Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, նախաքննական մարմինը ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին: Մեզ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Անձի առեւանգում, որը կատարվել է խմբի կողմից): Վաղը՝ օրվա առաջին կեսին, նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն կտանի դատարան: Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սուրեն Մանուկյանը, լսելով մեղադրանքը, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Այս պահին գործով երեք անձ է ձերբակալված, իսկ նախնական վարկածով՝ ընդհանուր խումբը, որը կապ ունի առեւանգման հետ, բաղկացած է եղել 4 հոգուց:
Իսկ, ահա, ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ նախկին պատգամավորի հորը առեւանգել են եւ գումար են պահաջել»: