Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից ԶԱՐՄԱՆՔ Իշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա «Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan Times ԲԱՄԲԱՍԱՆՔ ՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի Ապրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմաց Իսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացում

Ինչո՞ւ զոհված զինվորների դիերը հայտնվեցին նկուղում. ԱՆ ՊԱԳ նախկին պետը փակագծեր է բացում

Տեսանյութեր

Ավելի քան մեկ տարի առաջ հանրությունը ցնցվեց համացանցում հրապարակված այն լուսանկարներից ու տեսանյութերից, որոնցում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքներն անխնամ վիճակում հայտնվել էին պոլիէթիլենային տոպրակներում` «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի նկուղի հատակին: Այս եւ առողջապահական ոլորտում առկա այլ աղմկոտ պատմություններին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության նախկին պետ, «Առողջության իրավունք» կազմակերպության համանախագահ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:  Ըստ նրա` մի կողմից քովիդի համավարակը, մյուս կողմից պատերազմը պատճառ դարձավ կլինիկական քաոսի, մինչդեռ հենց այդ ժամանակ ուղղակի անհրաժեշտ էր ճիշտ կազմակերպվել:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԱՌԿԱ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՆԵՐԻ, ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՌԵՍՈՒՐՍԸ

 — Տիկին Վարդանյան, բայց ճիշտ կազմակերպվելու փոխարեն` մեր զինվորների դիերը հայտնվեցին նկուղում: Այսքան ժամանակ անց` ի՞նչ կասեք տեղի ունեցածի մասին:

— Ծանր էր այդ իրողությունը, եւ պատճառն առաջին հերթին խուճապն էր եւ ոչ ճիշտ կառավարումը: Իհարկե, գուցե կան բաներ, որոնց մասին որեւէ մեկս տեղյակ չենք, բայց, ըստ իս, խնդիրն այն էր, որ չենք կարողացել հստակ օգտագործել ՀՀ-ում առկա դիահերձարանների, սառնարանների ամբողջ ռեսուրսը: Թե ինչու չենք կարողացել, եղել է սթրեսի՞ արդյունք, հանկարծակի սկսած պատերազմի՞ հետեւանք, որ լավ չկազմակերպվեց, բայց սա փաստ է: Երբ մենք կարողությունները գնահատում ենք, ակնհայտ է դառնում, որ չպետք է ունենայինք նման իրավիճակ` անգամ այդ քանակի զոհերի ու քովիդից մահացածների դեպքում: Արտակարգ իրավիճակների ժամանակ կառավարումն իրականացվում է համապատասխան օրենքով սահմանված կարգով` արտակարգ իրավիճակների խորհրդի կողմից: Այնպես որ, մեկ անձի կամ մի կազմակերպության նշանակել մեղավոր, դա էլ ճիշտ չէ: Կարծում եմ` այստեղ եղել է համակարգային խնդիր: Սակայն եթե ունեցել ենք սխալներ, սա դեռ չի նշանակում, որ պետք է ուղղակի պաշտպանվենք: Դրա փոխարեն` գոնե հիմա պետք է հասկանանք ու վերլուծենք, թե ինչ քայլեր ենք անելու, որ այլեւս չլինի նման իրավիճակ: Որեւէ ձեւով ոչ ոք չի կարող մեզ այսօր երաշխավորել, որ այլեւս ՀՀ-ում պատերազմական իրավիճակներ չեն լինելու: Մեր երկրի շուրջ իրավիճակը եռում է պատերազմական վտանգներով, էլ չեմ ասում, թե ինչ կարող է լինել`  համավարակի հետ կապված:

— Հետեւապես, այս իրավիճակում «ճոխություն» չէ՞ ունենալ երկրում առողջապահությունը համակարգող նախարար, որը ոլորտի հետ որեւէ աղերս չունի:

— Շատ երկար եմ մտածել, բայց խնդիրը, երեւի թե, այդքան նա չէ, որքան այն իներտ վիճակը, որն ունի առողջապահական հանրությունն այսօր: Ինչ վերաբերում է կոնկրետ անձերի, այսօր տեսնում ենք, որ ընդհանուր  համակարգային մոտեցումն է այդպես: Ցավոք, միայն առողջապահությունում չէ այդ վիճակը: Թեպետ նույնիսկ այդ վիճակում, եթե կարողանար տվյալ անձն իր շուրջ համախմբել մարդկանց, ովքեր ունեին պրոֆեսիոնալ աշխատանքի հնարավորություններ, գուցե նա կդառնար հաջողված նախարար:

— Մինչդեռ իրականացվեց ճիշտ հակառակը` կադրային «ջարդ» նախարարությունում…

— Ուզում եմ բերել Չերչիլի օրինակը. նա ամենաթույլը եղել է մաթեմատիկայից եւ ամենաքիչն է իմացել ֆինանսական գործի մասին, բայց եղել է ամբողջ Անգլիայի պատմության մեջ ամենահաջողված ֆինանսների նախարարը: Երբ ուսումնասիրում ես, պարզվում է` նա ունեցել է լուրջ, տաղանդավոր օգնական, որը այդ բոլոր հաշվարկները, հաշիվները, կանխատեսումներն արել է պատերազմական այդ ծանր տարիներին: Ինչ վերաբերում է Ձեր ասած «ջարդին», խնդիրն այդքան սա չէ, ինչքան մոտեցումներն են այլ: Այն մարդիկ, ովքեր այդ մոտեցումներին համաձայն չեն, բնականաբար, իրենք էլ չեն կարող շարունակել աշխատել նախարարությունում: Բացի այդ, առողջապահությունը միայն նախարարությունը չէ,  կարելի է օգտակար լինել նաեւ քաղաքացիական հասարակության մեջ եւ այլ տեղերում: Պարզապես, ամեն հարցում պետք է ունենալ լսելու, ընկալելու եւ կոմունիկացիաներ ունենալու հատկություն, որը չկար, սա է ամենակարեւորը: Եթե կարողանային լսել, տարբեր կոմունիկացիաներ ունենալ, հասկանալ, թե ինչ են ասում այդ մարդիկ, ինչի համար են ասում, գուցե անձնական ամբիցիաները մի կողմ կդնեին, եւ կստացվեր, որ պատմության մեջ կունենայինք հաջողված ոչ բժիշկ կին առողջապահության նախարար: Ինչեւէ, թող պատմությունը դատի, չեմ ուզում ինչ-որ անհատներով գնահատել  առողջապահությունում այսօրվա իրավիճակը:

«ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԱՊՏԱԿԵՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄՈՌԱՑԵԼ ԷԻՆՔ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

— Կրկին նոր թափ է առնում կորոնավիրուսի համավարակը: Առողջապահության նախարարությունը, կարծես, զարգացումներին զուտ հետեւողի կարգավիճակում է: Կարո՞ղ է հերթական կոլապսի առաջ կանգնենք:

— Այն փորձությունները, որոնց միջով անցել ենք, պետք է լավ վերլուծվի եւ հստակ քայլեր արվի: Աժոտաժային, իրավիճակային բժշկությունից պետք է անցնենք պլանային բժշկության, ինչքան էլ ծանր են ժամանակները: Այստեղ այս հիվանդին ընդունենք, այնտեղ` մեկ ուրիշին, երեք անկողին այստեղ ավելացնենք, մի ուրիշ տեղ` չորս անկողին, այդպես չպետք է լինի: Սա կարող էր լինել առաջին ժամանակներում: Անկեղծ ասած, բնությունը մեզ ապտակեց, որովհետեւ արդեն տեւական ժամանակ մոռացել էինք ինֆեկցիաների մասին եւ հստակ վարում էինք ոչ վարակիչ առավել տարածված հվանդությունների` ինֆարկտի, ինսուլտի, ուռուցքաբանական խնդիրների բուժման հետ կապված քաղաքականություն: Սակայն, ինֆեկցիոն հիվանդությունները հիշեցրին իրենց մասին, որ դեռ կան եւ կարող են այսպիսի փոթորիկներ առաջացնել: Այո՛, նորից ակտիվացել է համավարակը ե՛ւ եվրոպական տարածաշրջանում, ե՛ւ տարբեր տեղերում: Թե ինչ կլինի ՀՀ-ում, եւ արդյոք նորից կընկնենք կոլապսի մեջ, կարծում եմ` Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այս անգամ գոնե պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացնեն արդեն իսկ ունեցած բազայի հիման վրա: Պետք է ազնիվ ու անկեղծ ասենք, որ ունեցել ենք թթվածնային կայանների խնդիր, նոր դեղորայքի սպասարկման ընդհանուր մոտեցումների տարբերություն, թե որն է ավելի ճիշտ քովիդով հիվանդի համար:

— Բացառո՞ւմ եք, որ հետագայում մութ պատմություններ ջրի երես դուրս կգան, օրինակ` պատվաստանյութերի ժամկետանց լինել-չլինելու վերաբերյալ: Մինչեւ հիմա հայտնի չէ, թե ժամկետանց պատվաստանյութերի ի՞նչ խմբաքանակ է ոչնչացվել:

— Վտանգ տեսնում եմ այլ տեղ: Պատվաստումն իրականացնում են առողջապահության առաջնային օղակում աշխատող բժիշկները, որոնց կոչ եմ անում որեւէ պատվաստանյութ ժամկետանց երբեք չօգտագործել: Իրենք հասկանում են, թե ինչ եմ ասում, կոռեկտ չէ ավելի բաց խոսելը: Եվ առհասարակ` ոչ միայն քովիդի կանխարգելման ուղղված պատվաստանյութերը, այլ ընդհանրապես որեւէ այլ պատվաստանյութ, այլ դեղ, որը ժամկետանց է, չի կարելի օգտագործել: Ինչ վերաբերում է մութ պատմություններին, կարող են լինել, բայց դրանք լինելու են էպիզոտիկ, իսկ տվյալների մասով անճշտությունները կառավարման թերություններն են: Ինչքանով է միտումնավոր արված, պետք է լուրջ հետաքննություն անել, բայց դրանք տեխնիկական խնդիրներ են: Օրինակ` ինքս հայտնաբերել էի, որ մարդը մահացել է, բայց նա դեռ դուրս գրված չէր համարվում: Հիմնականում նման խնդիրները նրանից է, որ ցայտնոտը շատ էր: Այնպես որ, հորդորում եմ անցած ճանապարհից վերլուծություններ անել: Իսկ անհատները` նախարար, փոխնախարար, անցողիկ մարդիկ են: Կարեւորը` մարդկանց առողջությունն է: Չմոռանանք, որ բժշկության թիվ մեկ օրենքը ոչ թե օգնելն է, այլ մի՛ վնասիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԶԱՐՄԱՆՔԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա«Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan TimesԲԱՄԲԱՍԱՆՔՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱպրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմացԻսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացումԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանից մանրամասներ է հայտնումՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե ԿիրակոսյանԱմենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավԱպամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու ՔննչականըՀունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակըԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանըԴիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանՍուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացինԱրման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումըՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-իԵկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.amՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըԻնչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիՃապոնիան մտահոգված է Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությամբՏրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱյս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան ԱբրահամյանԱյսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ. ապրիլի 16-ի աստղագուշակՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱպրիլի 16. Օրվա խորհուրդՑեղասպանությունը մարդկանց ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք է, այլ ոչ թե որոշակի թվով մարդկանց սպանություն. Հայտնի փաստաբանը աղմուկ հանած հայտարարության մասին2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում ենՌուսական բանակը ներխուժում է Նովոբախմուտովկա և Օչերետինո՝ շրջապատելով Բերդիչիին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսվածԱռաջինը կոտրվեցին նրանք, ովքեր հավատում էին, որ ամեն ինչ շուտով կավարտվի. Ռուզաննա Խաչատրյանը գրառում է կատարել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода