Iravunk.com | Հայտնի են պետական բուհերի տարբեր բաժիններում թափուր տեղերի վերջնական տվյալները
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Եթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո Նիկոլյան ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Գնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն է ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Փրկիչները շատ են` առաջարկությունները քիչ

Հայտնի են պետական բուհերի տարբեր բաժիններում թափուր տեղերի վերջնական տվյալները

Հասարակություն

2022/2023թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների մրցույթն ավարտված է՝ հիմնական և լրացուցիչ փուլերն ամփոփված են: ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը, ինչը ենթադրում է, որ դիմորդն առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը, և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին՝ դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը:

ԿԳՄՍՆ պաշտոնյան ներկայացրել է այս տարվա ընդունելության քննությունների ընդհանուր պատկերը՝ վիճակագրական տվյալներով: Բուհերին հատկացված էր 22.000 տեղ՝ պայմանավորված ՀՀ-ում գործող բուհերի լիցենզավորված տեղերի քանակով: Այս տարի հայտագրված դիմորդների թիվն էր՝ 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար:

Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900՝ վճարովի, 258-ը՝ անվճար:

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն: Նախորդ տարվա համեմատ կրկին թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, առաջնային են, սակայն ցածր գրավչություն ունեն և նույնիսկ անվճար տեղերի համար դիմողներ չեն եղել: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, քիմիական տեխնոլոգիաներ»,- իրազեկել է Լուսինե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հումանիտար-հասարակագիտական մասնագիտությունների ոլորտում ևս թափուր տեղեր կան: Նա առանձնացրել է Մանկավարժական համալսարանում Սուրդոմանկավարժություն, Մշակութաբանություն, Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ և այլ մասնագիտությունները:

Կարդացեք նաև

168.am-ը ներկայացնում է պետական համալսարաններն ու թափուր տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների: Ընտրել ենք այն մասնագիտությունները, որտեղ թափուր տեղերը շատ են: Խոսքը առկա և ոչ հեռակա թափուր տեղերի մասին է:

Համաձայն dimord.am-ի տվյալների՝ օրինակ, Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկա» բաժնում կա 17 վճարովի թափուր տեղ, «Մեխանիկա» բաժնում՝ 14, «Ֆարմացիա» բաժնում՝ 45, «Աշխարհագրություն» բաժնում՝ 3 անվճար և 29 վճարովի թափուր տեղ կա, 30 վճարովի թափուր տեղ մնացել է
«Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնում: «Արվեստաբանություն», «Մշակութաբանություն», «Կովկասագիտություն», «Հնագիտություն և ազգագրություն», «Փիլիսոփայություն», «Սոցիոլոգիա», բաժիններում թափուր է համապատասխանաբար՝ 18, 15, 11, 19, 24,
21 վճարովի տեղ: Քիչ դիմորդներ են ընտրել նաև «Սոցիալական աշխատանք» և «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությունները. երկու բաժնում էլ կա 36 թափուր տեղ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Տնտեսագիտություն» բաժնում կա՝ 92, «Էլեկտրաէներգետիկա»-ում՝ 38 թափուր տեղ, «Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ»-ում՝ 26 թափուր տեղ: Խոսքը միայն Երևանի և ոչ մարզային մասնաճյուղի մասին է:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Դիզայն» բաժնում, որքան էլ զարմանալի է՝ առկա է 101 թափուր տեղ: «Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում» բաժնում՝ 54, «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում» բաժնում՝ 40, «Շենքերի նախագծում» բաժնում՝ 34 թափուր տեղ: «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» բաժնում թափուր է մնացել 1 անվճար, 50 վճարովի տեղ, «Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ» բաժնում անվճար 3 և վճարովի 40 տեղ է մնացել, «Ջերմագազամատակարարում և օդափոխություն»,-ում կա 1 վճարովի և 40 անվճար տեղ, «Տնտեսագիտություն»-ում՝ 117, «Զբոսաշրջություն»-ում 49, «Սերվիս»-ում՝ 37, «Գեոդեզիա և կադաստր»-ում՝ 58 վճարովի տեղ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Բնապահպանություն և բնօգտագործում բաժնում» թափուր է մնացել՝ 29, «Վիճակագրություն»-ում՝ 24 տեղ:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում թափուր է մնացել 59 տեղ, «Սուրդոմանկավարժություն»-ում՝ 1 անվճար և 23 վճարովի տեղ է մնացել թափուր, «Լոգոպեդիա» բաժնում՝ 35, «Հայոց լեզու և գրականություն» բաժնում 61 թափուր տեղ կա: «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն»-ում՝ անվճար 1 և վճարովի 30, «Ինֆորմատիկա»-ում՝ վճարովի 2, անվճար 35, «Քիմիա»-ում՝ 3 անվճար, 18 վճարովի, «Կենսաբանություն»-ում՝ 3 անվճար, 32 վճարովի տեղ կա, «Աշխարհագրություն»-ում՝ 4 անվճար, 35 վճարովի, «Պատմություն»-ում 74 վճարովի թափուր տեղ կա: «Կերպարվեստ» բաժնում թափուր է՝ 38, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնում՝ 47, «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնում՝ 33, «Հասարակագիտություն»-ում՝ 46 թափուր տեղ է մնացել: 59 վճարովի թափուր տեղ առկա է «Հոգեբանություն» բաժնում: «Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն» բաժնում թափուր է 14 տեղ:

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի «Մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն» բաժնում թափուր է մնացել 85 տեղ, «Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն»-ում՝ 47, «Մասնագիտական մանկավարժություն, ֆրանսերեն լեզու և գրականություն»-ում՝ 42, «Թարգմանչական գործ՝ ռուսերեն և հայերեն լեզուներ»՝ 5, «Թարգմանչական գործ՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներ»՝ 3, «Թարգմանչական գործ՝ ֆրանսերեն և հայերեն լեզուներ»՝ 7, «Թարգմանչական գործ՝ իսպաներեն և հայերեն լեզուներ»՝ 8 թափուր տեղեր են մնացել: «Սերվիս» և «Զբոսաշրջություն» բաժիններում համապատասխանաբար 54 և 55 թափուր տեղ կա:

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում ամենաշատ թափուր տեղ կա հետևյալ բաժիններում. Նախնական զինվորական պատրաստություն՝ 41, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 30:

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում թափուր է մնացել՝ 40, Սոցիալական մանկավարժություն բաժնում՝ 29, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 20, Պատմություն՝ 19, Ռուսաց լեզու և գրականություն՝ 15, Դեղագործական քիմիա՝ 21 տեղ:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Վոկալ արվեստ-ժող. Երգեցողություն» բաժնում թափուր է մնացել՝ 15, «Վոկալ արվեստ-ջազ-փոփ երգեցողություն»-ում՝ 17 տեղ:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ինտերիերի դիզայն» բաժնում թափուր է մնացել՝ 14, «Դիզայն» բաժնում՝ 28 տեղ:

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կինոարվեստ» բաժնում կա՝ 25, «Օպերատորություն»-ում՝ 11 թափուր տեղ:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Լրագրություն» բաժնում թափուր է մնացել 28 տեղ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում «Ագրոբիզնես և ֆինանսներ» բաժնում թափուր է 84 վճարովի տեղ: 1 անվճար և 79 վճարովի տեղ թափուր է «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» բաժնում: «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն» բաժնում 8 անվճար և 27 վճարովի տեղ է թափուր մնացել: «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն» բաժնում կրկին 8 և 32 վճարովի թափուր տեղ է մնացել, Ճշգրիտ գյուղատնտեսություն բաժնում՝ 5 վճարովի և 35 անվճար, «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր»-ում 5 անվճար և 35 վճարովի տեղեր են մնացել: «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» բաժնում թափուր է 7 անվճար, 46 վճարովի, «Պարենամթերքի տեխնոլոգիա» բաժնում՝ 21 վճարովի, 149 անվճար, «Սննդամթերքի անվտանգություն»-ում՝ 6 անվճար, 28 վճարովի, «Անասնաբուժություն»-ում՝ 6 անվճար, 51 վճարովի տեղ:

Հավելենք, որ բուհերի հեռակա ընդունելության քննություններրը դեռևս չեն մեկնարկել: Հայտագրումները սկսվում են սեպտեմբերի 5-25-ը, քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին 10-օրյակում:

https://168.am/2022/08/11/1746782.html



Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.amԵթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. ՔոչարյանինԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածումԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո` փլուզված մի ահագին հատված թափվել է ճանապարհին, մաքրող՝ չկաԿիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ ՍրբազանԻնչու է պատրաստվում հրաժարական տալ Կիրանցի գյուղապետը․ նա մտահոգ է.ArmLur.amԲաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը.ArmLur.amԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր ԶաքարիաԱռանց մեկնաբանության ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԱզատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան ՄախսուդյանԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունըՓաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվելՖինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում էԱպրիլի 23. Օրվա խորհուրդՄիհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտեՄեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода