Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ–ական Սուրեն Մանուկյանին
Հասարակություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:
Փաստաբանը նշեց, որ Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ավելի վաղ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ: