմությանը քննադատող գրառումներով ու նյութերով ոչ մի խոսք դավադիր իշխանության մասին։ Տարօրինակ է մի՞թե մեր երկրում Իշխան Սաղաթելյանից բացի ուրիշ տղա չկա, որ ընդդիմության կուռացիան վերցնի իր ձեռքը, մի՞թե մեր երկրի ամենաուժեղ տղեն Իշխանն է, փաստերը ապացուցում են, որ այո, մյուսները խոսում են, խոսում են ու ոչ մի գործ։ Մեծ-մեծ խոսելու փոխարեն, հարգելի «նեոընդդիմադիրներ», գործեք, ձեր ձեռքը վերցրեք ընդիմադիր շարժման համակարգումը եւ գործեք։ Ասում են՝ տղամարդն արժե այնքան, որքան արժե իր խոսքը։ Փաստորեն, երկրիս միակ տղամարդը, ով մտածում է երկրի մասին, մեկն է, իսկ մնացյալը... Իսկ մնացյալը լռություն...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Եվ հետո զարմանում են թե ինչո՞ւ են հայ կանայք տղամարդկային հատկանիշներ ձեռք բերել, կորցրել իրենց կանացիությունը։ Տղամարդու դեֆիցիտ է մեր երկրում բոլորը մեկի հույսին չեն կարող մնալ։
Ընդդիմադիր մեծ-մեծ խոսող, բայց ոչինչ չանող տղերք, տղամարդ եք, խոսքներիդ տերն եք, թախտի տակից դուրս չե՞ք գա...»: