Ճապոնիայում դելֆինը կծել է երկու լողորդի
Միջազգային
Ճապոնիայի լողափերից մեկում դելֆինը կծել է եւս երկու լողորդի։ Առնվազն մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Ճապոնացի պաշտոնյաները կարծում են, որ նույն դելֆինը պատասխանատու է այս ամառ առնվազն վեց համանման հարձակումների համար, փոխանցում է BBC-ն։
Չնայած դելֆինները սովորաբար ագրեսիվ չեն մարդկան
ց նկատմամբ՝ լողորդների հանդեպ թշնամանքը հազվադեպ չէ:
Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել Կոշինո լողափում, որը լողորդների եւ դելֆինների համար հայտնի վայր է Ճապոնիայի արեւմտյան Ֆուկուի քաղաքի մոտ:
Պաշտոնյաները լողափի երկայնքով ուլտրաձայնային հաղորդիչներ են տեղադրել՝ հուսալով, որ դրանց բարձր ձայնը կվախեցնի դելֆիններին:
Ներկայումս պարզ չէ, թե դելֆինի ինչ տեսակ է մասնակցել հարձակմանը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ այդ տարածքում գտնվող դելֆինները սովոր են շփվել մարդկանց հետ եւ նկատվել են լողափի շատ ծանծաղ հատվածներում։
Ամբողջ աշխարհում դելֆինների հարձակումները հազվադեպ են, բայց՝ ոչ անսովոր:
https://news.am/arm/news/715809.html