«Ծովի կողքին միշտ խաղաղ է»․ Զարուհի Բաբայան (ֆոտո)
Մշակութային
Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ծովափնյա կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին հետաքրքիր նախշերով երկարափեշ զգեստ է կրում։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ «Ձայնը եւ տեսքն արդեն բավարար է խաղաղվելու համար։
Այդ պահին իրականությունը, ուղեղդ, միտքդ, սիրտդ բողոքում են, պայքարում, բայց մարմինդ ուզում է ունենալ թուլանալու հնարավորություն։ Ծովի կողքին միշտ խաղաղ է», - գրել է երգչուհին։
https://style.news.am/arm/news/92244/tsovi-koxqin-misht-khaxax-e%E2%80%A4-zaruhi-babayan-foto.html