ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի երգերով ողողվեց Տաթեւի երեկոն
ՄշակութայինՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը մենահամերգով հանդես եկավ Տաթեւ համայնքի Տաթեւ գյուղում։ Հատուկ Լեռնահայաստանի համար կազմակերպված համերգին հնչեցին սիրված երգչուհու հայրենասիրական կատարումները, հայտնի երգերն ու նաեւ նոր գործեր։ Երիտասարդության օրը հոգեւոր եւ մշակութային կենտրոնում նշելը խորհուրդ ուներ։ Սյունյաց սարերում կազմակերպված միջոցառմանը բեմադրվեց տարազագետ Արտյոմ Սյունեցու «Եղեռնից մազապուրծները» տարազներով բեմականացումը, իսկ Տաթեւ վանական համալիրի «Զանգակներ» համույթի կատարումները հույս ու հավատով լցրին ներկաների սրտերը։
Ասմունքը, երգն ու նաեւ ազգային շուրջպարը տոնական տրամադրություն հաղորդեցին օրվան, որն էլ վերջակետվեց հրավառությամբ։ Այս մասին տեղեկացնում են Տաթեւի համայնքապետարանից: