Հանկարծ «չշեղվեք», թե չէ կարող է ձեր բարեկամ թուրքերը բարկանան. Արման Աբովյան
Ներքաղաքական«Թուրք-ադրբեջանական հայասպանների հետ «Խաղաղության դարաշրջան»-ի մասին երազողներին մեծ բարեւներ է ուղարկում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն եւ կոչ է անում հանկարծ «չշեղվել» Հայսաստանի եւ Արցախի ինքնոչնչացման գործընթացից։ Չավուշօղլուն բառացի ասել է. «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մշտապես համաձայցարել է եւ համաձայնացնելու է եղբայրական Ադրբեջանի հետ ու այս կոնտեքստում Թուրքիան պնդում է, որ Ադրբեջանի քայլերը հայկական ուղղությամբ «ազնիվ են»։ Ուստի՝ հորդորում եմ հայկական կողմին հանկարծ չշեղվել»։
Պարզապես հիշեցնեմ հայկական ազգանուններով որոշ թրքասեր մարդկանց, որ Ադրբեջանը «ազնիվ» անում է ամեն ինչ, որ շուտափույթ հայաթափի Արցախը , զուգահեռ «ազնվաբար» շարունակի զավթել Հայաստանի ինքիշխան տարածքները, հետո միայն «ազնիվ» մղումներով ճեղքի Սյունիքը եւ ցամաքով միավորվի Թուրքիայի հետ (սակայն, այս պարագայում` փառք Աստծո իրանցիները մեզանից ավելի շատ են կռիվ տալիս Սյունիքի անձեռնմխելիության համար) եւ իհարկե Ալիեւը չափազանց ազնիվ է, երբ հայտարարում է, որ Երեւանը կամ Տավուշը պետք է գրավի։ Նենց որ, Հայստանում առայժմ բնակվող թրքասեր եւ ադրբեջանամետ թեւի ոչ հարգելի ներկայացուցիչներ` հանկարծ «չշեղվեք», թե չէ կարող է ձեր բարեկամ թուրքերը բարկանան», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ։