Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ Աղազարյան Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Սա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ական Անցավ բաժանման 3 կանոն «Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասին Հայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներում Մի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. Իսրայելյան «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասով Կենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելու

Exclusive. «Ասում են՝ հայերենս «քաղցր» է հնչում»․ Մարգարիտա Պոզոյանը՝ հայերեն երգելու, Հայաստանում կայանալիք համերգների, Սթիվեն Սիգալի հետ հանդիպման ու Դոլինայի մասին

Մշակութային

Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի, ձայնային յուրահատուկ տեմբրով առանձնացող Մարգարիտա Պոզոյանն առաջիկայում պատրաստվում է այցելել հայրենիք։ Երգչուհին երկու համերգ է ծրագրում Հայաստանում, որոնցից առաջինը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ Երեւանում, իսկ երկրորդը՝ օգոստոսի 20-ին՝ Գյումրիում։ 

Մինչ Հայաստան այցելելը ռուսական «Ձայնը» նախագծից ճանաչված արտիստը եւս մեկ անակնալով է ուրախացրել իր հայ լսարանին։ Երգչուհին օրերս ներկայացրել է իր նոր՝ հայալեզու տեսահոլովակը, որը Սոսի Խանիկյանի եւ Սեւակ Խանաղյանի հեղինակած «Խոսքեր» երգի հիման վրա է։

NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցազրոյցում Մարգարիտա Պոզոյանը խոսել է հայերեն երգելու, առաջիկա համերգի, Երեւանում սիրելի ժամանցի, Սթիվեն Սիգալի հետ զուգերգի, Լարիսա Դոլինայի հետ աշխատելու ու սպասվող մյուս նորությունների մասին։

Մարգարիտա, օրերս ներկայացրիք Ձեր առաջին հայալեզու տեսահոլովակը՝ «Խոսքեր» երգի հիման վրա։ Ինչպե՞ս որոշեցիք հենց հայերենին անդրադառնալ։ 

Հիմա ես իմ յուրաքանչյուր երգի հիման վրա տեսահոլովակ եմ նկարահանում, քանի որ կարծում եմ՝ աուդիո նյութը տարածելու եւ այն ավելի տպավորիչ դարձնելու համար վիզուալը շատ կարեւոր գործոն է, հատկապես, որ  սա իմ առաջին հայալեզու երգն էր։ Հասկանում էի, որ այն անպայման պետք է ունենար տեսահոլովակ, չէ՞ որ այդպես արդյունքն ավելի խոսուն է լինում, քանի որ ցուցադրում է արտիստի հույզերը։

Երգի հեղինակները Սեւակ Խանաղյանն ու Սոսի Խանիկյանն են, որը, ցավոք, այլեւս մեզ հետ չէ․․․ Կհիշե՞ք, թե ինչպես ստացվեց համագործակցությունը։

Սոսիի հետ կատարվածն ինձ շատ է տխրեցրել․ նա անհավանական լուսավոր մարդ էր ու լավ ընկեր։ 

Երգի պատմությունը սկսվեց հենց խոսքերից։ Երբ հերթական անգամ Երեւանում էի, ինչպես միշտ, զանգահարեցի Սոսիին, մենք հանդիպեցին․ սա մեզ համար արդեն բարի ավանդույթ էր դարձել։ Ես նրան պատմեցի, որ ցանկանում էի մի երգ թողարկել՝ ամբողջությամբ հայերենով, եւ նրան այդ միտքը եւս շատ դուր եկավ։ Այդ օրը մենք երկար զրուցեցինք, քննարկեցինք նաեւ երգի իմաստը։ Ես նրա հետ կիսվեցի այն ժամանակ իմ հոգում կուտակված էմոցիաներով, եւ նա միանգամից հասկացավ, թե ինչի մասին պետք է գրի, եւ մի քանի օրից ինձ ուղարկեց երգի խոսքերը։

 Հետո արդեն պետք էր այդ խոսքերի հիման վրա երաժշտություն գրել, եւ քանի որ ես այնքան էլ լավ չեմ տիրապետում հայերենին, դժվարացա երաժշտություն գրել։ Այնպես ստացվեց, որ այդ շրջանում միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպեցի Սեւակին, նա առաջարկեց ինձ համար երգ գրել, եւ ես այդ պահին հիշեցի, որ արդեն պատրաստի խոսքեր ունեի ու առաջարկեցի, որ հենց այդ խոսքերի համար երաժշտություն գրի։ Հիշում եմ՝ Սոսին շատ ուրախ էր, որ երաժշտությունը հենց Սեւակը պետք է հեղինակեր, հետո արդեն երեքով սկսեցինք աշխատել ամբողջական երգի վրա, արդյունքում ստացվեց այն, ինչ այսօր լսում եք։

Երգի տակ արված մեկնաբանություններից երեւում է, որ մեծամասնությունը հավանություն է տվել Ձեր հայալեզու կատարմանը։ Այդ կարծիքներից ելնելով՝ մտադրություն չունե՞ք հայալեզու ձայնասկավառ թողարկելու։

Ես դա չեմ բացառում։ Անկեղծ ասեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գալիս իմ կատարումը հայերենով, եւ դա էլ է նորմալ։ Բայց ավելի շատ են նրանք, ովքեր հավանել են հայերենով երգելս։ Շատերն ասում են, որ հայերենս «քաղցր» է հնչում․ ես՝ ինքս, չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեն, բայց հաճելի է նման կարծիք լսելը, եւ եթե այդպես է, դա կհամարեմ իմ յուրահատկությունը (ժպտում է)։

Շուտով համերգներով եք հանդես գալու Երեւանում եւ Գյումրիում․ կներկայացնե՞ք, թե ինչ ծրագիր է սպասվում հանդիսատեսին։

Կհավաքեմ այն բոլոր գեղեցիկ ստեղծագործությունները, որոնք տարբեր շրջաններում գրել եմ, կամ՝ ինձ համար են գրել։ Ծրագրում եմ ներկայացնել նաեւ հայկական երգերի cover-ներ, եւ, իհարկե, իմ մյուս հայալեզու երգերից մի քանիսը՝  «Сестра по духу», «Շատ սիրուն ես» ու «Խոսքերը»։

Ինչպե՞ս եք, առհասարակ, այստեղ անցկացնում Ձեր ժամանակը։

Պաշտում եմ ընկերներիս հետ հանդիպումները։ Կարծում եմ՝ մարդկության հնարած ամենալավ բաներից մեկը շփումն է (ծիծաղում է)։ Իհարկե, նաեւ սիրում եմ զբոսնել Երեւանով ու վայելել քաղաքի գեղեցկությունը, այցելել սրճարաններ եւ լողավազանում արեւայրուք ընդունել, փորձել ամենահամեղ ուտեստները․․․․ Մի խոսքով՝ Երեւանում ես ամեն բան սիրում եմ, միայն մնում է հուսալ, որ այդ ամենի համար ժամանակ կունենամ (ծիծաղում է)։  

Մարգարիտա, ուսումնասիրելով Ձեր ինստագրամյան էջը, մի հրապարակման հանդիպեցի, որտեղ զուգերգ եք կատարում աշխարհահռչակ դերասան Սթիվեն Սիգալի հետ։ Կպատմե՞ք, այդ համագործակցության մասին։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թաբրիզ Շահիդին, որը Ռուսաստանում ամենահայտնի կազմակերպություններից մեկի տնօրենն է, ինձ հրավիրեց մի միջոցառման, որտեղ պետք է ելույթ ունենայի Սթիվեն Սիգալի հետ։ Ես, իհարկե, չէի կարող մերժել նման հրավերը։ Ավելին՝ ինձ շատ էր դուր եկել երգը, որը Սթիվենն էր հեղինակել։ Ես գիտեի, որ նա երաժիշտ է, բայց պատկերացում չունեի, որ այդքան լավ է երգում ու կիթառ նվագում։ Բայց իմ համաձայնությունից զատ՝ պետք էր նաեւ Սթիվենի համաձայնությունը։

Նա, ի դեպ, շատ բծախնդիր է մոտենում ցանկացած զուգերգի, բայց մեծ սիրով ընդունեց ինձ հետ զուգերգով հանդես գալու առաջարկը, ու այդպես էլ երգեցինք միասին։ Տպավորիչ էր նաեւ այն, որ այդ օրը նրա տարեդարձն էր, եւ այդ փաստն ինձ կրկնակի ոգեւորում էր։ Նրանից շատ լուսավոր տպավորություններ ունեցա, հրաշալի երաժիշտ է ու շատ լավ մարդ, ինձ հեշտ էր նրա հետ աշխատելը։ Երեկոյի ընթացքում նաեւ հասցրինք մի փոքր զրուցել, քննարկել իր գրած երգը։

Կա՞ն այլ նորություններ, որոնցով եւս կարող եք կիսվել։ 

Կարծում եմ՝ իմ լսարանն արդեն գիտի, որ բացի բեմական գործունեությունից՝ նաեւ դասավանդում եմ։ Վերջին շրջանում աշխատում եմ Լարիսա Դոլինայի երաժշտական ակադեմիայում։ Հուլիսին ես եւ իմ գործընկերները մասնակցեցինք AguTeens ֆորումին, որը ղեկավարում էր Լեոնիդ Ագուտինը։ Մեկ շաբաթ շարունակ մենք վարպետության դասեր էինք անցկացնում, իսկ վերջում հանդես եկանք նաեւ համերգով։ Ինձ համար սա շատ կարեւոր էր ու հետաքրքիր։ Ես շատ եմ սիրում իմ «շեֆին»՝ այսպես եմ անվանում Լարիսա Դոլինային, որի ղեկավարության ներքո աշխատելն, իսկապես, հաճելի է։

Սյունե Առաքելյան

https://style.news.am/arm/news/92230/

 



Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. Իսրայելյան «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել. վարչապետԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն. ՓաշինյանԱյսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ. Փաշինյան«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպումՀերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Դուբայը վերածվել է ծովի (Տեսանյութ)Ուկրաինայի նպատակն է դիմակայել ևս 6 ամիս. Sky News
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода