Հարգի'ր քեզ ծերուկ. Ռոնալդուի քրոջ պատասխանը` Պերեսին
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Այնտրախտի» դեմ խաղից առաջ երկրպագուն մադրիդյան Ֆլորենտինո Պերեսին խնդրել է վերադարձնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին, ինչին ակումբի նախագահը պատասխանել է.
«Կրիշտիանու՞, կրկի՞ն, 38 տարեկանու՞մ...»,- ասել է Պերեսը։
Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, պատասխանել է Պերեսին.
«Նա 38 տարեկան է, բայց դեռ կարող է երկու մետրից ավելի ցատկել, այնտեղ մնալ 3 րոպե, իսկ մարմնում էլ ճարպ չկա։ Հարգի՛ր քեզ, ծերուկ, դու 75 տարեկան ես…»,- գրել է Ավեյրուն սոցցանցում։