Միանում ենք դեսպան Էդգար Ղազարյանի առաջարկներին. հայտարարություն
ՆերքաղաքականՍիրելի՛ հայրենակիցներ.
Նույնիսկ այս ազգակործան եւ թուրքամետ իշխանությունների երբեմնի կողմնակիցների համար էլ ակնհայտ է, որ ծրագրավորված կերպով իրականացվում է պետականությունը եւ երկիրը կործանելու քաղաքականություն:
Հայաստանի վայ-իշխանություններին «նվագակցում» են Արցախի արցախակործան իշխանությունները: Փաստ է, որ Հայաստանը եւ հայությունը երբեւէ հայտնված չեն եղել այսպիսի վտանգավոր և ծանր իրավիճակում: Կործանման տանող այս թափանիվը կանգ առնելու միտում չունի, ընդհակառակը՝ գնալով ավելի է թափ առնում, չնայած վերջին շրջանում մտահոգ հայության ծավալած բուռն ընդվզումներին:
Ամենաթարմ օրինակը, թերեւս, արտակարգ եւ լիազոր դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսին արտահայտած դիտարկումներն են: Նա հիմնավոր եւ համոզիչ կերպով ներկայացրեց այն խորը հակասությունները, որոնք առկա են վարչապետի աթոռը զբաղեցնողի խոստումների եւ գործունեության միջեւ:
Մենք լիովին համաձայն ենք հարգելի դեսպանի արտահայտած տեսակետներին, կիսում ենք նրա մտահոգությունները եւ հայտարարում ենք, որ միանում ենք դեսպան Է. Ղազարյանի առաջարկներին:
Նաեւ կոչ ենք անում բոլորին՝ ս. թ. օգոստոսի 23-ին լինել Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի անշեղ կատարմանը:
«Պահեստազորի սպաներ» շարժում
«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում
«Հայ ազգային գվարդիա» ՀԿ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ
«Վերադարձ» հիմնադրամ