Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան Օրվա խորհուրդ. Մարտի 29 «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք

«Չեք ուզո՞ւմ Շարմազանովին, Աշոտյանին, Սերժ Սարգսյանին, ուրեմն՝ կդիմավորեք Ալիևին, Մեհրիբանին, Էրդողանին, Չավուշօղլուին, ի՞նչ ասեմ». Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում պատասխանեց այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը սպասում է, որ Բերձորն ու Աղավնոն հանձնվեն, նոր դուրս գա պայքարի, նաև անդրադարձավ ընդդիմության միջև առկա տարաձայնություններին:

«Ես հասարակ քաղաքացիներին չեմ պատասխանի, որովհետև հայրենիք կորցնելու անհամաձայնությունը բնական և հասկանալի է, ես խոսքս ուղղում եմ քիչ թե շատ իրենց մտավորական, քաղաքագետ, քաղաքական գործիչ համարողներին. Նախ՝ մինչև հիմա ասում էին՝ փողոցում պայքարողներն ընդդիմություն չեն, ընդդիմությունը մենք ենք:

Նոյեմբերի 9-ից կոնկրետ ՀՀԿ-ն հայտարարել է, որ այս ռեժիմը ինչքան մնաց, Հայաստանն ու Արցախը կորցնելու ենք: Ասել ենք, որ սա իշխանության պայքար չէ, հայրենիքի փրկության, գոյաբանական պայքար է: Ի՞նչ եք պատասխանել, որ սա իշխանության համար պայքար է, նախկիններ-ներկաներ պայքար է: Ես ասել եմ՝ նախկինը Եռատոն է ձեզ տվել, իսկ ներկան՝ Էրատո ջոկատ:

Նախկինը ազատագրված Շուշի է տվել, ներկան՝ հանձնված:

45 օր շարունակ փողոցում ասում էինք, որ սա եթե մնաց իշխանության, Հայաստանը կորուստներ է ունենալու, խնդիրներ են լինելու Արցախի սուբյեկտայնության հետ: Հիմա ի՞նչ է նշանակում՝ ընդդիմությունը սպասում է, որ Բերձորն ու Աղավնոն հանձնեն, նոր դուրս գան պայքարի: Կոնկրետ ՀՀԿ-ի վերաբերյալ ասում էիք՝ եթե Աշոտյանն ու Շարմազանովն այնտեղ չլինեն, մենք կգանք միտինգի:

Աշոտյանը լավ էր գրել, որ՝ երեք օրով Եվրոպայում է լինելու, ով իր պատճառով չէր գնում միտինգի, գնան հրապարակ: Հիմա մենք այնտեղ չենք, բա գնացեք՝ փրկեք հայրենիքը, մեծ-մեծ խոսում եք»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ ավելի շատ մարդ ուրախացել է այն մտքից, որ ընդդիմության պայքարը չի հաջողել.

«Դրանք ընդդիմության ընդդիմություն են, դրանք ոչ թե Նիկոլին են քննադատում, այլ ընդդիմության սխալներն են փնտրում: Դա հայի ներքին նախանձն է, պետական մտածողության բացակայությունը, քաղաքական շոպլիկությունը, քաղաքական հաճախորդ լինելը: ՀՀԿ-ն ասում էր՝ մենք պատրաստ ենք լինել վերջինը, լինել հասարակ միտինգավոր, ասեք՝ ինչ անենք, որ այս ազգակործան պատուհաս ռեժիմից ազատվենք: Մենք չենք ասել՝ մենք գանք, չնայած՝ կներեք, եթե զուտ պրոֆեսիոնալիզմը, քաղաքական հետագիծն ու արդյունավետությունը նայես, ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է Հայաստանի պատմության մեջ, որը և՛ 90-ականների հաղթանակին է լուրջ ներդրում ունեցել՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, և՛ խաղաղ պետականաշինության գործընթացում՝ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, և՛ 2016թ. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին հաղթելու հարցում՝ և՛ դիվանագիտական, և՛ ռազմի ճակատում: Բայց մենք այդքանով հանդերձ ասում ենք՝ պաշտոն չենք ուզում: Իսկ այդպես խոսողներն ի՞նչ են անում: Իմ սիրտը նրա համար չի ցավում, որ չենք եկել իշխանության, այլ նրա համար, որ մենք Երրորդ Հանրապետության էջը փակել ենք, սրանց վրա խաբար չկա: Չկա Երրորդ Հանրապետություն, չկա ինքնիշխանություն:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է երկու սկզբունքի՝ Անկախության հռչակագրի և արցախյան շարժման: Հիմա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չկան: Օտար երկրները քո փոխարեն պայմանավորվում են, դու էլ արձանագրում ես, լավագույն դեպքում, թե Լավրովն ու Չավուշօղլուն ինչ խոսեցին:

Մեր ժամանակ նման բան եղե՞լ է, հայ-թուրքական գործընթացում Էրդողանը կամ Դավութօղլուն Ցյուրիխից առաջ կարո՞ղ էր ասել՝ մենք հայ-թուրքական գործընթացը համաձայնեցնում ենք Ադրբեջանի հե՞տ: Սերժի կամ Նալբանդյանի ժամանակ դրանք կարո՞ղ էին նման բան ասել: Շփոթվեցին, մի անգամ փորձեցին ասել, Նալբանդյան Էդիկին ողջ աշխարհով խնդրում էին, ասում էին՝ Դավութօղլուն էլ չի անի, որ գնա՝ պրոտոկոլները ստորագրի»:

Նա նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից հայտարարեց արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելու մասին և հետ կանչեց արձանագրությունները:

Հարցին՝ 45 օր փողոցում պայքարած ընդդիմադիր ուժերի միջև այս պահին տարաձայնություններ կա՞ն, թե՞ միայն առանձին դրսևորումներ են, նա պատասխանեց.

«Դե, իհարկե, կան: Ընդդիմադիր ուժերից մի քանիսը պայքարի վերջին փուլում դուրս եկան պայքարից: Մարդ կար՝ առաջին շարքերում էր, իր կուսակցությունը դուրս եկավ պայքարից: Հիշեք՝ մայիսի 1-ին առաջին շարքում ովքեր էին, և հուլիսի 29-ին՝ ովքեր էին: Ե՛վ մայիսի 1-ին է ՀՀԿ-ն ծանրակշիռ ներկայություն ունեցել, և՛ հուլիսի 29-ին, բայց ո՛չ մայիսի 1-ին ենք առաջին շարքում եղել, ո՛չ հուլիսի 29-ին: Մենք երբեք առաջին շարքում երևալու խնդիր չենք ունեցել:

Բայց ես ինքնանպատակ միտինգներին դեմ եմ: Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր մեզ քննադատում են, թող իրենք միտինգ անեն: Եթե Փաշինյանը մնացել է, նշանակում է՝ չենք հասել արդյունքի: Ես հիմա չեմ կարող «Դիմադրություն» շարժման փոխարեն պատասխանել, և ուզում եմ հիշեցնել, որ ՀՀԿ-ն «Դիմադրություն» շարժման լիդեր չի եղել: ՀՀԿ-ն, իհարկե, ամբողջությամբ ներգրավված է եղել պայքարի մեջ, բայց մենք եղել ենք աջակցող ուժ, համամիտ ենք եղել այդ օրակարգի հետ, դրական ու բարձր ենք գնահատել Իշխան Սաղաթելյանի գործունեությունը, շարժման գործունեությունը՝ իր բոլոր թերություններով և սխալներով հանդերձ, բայց մենք չենք եղել այդ շարժման նախաձեռնողը և լիդերը: Բայց չգիտես՝ ինչու, այսօր 90 տոկոսը թռել են, էլի Շարմազանովն է պատասխանում դրա փոխարեն»:

Դիտարկմանը՝ սոցիալական ցանցերում տարբեր ուժեր էլի ՀՀԿ-ին են մեղադրում, նա արձագանքեց. «Դե, ես էլ դա եմ ասում, էլի, մեզ ինչո՞ւ են մեղադրում. Մեկ ասում են՝ Շարմազանովն ու Աշոտյանը թող չերևան, հետո ասում էին՝ դե որ այդ թալանչի, կոռուպցիոներ Շարմազանովն է փողոց փակում, Սերժ Սարգսյանն էլ գալիս է այնտեղ, Աշոտյանը այնտեղ է, բա մենք ինչո՞ւ գնանք:

Հանրապետականներին չե՞ք ուզում տեսնել Ֆրանսիայի հրապարակում, կտեսնեք Ալիևին ու Էրդողանին, ի՞նչ է եղել: Չեք ուզո՞ւմ Շարմազանովին, Աշոտյանին, Սերժ Սարգսյանին, ուրեմն՝ կդիմավորեք Ալիևին, Մեհրիբանին, Էրդողանին, Չավուշօղլուին, ի՞նչ ասեմ»:



Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода