Հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական լուրերը
Ներքաղաքական
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից: