Արթուր Թովմասյան. Հիշեցնեմ մեծի խոսքերը. «Ուսերին դրված ամեն բան չէ, որ գլուխ է»
Թավշյա տեռոր2018-ից սկսած ես էլ ոչ մի բանի վրա չէի զարմանում, բայց հիմա գիտե՞ք ինչի վրա եմ սկսել զարմանալ, զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր կյանքում մի դասարան աշակերտ չեն կառավարել, բայց տեղին ու անտեղի իրար հերթ չտալով, առիթը բաց չթողնելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին են քննադատում, բա եթե այդքան խելք ու շնորհք ունեիք, դուք դառնայիք նախագահ:
նիկոլը, որ ասում էր «ժողովու՛րդ, դու վարչապետ ես» այ հենց սա նկատի ուներ, էս տեսակի մարդկանց նկատի ուներ, որ ով տեղից վեր ա կենում իրան գիտունի տեղ դրած սկսում ա փիլիսոփայել, նախագահներին ուղղություն ցույց տալ ու քննադատել. պապս նմաններին ասում էր «ոտներդ ձեր յորղանի չափով գցեք, արա», ու հա, չեր խանգարի ձեզ, որ մի քիչ զուսպ լինեիք, տղաներ և աղջիկներ:
Հ.Գ. Հիշեցնեմ մեծի խոսքերը.«Ուսերին դրված ամեն բան չէ, որ գլուխ է»։ Վարդգես Պետրոսյան