Ինչպե՞ս դուրս գալ պահքից 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան Ոչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ Բաբուխանյան Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. Վրթանեսյան Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ

Ականատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյան

Հանդիպում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց երեկ տեղի ունեցավ ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հանրահավաքը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: ԿԱՄՔ-ականների պահանջին էր միացել նաեւ «Սեւ Հովազ» ջոկատի հրամանատար, համանանուն կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՍՈՐՈՍԱԾԻՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ»

Պարոն Գասպարյան, տեւական ժամանակ լռել էիք, իսկ հիմա մասնակցում եք հանրահավաքի եւ պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Սա նշանակո՞ւմ է, որ որոշել եք վերադառնալ քաղաքականություն:

– Սա քաղաքականության հետ կապ չունի, յուրաքանչյուր հայ պետք է ոտքի կանգնի իր երեխայի ապագայի համար: Այսօր մեր երեխաների ապագան են փչացնում, այդ «գլոբալիզացիա» ասված հասկացողությունը մտել է երկիր, ու ուզում են, որ այն փոխարինի «ազգ» գաղափարին: Ու պատահական չէ, որ «Հայ գրականություն» առարկայից ուզում են «հայ» բառը ջնջել, որովհետեւ իրենց նպատակն է հայի տեսակն ընդհանրապես վերացնել: Հիմա դուրս ենք եկել, որ սրա դեմ պայքարենք: Ով գիտե, միգուցե, ընթացքում նորից մտնեմ քաղաքականություն, բայց այսօրվա դրությամբ մեր պայքարում ոչ մի քաղաքականություն չկա: Ընդամենը, որպես ավանդական հայ, որպես ազգայնական, կանգնած եմ այս գաղափարի կողքին:

Ըստ Ձեզ, միայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականով երկրում ստեղծված իրավիճակը հնարավո՞ր է շտկել:

– Իշխանությունում տեղավորված բոլոր սորոսածինները պետք է հեռանան, որ երկիրը մաքրվի: Պետք է իշխանության գան ազգայնականններ, որովհետեւ միայն այս ձեւով կարող ենք երկիրը փրկել արտաքին ու ներքին թշնամուց: Հակառակ դեպքում` երկիր ենք կորցնելու, այլասերվելու ենք: Պատահական չէ, որ ասում են, թե դրսից 80 հազար պակիստանցի, հնդիկ ու չինացի պետք է գա եւ այստեղ ապրի: Իսկ պակիստանցիները Թուրքիայի քիլլերներն են: Ուզում են ձուլել մեր ազգը, ոչնչացնել հայի գենը, ինչը հրեաների ծրագիրն է: Հիշո՞ւմ եք 2015 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի կոդավորված ելույթը, որ ասում էր. «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվում դեպի Բաղրամյան 26»: Այն այսօրվա մասին էր, եւ նույն այդ ելույթում ասվում էր, որ հաղթելուց հետո Հայաստանում կկառուցվի Բաբելոնի աշտարակը: Հիմա արդեն այդ աշտարակն են կառուցում, որն այդ կոդավորված ծրագրի վերջնամասն է: Պատկերացնո՞ւմ եք, թե այս ծրագրերը երբվանից են մշակել: Բայց, միեւնույնն է, թույլ չենք տալու, թող չփորձեն Հայաստանում քաոսային վիճակ ստեղծել եւ հանգիստ հեռանան իշխանությունից:

«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ԱՅՍՕՐ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԱԶՈՐ ՍՏԵՂԾԵԼ»

Ազգ-բանակ կոնցեպտը նախկինում մերժած այսօրվա իշխանությունը հիմա նախատեսում է աշխարհազոր ստեղծել: Ի՞նչ կասեք այս գաղափարի մասին:

– Աշխարհազոր ստեղծելու կարիք միանշանակ կար: Մենք ունենք այսօր ռազմական գործընկերներ, բայց, ամեն դեպքում, առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեր ժողովրդի վրա: Ու պատահական չէ, որ այսօր շուտափույթ ուզում են աշխարհազոր ստեղծել: Արդեն նախագիծն ընթացքի մեջ է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում խորհրդակցությանը ես էլ եմ մասնակցել: Այն վաղուց պետք է լիներ, ուշացումով եղավ, բայց էլի ոչինչ, փառք Աստծո, որ ստեղծվում է: Ծրագրված է զենքերի բաշխում, կցագրում, հնարավոր է ստեղծվեն զենքի պահեստներ գյուղապետարաններում, որպեսզի անմիջապես պետք եղած դեպքում գյուղացիները զենքը վերցնեն եւ հենց տեղում պայքարեն: 120-150 հազար աշխարհազորային պետք է ընդգրկվի, բայց այն ադրբեջանցիների դեմ չէ, ընդամենը մեր բանակը հերիք է, որ դրանց քիթը տրորի: Պարզապես, այսօր վտանգն ավելի մեծ է, դրա համար էլ նման քայլի ենք գնում: 

Ի՞նչ նկատի ունեք:

– Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօր իրավիճակը շատ լարված է մեր հարեւան թշնամիների հետ: Ադրբեջանը ոչ միայն ամեն օր ռազմատենչ հայտարարություններ է անում, այլեւ լուրջ պատրաստվում է` իր ուժերում ընդգրկելով տարբեր երկրներից վարձկան մուսուլմանների: Բացի այդ, վերջերս էլ բոլորս պարզ տեսանք Նախիջեւանում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե «մեր պապերի կիսատը կվերջացնենք մենք»: Այսօր վտանգը նաեւ Թուրքիայի կողմից է: Մինչդեռ մեր իբր պատմաբանները, որոնք, որքան տեղեկացա, իրականում երկու կիսապատմաբաններ են, այսօր վեց թուրքի հետ միասնական պատմության դասագրքեր են մշակում, թե մեր երեխաները ինչ պատմություն պետք է սովորեն: Սա ես դավաճանություն եմ համարում: Մեր դասագրքերից հերոսներին այս տարի կարող է չհանեն, բայց այդ թուրքահաճո ծրագրերով նախատեսված է, որ հերոսների մասին պետք է չգրվի: Երեխաները չպետք է կարդան Անդրանիկի, Չաուշի կամ մյուս հերոսների մասին, որպեսզի չիմանան, որ այդ հերոսները թուրքերի դեմ են կռվել ու թշնամաբար չտրամադրվեն նրանց հանդեպ: Սրանով, փաստորեն, մենք ջնջում ենք մեր պատմությունը, որ թուրքերը շոյե՞ն մեր գլուխը:

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄԸ»

Ի դեպ, հերոսների մասին. վերջերս Ազգային հերոսի կոչում շնորհվեց հուլիսին տավուշյան ռազմական գործողություններին մասնակցած կապիտան Ռուբեն Սանամյանին եւ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանին: Որպես Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ` ինչպե՞ս եք վերաբերվում վերոնշյալին:

– Ազգային հերոսը բարձրագույն կոչումն է, այդ կապիտանը միգուցե ինչ-որ խիզախություն կատարել է, բայց չի կարելի արժեզրկել հերոսի կոչումը: Կամ ի՞նչ է նշանակում 70-71 «Մարտական խաչ» շքանշան բաժանել: Տղաները հարյուրավոր նման բարձունքներ են գրավել իրենց կյանքի գնով ու նահատակվել, բայց այդ գնահատականին չեն արժանացել: Ինձ ճիշտ հասկացեք, անձամբ այդ օրերին եղել եմ Շամշադինում (Բերդում) եւ տեսել եմ, թե ինչ է կատարվում, տղերքը բոլորն էլ խրախուսանքի արժանի էին, բայց ոչ այս ձեւով: Թող չնեղանան, սա ո՛չ նախանձ է, ո՛չ խանդ, բայց էլի եմ ասում` չի կարելի արժեզրկել հերոսի կերպարը, հերոսի կոչումն ու ընդհանրապես` «հերոս» բառը:

Մեր օրերում զինվորական համազգեստն էլ են արժեզրկել, հիմա բանակում չծառայածները, նրանց կանայք են կամուֆլյաժ հագնում ու ելույթներ ունենում զինվորների առաջ...

– Օրինակ` պատգամավոր Արման Բաբաջանյանն ի՞նչ գործ ունի զինվորականության հետ կամ մյուս չծառայածները, որ այսօր ինչ-որ խորհուրդներ են տալիս, զինվորականության մասին են խոսում: Վերջերս էլ ԿԳՄՍ նախարարն էր ինչ-որ պատերազմի տակտիկայից խոսում: Թե ասա` դու ի՞նչ գործ ունես, որ համեմատություններ ես անում պատերազմի հետ, ի՞նչ է քո խելքը հասնում դրանից, դու խոսիր քո ոլորտից: Մի մարդ, որն իր ոլորտին չի  տիրապետում, այն դարձրել է չգիտեմ ինչ, այսօր պատերազմից ու տակտիկայից է խոսում:

«ԵՐԿՐԱՊԱՀԻՆ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

Իսկ ի՞նչ իրավիճակ է այսօր ԵԿՄ-ում: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ընտրության օրն այնտեղ էիք, բավական ակտիվ մասնակցություն ունեցաք, ի՞նչ եղավ հետո:

– Այո, ընտրությանն էլ եմ ներկա եղել ու ԵԿՄ վարչության անդամ էլ եմ ընտրվել, բայց ահագին ժամանակ է, որ ԵԿՄ չեմ գնում: Գիտեք, ստեղծեցինք Երկրապահը, որ կարողանայինք համախմբվեինք եւ այդ կառույցով ազատամարտիկներին էլ գոնե ինչ-որ հարցերով օգտակար լինեինք: Նախկինում ինչպես էր` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում  տղաներին անվճար բուժումներ էր կազմակերպվում, միջոցառումներ էր իրականացվում, բայց հիմա տեսանք, որ ընդհանրապես ոչ մի բանով չենք կարողանում օգտակար լինել տղաներին: Դրա համար իմաստ չեմ գտնում գնալ այնտեղ: Ես ունեմ «Սեւ Հովազ» կազմակերպություն, որով ավելի շատ եմ կարողանում տղաներին օգտակար լինել, քան` Երկրապահով:

Կարծում եք` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` որպես ԵԿՄ նախագահ, թո՞ւյլ գտնվեց:

– Չեմ հասկանում` ինչի՞ համար է Սասուն Միքայելյանը ՔՊ անդամ, նաեւ իշխող խմբակցության պատգամավոր: Այսօր նախարարները, մարզպետները, նրանց տեղակալներն ու քարտուղարուհիները լուրջ գումարներով պարգեւատրվում են, բայց Երկրապահին ոչ մի կոպեկ օգնություն չեն տրամադրում: Այստեղ ես բան չունեմ ասելու, սրա մասին պետք է Սասուն Միքայելյանը մտածի:

Իսկ ինչո՞ւ են այսօր լռում ազատամարտիկները:

– Ես չեմ լռում եւ ասեմ, որ շատերը համակարծիք են ինձ հետ: Շուտով հայտարարություններ էլ կլինեն, թե ինչքան կառույցներ ու ազատամարտիկներ են միավորվել` երկիրն այս վիճակից դուրս հանելու գաղափարի շուրջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода