Էստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր
Միջազգային
Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցը, որը սահմանափակում է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և արգելում է Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը Էստոնիա, որոնք ունեն Էստոնիայի կողմից տրված վիզա և մտադիր են այցելել երկիր զբոսաշրջության, բիզնեսի, սպորտի կամ մշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը: